Արմենուհի Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենուհի Ղամբարյան
Ծնվել էհունիսի 16, 1925(1925-06-16) (94 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Արմենուհի Ղամբարյան Վիքիդարանում

Արմենուհի Արտաշեսի Ղամբարյան (հունիսի 16, 1925(1925-06-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից, ԽՄԿԿ անդամ 1955 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենուհի Ղամբարյանը ծնվել է 1925 թվականի հունիսի 16-ին, Լենինականում: Փոքր հասակում ընտանիքով փոխադրվել է Թիֆլիս: 1946 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1948-1951 թվականներին ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Թբիլիսիի համար 6 միջնակարգ դպրոցում: 1951 թվականին ընտանիքով փոխադրվել է Երևան: 1951-1955 թվականներին աշխատել է Երևանի «Ստալինեց» («Կոմսոմոլեց») թերթում` որպես սովորող երիտասարդության բաժնի վարիչ: 1955-1958 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում (ուսումնառությունը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում): Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Աբիգ Ավագյանի «Թախիծը» (Երևան, 1960), «Բենդ գյուղի վերջին բնակիչը» (Մոսկվա, 1968), Վարդգես Պետրոսյանի «Ճանապարհին» (Երևան, 1960), Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» (Մոսկվա, 1967, Երևան, 1970, Մոսկվա, 1979), Եղիշե Չարենցի «Հատընտիրը» (տողացի, Երևան, 1967), Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» (Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1969, համար 7), Գևորգ Էմինի «Հայկական սիմֆոնիա» («Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1970 համար 11), Լուսիկ Մելիքյանի (ամերիկահայ գրող) «Ամանորի գիշեր» («Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1975, համար 1)[1] ստեղծագործությունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986, էջ 272-273: