Բագարատ Թևյան
Բագարատ Թևյան արմտ. հայ.՝ Բագրատ Թեւեան | |
---|---|
Ծնվել է | 1893[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | 1970[1][2] |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[1][2] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, ուսուցիչ և խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1915)[1] և Պերպերյան վարժարան[1] |
Աշխատավայր | Պերպերյան վարժարան[1] |
Զավակներ | Q21287081? |
Բագարատ Թևյան Վիքիդարանում |
Բագարատ Թևյան (1893[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - 1970[1][2], Ստամբուլ, Թուրքիա[1][2]), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ թաղային վարժարանում, ապա՝ Կեդրոնական։ 1918-1919 թթ.-ից սկսած պոլսահայ մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ և գեղարվեստական երկեր, ինքնուրույն և թարգմանական թորթոններ։ Աշխատակցել է «Ճակատամարտ», «Շեփոր», «Ժամանակ», «Զարթոնք», «Մարմարա», «Նոր լուր» և այլ պարբերականների։ 1926-ին հրատարակել է «Կեսուր» երգիծական շաբաթաթերթը։ Հետագայում խմբագրել է «Անուշապուր», «Պատկեր» պարբերականները։ 1928 թ.-ից՝ մոտ քառասուն տարի, հրատարակել է «Երջանիկ տարեգիրքը», որին աշխատակցել են պոլսահայ բոլոր գրողներն ու բանաստեղծները։
Առանձին գրքերով հրատարակել է «Թոսուն Միրիկ» (Կ. Պոլիս, 1931), «Բանտարկյալի մը օրագիրը» (1933), «Զսպանակի վրա» (1951) վեպերը, «Հանգրվանը» (1943), «Շուշիկին կաղանդը» (1954), «Զարթիկ հորքուրին տունը» (1955) պիեսները, գրված Ատրինե Տատրյանի հետ միասին։
Թարգմանություններից առանձին գրքով լույս է տեսել Վ. Քեոյի «Փոցտամի գաղտնիքները» վեպը (Կ. Պոլիս, 1924)։ Օգտագործել է Բոռ, Մահակ, Զապել Տերտերյան, Պրպտող, Բ. Թայիս, Սեդա, Բակուր, բրոֆ. Ներսես Ճիլանճյան և այլ ծածկանուններ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 358.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագարատ Թևյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 174)։ |