Աֆրիկյան մարաբու
Աֆրիկյան մարաբու | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Leptoptilos crumeniferus | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Աֆրիկյան մարաբու[1] (լատին․՝ Leptoptilos crumeniferus) արագիլների ընտանիքին պատկանող թռչուն, արագիլների ամենամեծ ներկայացուցիչը։
Տարածված է Սահարայում և Աֆրիկայի մեծ մասում։ Սավանայի և այլ բաց տարածքների բնակիչ։ Տիպիկ թռչուններից է։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագիլների ընտանիքի չափսերով ամենամեծ թռչունն է[2]։ Մարմնի երկարություը 115-152 սմ, թևերի բացվածքը 225-287 սմ, քաշը՝ 4-8.9 կիլոգրամ։ Առանձնացված տեսակների մեջ թևերի երկարությունը կարող է հասնել 320 սմ-ի, ավելի շատ հանդիպում են միայն թափառող և արքայական ալբատրոսներում[3]։ Արուները ավելի մեծ են, քան էգերը։ Արտաքին տեսքը բնորոշ է տարբեր արագիլների մեծամասնությանը. գլուխը և պարանոցը մերկ է՝ ծածկված քիչ քանակով մանր փետուրներով։ Նրա կտուցը շատ երկար է, որը կարող է հասնել մինչև 34.6 սմ երկարության[4], այս թռչունը հանգիստ թռչուն է, կոկորդից կախվախ է մի պարկ, որը անվանում են «բարձ»[5]։ Մարմնի այն մասերը, որտեղ փետուրներ չկան, այդ մասերը վարդագույն է, գլխի առջևում առկա են սև կետեր։ Փետուրների վերին մասը մոխրագույն է, իսկ ներքևինը ՝ սպիտակ։ Մուգ ծիածանաթաղանթը աֆրիկյան մարաբուի տարբերակիչ առանձնահատկություններից մեկն է ՝ կապված հարակից տեսակների հետ։ Երիտասարդ թռչունները առանձնանում են գարշելի գլխով և օձիքի վրա փետուրների մեծ քանակով։ Աֆրիկյան մարաբուների ձայնը այդքան էլ դուրեկան չէ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան մարաբուն տարածված է Աֆրիկայում ՝ Սենեգալից և Գամբիայի արևելքից մինչև Էրիտրեայում և Սոմալիում, հարավից՝ հարավաֆրիկյան նահանգ և Կվեզուլ-Նատալ և Տրանսվաալ շրջաններում։ Լեռնաշղթայի հյուսիսային սահմանը տարածվում է Սահարայից հարավ ՝ հարավային Մալիի, հարավային Նիգերի, հարավային Սուդանի և հարավային Եթովպիայի միջով[6]։ Նրանք հիմնականում ապրում են ջրամբարների մրջակայքում[6]։ Խուսափում են անտառներում և անապատներում բնակվելուց։ Հաճախ բնակվում են մարդածին լանդշաֆտներում, բներ են դնում նույնիսկ մեծ քաղաքներում, օրինակ ՝ Կամպալայի կենտրոնական շրջաններում[6]։ Բնակավայրերում նրանք սովորաբար կապված են լինում կենցաղային աղբի, սպանդանոցների, ձկնաբուծական ձեռնարկությունների հետ։ Երբ սնունդը առատ է, նրաք վարում են նստակյաց կյանք, մասնավորապես դա վերաբերում է քաղաքում ապրողներին։ Լեռնաշղթայի հյուսիսային և հարավային ծայրամասում, որտեղ առկա է անձրևոտ և չոր եղանակների առկայությունը, նուծման շրջանի ավարտից հետո գաղթում են հասարակած։ Իսրայելում գրանցվել են պատահական թռիչքներ[7]։
Սնուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան մարաբուն հիմնականում հայտնի է որպես տգեղ թռչուն, որն այն ավելի շատ կապվում է Հին աշխարհի անգղերի հետ, քան այլ արագիլների հետ (մարաբուի մեկ այլ տեսակ `հնդկականը նաև հայտնի է որպես տգեղ թռչուն)։ Չնայած սնուցման մրցակցության ՝ թռչունների այս երկար կտուցով տեսակը լավ է հատհայթում կերակուր։ Արագիլի ուժեղ և երկար կտուցը թույլ է տալիս հանել ընկած կենդանու հաստ մաշկը, մինչդեռ անգղերը իրենց փոքրիկ կտուցը օգտագործում են այն պոկելու համար[2]։ Միևնույն ժամանակ, ուտելիք գտնող մարաբուն սովորաբար վախեցնում է այնտեղ հավաքված անգղներին, ինչպես ավելի ուժեղ թռչուն, որը կարող է վնասել մրցակցին իր կտուցով[5]։ Մարաբուի մարսողական համակարգը ունակ է մարսել խոշոր ոսկորները:[2].
Իրականում աֆրիկյան մարաբուն ամենատարածված թռչունն է[6]։ Բացի գազար ուտելուց, արագիլը սնվում է նաև փոքր կրծողներով, ձկներով, օձերով, գորտերով, մողեսներով, մորեխներով. նա քանդում է փոքրիկ թռչունների բները։ Աֆրիկայում քաղաքաշինությունն ու բնակչության աճը դրական ազդեցություն ունեցան մարաբուի բնակչության վրա, նրանք հաճախ բնակավայրերի աղբավայրերում սնվում են սննդի թափոններով[2]։ Սնունդը փնտրելու ժամանակ մարաբուն, ինչպես անգղերը, երկնքում սավառնում են ՝ փնտրելով որս[5]։ Խմբեր կազմելով[8], նրանք հաճախ կենտրոնացած են խոշոր խմբերով կենդանիների կուտակման վայրերում։ Թռչունը անշարժ պտտվում է ջրի մակերեսի վրա և ջրի մեջ ընկղմված կիսաբաց կտուցով կատարում է որս։
Զգալով անցնող որսը, կտուցը միանգամից խփում է։
Բուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուծումը սկսվում է 6-7 տարեկանում[6]։ Այլընտրանքային եղանակներով տարբեր շրջաններում այն սկսում է բույն դնել չոր եղանակին, մինչդեռ այն անձրևոտ ժամանակաշրջանում ձվադրում է[7]։ Այն ձևավորվում է խառը գաղութներում, որոնք բաղկացած են 20-60 հազար զույգերից, դրանցից են. սպիտակ բշտիկով արագիլը, աֆրիկյան կտցահարը և այլ խոշոր թռչուններ[7]։ Նույն գաղութները օգտագործվում են երկար ժամանակ, կան հայտնի մի քանի դեպքեր, որ 50 տարի անընդմեջ դրանք օգտագործվել են[9]։ Սովորաբար այս թռչունը բույն է դնում բարձրահասակ ծառերում, ինչպիսիք են բաոբաբը[5], Melicia excelsa-ն և մի քանիսը ՝ գետնից 10-30 մ բարձրության վրա[6]։ Սև արագիլի նման, երբեմն բույնը կարող է տեղակայվել ժայռի գագաթին[10]։
Բույնը կազմված է մոտ 1 մետր տրամագծից և մոտ 30 մետր տրամագծից[7]։ Բնում կան 2-3 փայլատ ձու՝ 84,5 × 62 մմ չափսերով[8]։ Ձվադրման օրերը հասնում է մինչև 135 օր[6]։ Բուծման 17-րդ օրը մեծահասակ թռչունը ուղղակիորեն կանգնում է բնի մեջ[11] և 110-115 օր հետո բացում է թևերը և սկսում թռչել։ Մարաբուին հաճախ պահում են կենդանաբանական այգիներում, գերության մեջ նրանք ապրում են մինչև 25 տարի[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Коблик, 2001
- ↑ Elliott, 1992, էջ 438
- ↑ Elliott, 1992, էջ 437
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Гладков, Михеев, 1970, էջ 103
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Hancock et al., 1992, էջ 133—138
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Elliott, 1992, էջ 465
- ↑ 8,0 8,1 Elliott, 1992, էջ 447
- ↑ Elliott, 1992, էջ 446
- ↑ Lack, 1968, էջ 112
- ↑ Elliott, 1992, էջ 448
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Leslie H.; Urban, Emil K.; Newman, Kenneth B. The Birds of Africa. — Academic Press, 1982. — Т. I. — 521 p. — ISBN 978-0121373016
- Elliott, A. Family Ciconidae (Storks) / del Hoyo, J.; Elliott, A.; & Sargatal, J. (Eds).. — Handbook of the birds of the world. — Barcelona: Lynx Edicions, 1992. — Т. 1. — ISBN 84-96553-42-6
- Hancock, James A.; Kushlan, James A.; Kahl, M. Philip Storks, Ibises, and Spoonbills of the World. — Academic Press, 1992. — 385 p. — ISBN 978-0123227300
- Lack, David Ecological adaptations for breeding in birds. — Chapman and Hall, 1968. — 422 p. — ISBN 978-0412112201
- Sibley, Charles G.; Monroe Jr., Burt. Distribution and Taxonomy of Birds of the World. — Yale University Press, 1991. — 11360 p. — ISBN 978-0300049695
- Sinclair, Ian; Teske, Robert T. Field Guide to Birds of South Africa. — New Holland Publishers, 1997. — 368 p. — ISBN 978-1868255108
- Гладков, Н. А.; Михеев, А. В. (Ред.) Жизнь животных. — М.: Просвещение, 1970. — Т. 5. Птицы.. — 611 с.
- Коблик Е. А. Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ. — Издательство МГУ, 2001. — Т. Ч. 1 (Класс Птицы, Отряды Страусообразные, Тинамуобразные, Пингвинообразные, Гагарообразные, Поганкообразные, Буревестникообразные, Пеликанообразные, Аистообразные, Фламингообразные, Гусеобразные, Грифы Нового Света, Соколообразные). — 384 с. — ISBN 5-211-04072-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hollamby, Simon; և այլք:. «Clinical Pathology of Nestling Marabou Storks in Uganda». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան մարաբու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան մարաբու» հոդվածին։ |
|