Արմինե Սարգսյան (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմինե Սարգսյան
Ծնվել էԵրևան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ՊարգևներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Արմինե Սարգսյան (, Երևան), Մոսկվայում բնակվող հայազգի ջազային երգչուհի: Ռաիսա Մկրտչյանի դուստրը: ՌԴ վաստակավոր արտիստ (2015 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Սարգսյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 1990 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը:

1990-ականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որպես մեներգչուհի հանդես է եկել համերգներով: 1997-2014 թթ. եղել Ռուսաստանի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազային նվագախմբի մեներգչուհի, համագործակցել է Անատոլի Կրոլի (Ռուսաստան), Գեորգի Գարանյանի (Ռուսաստան), Դանիել Կրամերի (Ռուսաստան)[1], Դեբորա Բրաունի (ԱՄՆ), Ջոն Դաունսի (ՄԹ), Անտի Ռիսանենի (Ֆինլանդիա), Լեոնիդ Պտաշկայի (Իսրայել), Պեդրիտո Կալվոյի (Կուբա), Էմիլիո Մորալեսի (Կուբա), Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ»[2] պետական կամերային նվագախմբի, Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ հանրահայտ երգիչների, երաժիշտների ու անսամբլների հետ: 1995-1998 թթ. սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի էստրադային-ջազային ֆակուլտետում: Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոֆեսոր է, վոկալի ուսուցիչ: Ռուս-կուբական «Կուբա-Ռուսաստան. Նոստալգիա» երաժշտական նախագծի հիմնադիրն է: Կատարել է համաշխարհային ջազային ստեղծագործություններ, ֆրանսիական շանսոն, լատինաամերիկյան երգեր, ռուսական ռոմանսներ, հայկական ժողովրդական երգերը ջազային ոճով[3][4]:

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավանայի երաժշտական միջազգային փառատոնի հատուկ մրցանակ, 2012 թ., 2015 թ.
  • ՌԴ վաստակավոր արտիստ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]