Արհեստական սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շնչերակային (զարկերակային) մղիչ «CardioWest»

Արհեստական սիրտ, տեխնոլոգիական սարքավորում՝ նախատեսված հեմոդինամիկ հատկանիշների բավարար կենսագործունեության պահպանման համար։

Սարքավորման ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս արհեստական սիրտ ասելով կարելի է հասկանալ տեխնիկական սարքավորումների երկու խումբ․

  • Հեմոօքսիգենատորներ (արյան արհեստական շրջանառությունն ապահովող սարքավորումներ), որոնք կազմված են արյունը շրջանառող շնչերակային (զարկերակային) մղիչից, և օքսիգենատորի բլոկից, որը արյունը հարստացնում է թթվածնով։ Տվյալ սարքավորումը ակտիվորեն կիրառվում է սրտավիրաբուժության մեջ։
  • Սրտի պրոթեզներ, որոնք մարդու օրգանիզմը փոխպատվաստող տեխնիկական սարքավորումներ են։ Դրանք փոխարինում են սրտամկանը և բարձրացնում հիվանդի կյանքի որակը։ Այս սարքավորումները ներկայումս համարվում են փորձնական և գտնվում են կլինիկական փորձաշրջանի փուլում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական սրտի ստեղծման գործում առաջամարտիկը համարվում է խորհրդային միության գիտնական Վլադիմիր Դեմիխովը։ Նա դեռ 1937 թվականին ցույց տվեց շան օրգանիզմում պլաստիկ մղիչը էլեկտրական շարժչի միջոցով գործի դնելու արդյունքում արյան շրջանառությունը սկզբունքորեն պահպանելու հնարավոր լինելը։ Այն երկուսուկես ժամը, որն ապրեց շունը փոխպատվաստման միջոցով հեռացված սրտի փոխարեն տեղադրված մեխանիկական սարքավորման շնորհիվ, դարձավ բժշկության մեջ նոր դարաշրջանի մեկնարկը։

Էստաֆետան անցավ ամերիկյան գիտնականներին, սակայն ընհամենը երկու տասնամյակ անց Վ. Կոլֆը և Տ. Ակտուստուն ստեղծեցին պոլիվինիլքլորիդից պատրաստված արհեստական սիրտ, որը կազմված էր մեկ միասնական կաղապարով երկու փոքր պարկերից։ Այն ուներ պոլիվինիլքլորիդից պատրաստված 4 եռափեղկ փական և աշխատում էր «շնչուղիներով», որոնք արտաքինից տեսանելի էին։ Այդ հետազոտությունները սկիզբ դրեցին արհեստական սրտի արտաքին խողովակներով կառուցվածքային լուծումների շարքին[1]:

Դոնոր փնտրելու ընթացքում ռեցիպիենտի կյանքը պահպանելու համար արհեստական սրտի փոխպատվաստման գաղափարը իրացվել է 1969 թվականին, երբ ամերիկացի վիրաբույժ Դ․ Կուլին ստեղծեց արհեստական սրտի իմպլանտացիա մի հիվանդի համար, որին ձախ ստամոքսի ամբողջական անոթալայնանքի հեռացումից հետո չէր հաջողվել անջատել արյան արհեստական շրջանառության սարքավորումից։ 64 ժամ տևած աշխատանքից հետո հաջողվեց արհեստական սիրտը փոխարինել ալլոտրանսպլանտանտով, սակայն 36 ժամ անց հիվանդը մահացավ թոքերի բորբոքումից։ Սա սրտի փոխպատվաստման երկու փուլով վիրահատության առաջին դեպքն էր, որն այսօր լայնորեն տարածված է[1]:

1960-ական թվականներին ԽՍՀՄ «Սուխոյ» կոնստրուկտորային բյուրոյում ստեղծվեց խումբ, որի նպատակն էր ստեղծել պնեվմոհիդրավլիկ մղիչ, որը ունակ կլիներ ժամանակավորապես փոխարինելու մարդու բնական սրտին և պահպանել նրա կենսագործունեությունը մինչ այն պահը, երբ հնարավորություն կստեղծվի արհեստական սիրտը փոխարինել դոնորի սրտով։ 1974 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Մոսկվայում էր, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքվեց համաձայնագիր «Արհեստական սրտի համատեղ հետազոտությունների և կատարելագործման վերաբերյալ»: ԱՄՆ-ի բժիշկների հետ համատեղ աշխատանքները տևեցին 20 տարի: ԽՍՀՄ-ում արհեստական սրտի ծրագրի ղեկավար դարձավ 1975 թվականին Փոխպատվաստման և արհեստական օրգանների ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Վալերի Շումակովը:

Փորձնական արհեստական սիրտ «Հերց-02»

1976 թվականին, հիմնվելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշման վրա, Կիրովո-Չեպեցկի քիմիական կոմբինատում տեղակայված բժշկական ուղղվածությամբ մասնագիտացված կոնստրուկտորային բյուրոյում ստեղծվեց արհեստական սրտի լաբորատորիա: Այդ լաբորատորիան համարվում էր ԽՍՀՄ միջին մեքենաշինական նախարարության մաս և երկրում միակ արհեստական սրտի փական արտադրողն էր: Նրա աշխատանքի արդյունքը արհեստական սրտի ստացված օրինակ «Հերց-02»-ն էր, որը 1985 թվականին հաջողությամբ փորձարկվեց կենդանիների վրա: Աշխարհում առաջին կենդանին գառնուկն էր, որն արհեստական սրտով ապրեց երկու շաբաթ: Սակայն հետագայում այդ հետազոտությունները ֆինանսական պատճառներով դադարեցվեցին[2]:

Հետագա երկարատև աշխատանքների արդյունքում արհեստական սրտի արտաքին խողովակով մոդել «Պոիսկ-10Մ»-ի աշխատունակությունը հասցվեց 100 օրվա, ինչը թույլ տվեց սկսել նրա կլինիկական փորձարկումները: Արհեստական սրտի կիրառմանը ցուցված էին սրտի փոխպատվաստման սպասողների ցանկում ներառված այն հիվանդները, որոնց վիճակը կտրուկ վատացել էր, այն հիվանդները, որոնք գտնվում էին կրիտիկական վիճակում և վիրահատությունից հետո չէին կարող անջատվել արյան արհեստական շրջանառությունն ապահովող սարքավորումներից: 1986 թվականի դեկտեմբերից մասնագետները իրականացրին «Պոիսկ-10Մ» արհեստական սրտի 17 փոխպատվաստում, որոնցից 4-ը Լեհաստանում, ուր մասնագետների խումբը ժամանել էր հրատապ կանչով: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ արհեստական սրտի աշխատանքի առավելագույն ժամանակահատվածը չհատեց 15 օրվա սահմանը[1]:

2010 թվականի դրությամբ չի ստեղծվել մարդու ամբողջական սիրտը արդյունավետորեն փոխպատվաստող պրոթեզ: Սրտավիրաբուժական կլինիկաներում անցկացվում են բնական օրգանների մասնակի փոխպատվաստումներ արհեստականներով: Օրինակ՝ փոխպատվաստում են սրտի փականներ, մեծ անոթներ, նախասիրտ, ստամոքս: Բացի այդ, հաջողությամբ իրականացնում են դոնորական սրտի փոխպատվաստումներ:

Մարդու սրտի ամբողջական փոխպատվաստման համար մի քանի արդյունավետ նախատիպ է ստեղծվել: 2010 թվականի մարտի 26-ին Ա. Ն. Բուկալևայի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում սրտավիրաբույժ Լեո Բոկերիան իր ամերիկացի գործընկերոջ հետ իրականացրել է վիրահատություն, որի ժամանակ մարդու ամբողջկան սիրտը փոխարինվել է նմանատիպ արհեստականով: Տվյալ սարքավորումը ապահովում է արյան մատակարարումը բոլոր օրգաններում և հյուսվածքներում: Նրա գլխավոր թերությունը 10 կիլոգրամանոց մարտկոցի առկայությունն է, որը լիցքավորում է պահանջում յուրաքանչյուր 12 ժամը մեկ: Ներայումս նմանատիպ պրոթեզները համարվում են ժամանակավոր միջոց, որոնք հնարավորություն են տալիս հիվանդին սրտի ծանր պաթոլոգիայով ապրել մինչև սրտի փոխպատվաստումը[3]:

2016 թվականին Արյան շրջանառության պաթոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի Նովոսիբիրսկի գիտնականները ներկայացրին իրենց աշխատանքը՝ արհեստական սիրտը, որը մակերեսային լարման համար նախատեսված սկավառակային մղիչի շնորհիվ նվազեցնում է թրոմբի առաջացման հավանականությունը: Բժիշկները հավատացած են, որ վերջինս առավել արդյունավետ մեխանիզմ է, քան դրա նախորդ մոդելները: Այդ արհեստական սրտի գինը մի քանի անգամ ցածր է արտասահմանյան նմանատիպ սարքավորումների գնից[4]:

Բժշկահոգեբանական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական սրտի խնդիրը սրտավիրաբուժականից բացի ունի նաև բժշկահոգեբանական կողմ[5]: Հիվանդների մեկ քառորդի մոտ սրտի փականային ապարատի պրոթեզավորման վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանում ձևավորվում է յուրահատուկ հոգեախտաբանական ախտանշանների ամբողջություն, որը ստացել է սրտապրոթեզային հոգեախտաբանական համախտանիշ անվանումը[6]: Այն ներկայացվել է 1978 թվականին: Չի բացառվում, որ նմանատիպ խնդիրներ առաջանան նաև սրտի առավել մեծամասշտաբ վիրահատությունների պարագայում, ինչպիսին արհեստական սրտի փոխպատվաստումն է[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Достижения в хирургии сердца. История искусственного сердца.
  2. Уткин В. В. Завод у двуречья. 1973—1992 (часть 1). — Кирово-Чепецк: ОАО «Кирово-Чепецкий химический комбинат им. Б. П. Константинова», 2007. — 144 с. — ISBN 978-5-85271-293-6
  3. «Кардиохирург: Լեո Բոկերիան է առաջին անգամ [[Ռուսաստան]]ում անց կացրել արհեստական սրտի տեղադրումը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-21-ին։ Վերցված է 2010-04-23 
  4. ТАСС: Наука - Новосибирские кардиологи создали искусственное сердце в 3-5 раз дешевле аналогов
  5. Терапевтические аспекты кардиохирургии
  6. 6,0 6,1 Психопрофилактика и психотерапия в кардиохирургии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]