Աբիգ Ավագյան
Արտաքին տեսք
Աբիգ Ավագյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 14, 1919[1][2] |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան[1][2] |
| Վախճանվել է | հունվարի 25, 1983[2] (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Մասնագիտություն | գրող |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Աշխատավայր | ՀԳՄ |
| Պարգևներ | |
| Աբիգ Ավագյան Վիքիդարանում | |
Աբիգ Համազասպի Ավագյան (սեպտեմբերի 14, 1919[1][2], Թեհրան, Իրան[1][2] - հունվարի 25, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։
1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում[3]։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
- Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
- Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
- Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
- Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
- Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
- Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
- Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
- Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
- Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
- Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 55-56.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիգ Ավագյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ |
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Թեհրան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1983 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ արձակագիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ