Արթուր Բըրնս
Արթուր Բըրնս անգլ.՝ Arthur Frank Burns | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1904[1][2][3] Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունիսի 26, 1987[1][2][3] (83 տարեկան) , Բալթիմոր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և դիվանագետ |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | դեսպան, Counselor to the President?, Դաշնային պահուստի նախագահ և Chair of the Council of Economic Advisers? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց և Bayonne High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | Ուեսլի Քլեր Միտչել |
Եղել է գիտական ղեկավար | Richard Cyert?[5], Arthur Melvin Okun?[5] և Frank Leroy Kidner?[5] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Arthur F. Burns Վիքիպահեստում |
Արթուր Ֆրենկ Բըրնս (անգլ.՝ Arthur Frank Burns, ապրիլի 27, 1904[1][2][3], Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1987[1][2][3], , Բալթիմոր, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և դիվանագետ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ֆրենկ Բըրնսը ծնվել է 1904 թվականին Ստանիսլավայում՝ սովորական հրեական ընտանիքում։ Բյորնսի ծնողներն էին Սառա Յուրանն ու Նաթան Բերնսայգը, ովքեր աշխատում էին որպես ներկարար։ Արթուրը ունակ երեխա էր․ 6 տարեկանում նա թարգմանել է Թալմուդը լեհերեն և ռուսերեն, 9 տարեկանում ազատորեն խոսում էր սոցիալիզմի մասին։ 1914 թվականին ընտանիքը գաղթել է ԱՄՆ՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղ նրա հայրը աշխատանքի է անցել որպես շինարարական կապալառու։
Արթուրն ընդունվել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ՝ որպես ուսանող, փոստատար, հուշարար և վաճառող։ 1925 թվականին ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչումներ։ 1934 թվականին, նույն համալսարանում, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում։ 1927-1943 թվականներին նա դասավանդել է Ռատգերսի համալսարանում, որտեղ ազդեցություն է ունեցել այնտեղ սովորած Միլթոն Ֆրիդմանի վրա։ 1945 թվականից եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ 1933 թվականին նա սկսել է աշխատել Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում[7]։
Գիտական հետազոտությունները համատեղել է կառավարչական և պետական գործունեության հետ։ Նա ղեկավարել է տարբեր գիտական և պետական հաստատություններ. 1953-1956 թվականներին՝ տնտեսական խորհրդատուների խորհուրդ, 1959 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիա, 1961 թվականին՝ քաղաքական գիտությունների ակադեմիա, 1967 թվականին՝ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո, 1969-1970 թվականներին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի խորհրդականը ներքին տնտեսական խնդիրների վերաբերյալ։ 1970-1978 թվականներին եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահը։
1981-1985 թվականներին Եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան, պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Տնտեսական գիտության մեջ հայտնի է գործարար ակտիվության ցիկլերի իր հետազոտությունների շնորհիվ։
1930 թվականին ամուսնացել է դասախոս Հելեն Բերնսթեյնի հետ, և ունեցել են երկու որդի[8]։
Մահացել է 1987 թվականին սրտի հիվանդությունից։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Production Trends in the United States Since 1870. New York: National Bureau of Economic Research, 1934
- Measuring Business Cycles, 1946 (совместно Ու․ Կ․ Միտչելի հետ համատեղ)
- The frontiers of economic knowledge, 1954
- Prosperity without inflation, 1958
- The management of prosperity, 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Бёрнс (Burns) Артур (Род. 1904) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Еврейская Украина: 10 фактов о евреях Ивано-Франковска». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Why Is Arthur Burns of the Fed Smiling? He Sees Recovery
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бёрнс Артур / Лебедева Е. А. // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
- Блауг М. Бернс, Артур Ф. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 37—39. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բըրնս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Հունիսի 26 մահեր
- 1987 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ