Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն
Western Armenia flag.png
Տեսակgovernment-in-exile?
Հիմնադրված2011 փետրվարի 4
ԿայքՊաշտոնական կայք

Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն (անգլ.՝ Western Armenia Government in Exile, թուրք.՝ Batı Ermenistan Sürgün hükûmeti), Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ սուվերենություն պահանջող կազմակերպություն, որը հռչակվել է Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն որոշ աղբյուրների, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման գաղափարը պատկանում է Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին, սակայն Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման գաղափարը հայկական հանրային դիսկուրս մտավ միայն 2000-ականների սկզբին, երբ մի շարք երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Եվրոպայում, սկսեցին ձևավորվել արևմտահայերի վտարանդի կառավարություն հիմնադրելու հավակնություններ ունեցող կազմակերպություններ:

Հայաստան

Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ 2004 թվականին Շուշիում արևմտահայերի ժառանգ հանդիսացող մի շարք ազատամարտիկներ հիմնել են Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ կազմակերպությունը, որի նպատակն է հայերի հայրենադարձությունը Արևմտյան Հայաստան, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքային և բարոյական փոխհատուցում[1]: 2007 թվականից Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրը առաջնորդում է ազատամարտիկ Արմենակ Աբրահամյանը[1]:

ԱՄՆ

2005 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մ․ Սոսիկյանը հիմնադրել է Արևմտյան Հայաստանի պաշտպանության կոմիտեն:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման խնդրով զբաղվող գործիչներից է Կարեն Միքայելյանը, ով մի խումբ հայ մտավորականների հետ 2001 թվականին առաջարկվեց Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևր քաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար[2]: Գաղափարը ի կատար ածվեց միայն 2013-2016 թվականներին, երբ Ֆրանսիայում ձևավորվեց Արևմտահայերի ազգային համագումարը, որի ղեկավար ընտրվեց Ռուսաստանում բնակվող գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: 2017 թվականին Արևմտահայերու ազգային համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեյցարիա)[3]: Ռուսաստանում Արևմտյան Հայաստանի գաղափարը գլխավորապես տարածում է Հյուսիսափայլ թերթը:

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի վերջո, 2011 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայում՝ դեռ 2004 թվականին Շուշիում հիմնադրված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի հռչակագրում հայտարարվել է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման մասին[1][1][4], որն էլ առ այսօր հանդիսանում է որոշակի հաջողությունների հասած և արևմտահայերի շահերի ներկայացման հիմնական կառույցը:

Այդպիսով, 2011 թվականի փետրվարի 4-ից գործող Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը արդեն ընդունել է Արևմտյան Հայաստանի Սահմանադրությունը, դրոշը, զինանշանը և օրհներգը[5]:

Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետն է Գառնիկ Սարգսյանը, իսկ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահն է Արմենակ Աբրահամյանը[6]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտյան Հայաստանի պետության սահմանադրություն, Երևան, «Շուշի հիմնադրամ» — 80 էջ, ISBN 978-9939-9084-5-8։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]