Արսենի Ժիլյաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենի Ժիլյաև
Ծնվել էհունիսի 26, 1984(1984-06-26) (39 տարեկան)
ԾննդավայրՎորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎորոնեժի պետական համալսարան և Institute of Contemporary Art Moscow?
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Կայքzhilyaev.vcsi.ru
 Arseny Zhilyaev Վիքիպահեստում

Արսենի Ալեքսանդրովիչ Ժիլյաև (անգլ.՝ Arseny Zhilyaev, հունիսի 26, 1984(1984-06-26), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, հոգաբարձու, ժամանակակից արվեստի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի հունիսի 26-ին Վորոնեժում։

2006 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ 2006 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Մոսկվայի ժամանակակից արվեստի խնդիրների ինստիտուտում։ 2010 թվականին ավարտել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Վալանդ գեղարվեստի դպրոցը։

2003 թվականից մինչև 2007 թվականը մասնակցել է Վորոնեժում բնակարանային ցուցահանդեսների կազմակերպմանը։ «Սահմանային ուսումնասիրություններ» խմբի (Իլյա Դոլգովի հետ համատեղ), ապա՝ «Հանրաճանաչ սահմանային ուսումնասիրություններ» (Իլյա Դոլգովի և Իվան Գորշկովի հետ համատեղ) ստեղծողներից մեկն է[1]։

2007 թվականից մինչև 2008 թվականը ապրել և ցուցադրվել է Խոխլովի նրբանցքում գտնվող արտ սքվոթում[2]։

2010 թվականից «Գեղարվեստական ամսագիր» խմբագրական խորհրդի անդամ է։ Վորոնեժի ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիրներից մեկն է։ Ռուսական սոցիալիստական շարժման մասնակից է։ Իր վաղ ստեղծագործություններում («Խելամիտ էգոիզմ», «Աշխատանք Շուկա», « Ռադիո», «Հոկտեմբեր») նա անդրադառնում է ժամանակակից մշակութային արտադրության և ստեղծագործողների խնդիրներին։

Ըստ արվեստի քննադատ Վալենտին Դյակոնովի՝ Ժիլյաևը «զրոյական թվականների» վերջին դարձել է «Նոր ձանձրույթ» ուղղության «ղեկավար»[3]։ 2011 թվականից սկսել է իրականացնել կրթական ծրագրեր[4][5]։

Առաջին ցուցահանդեսը, որը թանգարանը օգտագործել է որպես մեդիում, արել է 2009 թվականին Վորոնեժում[6]։ «Մանկավարժական պոեմ» ցուցահանդեսից սկսած՝ նա անդրադառնում է վաղ խորհրդային թանգարանագիտության պրակտիկաների ուսումնասիրությանն ու վերակերտմանը, մասնավորապես Ա. Ա. Ֆեդորով-Դավիդովի դպրոցի փորձարկումներին[7]։

2014 թվականից կազմակերպել է թանգարանի գեղարվեստական իմաստավորմանը նվիրված նախագծեր՝ ռուսական կոսմիզմի հիմնադիրներից մեկի՝ Ն. Ֆ. Ֆեդորովի փիլիսոփայության մեջ[8]։

2010 թվականին եղել է ժամանակակից արվեստի բնագավառում՝ «Նոր սերունդ» անվանակարգում 6-րդ ամենամյա համառուսաստանյան «Նորարարություն» մրցանակի հաղթող, 2010 և 2012 թվականներին՝ Ժամանակակից արվեստի բնագավառում Ռուսաստանի պրոֆեսիոնալների «Զինակից» մրցանակի դափնեկիր։

2017, 2018 թվականներին, մտել է 49ART ռուսաստանյան ներդրումային արվեստի վարկանիշային աղյուսակ, որը ներկայացնում է մինչև 50 տարեկան ականավոր ժամանակակից նկարիչների[9]։

Ապրում և աշխատում է Վենետիկում և Մոսկվայում[10]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015` «Future Histories» (Մարկ Դիոնի հետ համատեղ), Պալատ Կազա դեի Տրե Օչի, Վենետիկ, Իտալիա[11]։
  • 2014` «М.И.Р.: Քաղաքավարի հյուրեր ապագայից», Kadist Art Foundation, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ[12]։
  • 2014` «М.И.Р.: Նոր ուղիներ դեպի օբյեկտներ», Kadist Art Foundation, Փարիզ, Ֆրանսիա[13]։
  • 2013` «Փրկիր լույսը», RND Gallery, Մոսկվա[14]։
  • 2012` «Մանկավարժական պոեմ։ Թանգարանի պատմության ապագա արխիվ» (Իլյա Բուդրաիցկիի և նախագծի կոլեկտիվի հետ համատեղ), Պրեսնյա պատմամշակութային թանգարան, Մոսկվա[5]։
  • 2012` «Պրոլետարական մշակույթի թանգարան։ Բոհեմիայի արդյունաբերություն», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա։
  • 2010` «Բանական էգոիզմ», Ռեջինա պատկերասրահ, Մոսկվա։
  • 2009` «Հեղափոխության նոր թանգարան», Х.Л.А.М. պատկերասրահ, Վորոնեժ։

Ընտրյալ կոլեկտիվային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013` «Living as form. Nomadic version», Ֆաբրիկա, Մոսկվա։
  • 2010-2011` «Ստարտ» երիտասարդ արվեստի հարթակի հոգաբարձու, Վինզավոդ, Մոսկվա[27]։
  • 2009` «Մեքենան և Նատաշան», Ֆաբրիկա, Մոսկվա[28]։
  • 2009` «Մենք կշարունակենք գործել», Վորոնեժի ժամանակակից արվեստի կենտրոն, Վորոնեժ։

Ընտրյալ տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хуторной С. Арт-курс: Арсений Жиляев и прогрессивная провинциальность Արխիվացված 2020-01-31 Wayback Machine // Downtown.ru — 2012. — 24 июля.
  2. Баулина О., Ищенко Е. и др." «Как захватить Москву» Արխիվացված 2012-11-28 Wayback Machine // Баулина О., Ищенко Е. и др. Как захватить Москву // Афиша. Все развлечения Москвы. — 2012. — № 21 (333).
  3. Дьяконов В. Новые скучные // Коммерсантъ Weekend. — 2010. — 25 июня.
  4. Дементьева Е. Арсений Жиляев «Ни один хипстер не дотянет до середины следующего десятилетия» // Афиша — 2011. — 9 ноября.
  5. 5,0 5,1 Новоженова А. «Я, например, для финальной экспозиции Гройса лепил» Участники «Педагогической поэмы» об итогах проекта // Афиша. Все развлечения Москвы. — 2012. — 8 ноября.
  6. Музей будущего России. Арсений Жиляев о новой выставке в Париже, о Путине и антиутопии http://downtown.ru/voronezh/art/6161 Արխիվացված 2020-01-02 Wayback Machine
  7. Artists at Work: Arseniy Zhilyaev interview with Silvia Franceschini http://www.afterall.org/online/artists-at-work-arseniy-zhilyaev Արխիվացված 2013-01-15 Wayback Machine
  8. Дьяконов В. Арсений Жиляев в интервью с Валентином Дьяконовым: «Необходимо обеспечить вечную счастливую жизнь на Земле и в космосе»// Артгид. — 05.2015.
  9. «49 ART - Russian Investment Art Rating» (ռուսերեն). 49art.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  10. Баулина О., Ищенко Е. и др. Как захватить Москву Արխիվացված 2012-11-28 Wayback Machine // Афиша. Все развлечения Москвы. — 2012. — № 21 (333).
  11. Арсений Жиляев: «Все мы будем оставаться слабыми космистами» http://vozduh.afisha.ru/art/arseniy-zhilyaev-vse-my-budem-ostavatsya-slabymi-kosmistami/ Արխիվացված 2015-05-21 Wayback Machine
  12. Vanessa Morisset "Red Room: The Future’s Pop Religiosity According to Arseniy Zhilyaev" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Esse magazine #83 12/2014 ] // Esse magazine #83, стр. 28 — 2014. — декабрь.
  13. Rahma Khazam "M.I.R.: New Paths to the Objects" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Springerin, #3 — 2014.
  14. Игорь Гулин «Я бы хотел понимать, что делать, если не бить машины» Арсений Жиляев в интервью с Игорем Гулиным о кризисе политического искусства и выходе из него // Журнал "Коммерсантъ Weekend" № 39, стр. 30 — 2013. — 25 октября.
  15. Kate Sutton «Specters of Communism: Contemporary Russian Art» // Artforum — 2015. — май.
  16. Катя Морозова «Детектив» без детектива» // Коммерсантъ № 52 (4593) — 2011. — 26 марта.
  17. Собств. корр. Важнейшие биеннале и ярмарки первой половины 2011 года // OpenSpace.Ru. — 2011. — 6 янв.
  18. Собств. корр. Вернисажи недели в Венеции. 30 мая — 5 июня // OpenSpace.Ru. — 2011. — 27 мая.
  19. Собств. корр. Практика повседневности. Групповая выставка молодых московских художников в Calvert 22 // OpenSpace.Ru. — 2011. — 5 апр.
  20. Толстова А. Молодость смогла // Коммерсантъ № 52 (4593) — 2011. — 26 марта.
  21. Информация о выставке «Фантомные монументы» на сайте «Гаража» Արխիվացված 2020-01-02 Wayback Machine<]
  22. Напреенко Г. Своими глазами. «Фантомные монументы» в «Гараже» // OpenSpace.Ru. — 2011. — 5 апр.
  23. Собств. корр. Вернисажи недели. 20-26 сентября // OpenSpace.Ru. — 2010. — 20 сент.
  24. «Информация о выставке «Модерникон» на сайте фонда «Виктория»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  25. Анонс выставки «Машина и Наташа» в блоге художника(չաշխատող հղում)
  26. «Информация о выставке на сайте Пrоекта_Fабrика». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. «Арсений Жиляев Куратор проекта СТАРТ с 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  28. Собств. корр. Арсений Жиляев о своём проекте «Машина и Наташа» // OpenSpace.Ru. — 2009. — 24 июля.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսենի Ժիլյաև» հոդվածին։