Jump to content

Արթուրո Ֆրոնդիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուրո Ֆրոնդիզի
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական ռադիկալ միություն և Intransigent Radical Civic Union?[1]
Կրթություն՝ Facultad de Derecho, Universidad de Buenos Aires? և Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, համալսարանի դասախոս, փաստաբան, իրավաբան և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1908(1908-10-28)[2][3][4]
Ծննդավայր Պասո դե լոս Լիբրես, Կորիենտես, Արգենտինա
Վախճանի օր ապրիլի 18, 1995(1995-04-18)[2][3][4] (86 տարեկան)
Վախճանի վայր Բուենոս Այրես, Արգենտինա
Թաղված Olivos Cemetery
Քաղաքացիություն  Արգենտինա
Ամուսին Elena Frondizi?
 
Կայք՝ fundacionfrondizi.org.ar
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Արթուրո Ֆրոնդիզի Էրկոլի (իսլ.՝ Arturo Frondizi Ercoli, հոկտեմբերի 28, 1908(1908-10-28)[2][3][4], Պասո դե լոս Լիբրես, Կորիենտես, Արգենտինա - ապրիլի 18, 1995(1995-04-18)[2][3][4], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պետական և քաղաքական գործիչ, Արգենտինայի 33-րդ նախագահ (1958-1962)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աղյուսագործների մեծ ընտանիքում։ Ընտանիքի 13-րդ զավակն էր։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով և բռնցքամարտով։ Նա հանդես է եկել «Ալմագրո» ակումբում, որը ներկայացնում է ազգային առաջնության ցածր դիվիզիոնները։ Ավագ դպրոցի ավարտին նրա գնահատականները զգալիորեն բարելավվեցին և որպես խոստումնալից աշակերտ, նա սկսեց համագործակցել ուսանողական «Estimulen» թերթի հետ։

1930 թվականին Էրկոլին գերազանցությամբ ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1930 թվականին դարձել է «Քաղաքացիական արմատական միավորում» կուսակցության ձախակողմյան խմբակցության ղեկավար։ Նախագահ Ուրիբուրուի ռազմական վարչակազմի դեմ բողոքի շարժմանը մասնակցելու պատճառով նա 1930 թվականի մարտին ձերբակալվել է և քսան օր անցկացրել Վիլլա Դևոտո բանտում։ Նույն թվականի սեպտեմբերին նորից կալանավորվել է։ 1932 թվականի վերջին ազատվելուց հետո միացել է ձախ ծայրահեղական քաղաքական շարժմանը։ 1933 թվականի դեկտեմբերին նա կրկին ձերբակալվել է հակակառավարական գործունեության մեղադրանքով։ 1930-ական թվականների կեսերին իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստ էր, իսկ 1936 թվականից ակտիվորեն ներգրավված էր հակաֆաշիստական շարժման մեջ, թեև Արգենտինայի հասարակության մեջ տիրում էր չեզոք վերաբերմունք նացիստական ռեժիմի նկատմամբ։ Նա եղել է Ավալենդյան հռչակագրի համահեղինակներից մեկը, որը դարձավ Քաղաքացիական արմատական միության գաղափարական հիմքերից մեկը։

1939-1952 թվականներին նա եղել է անվճար բարձրագույն կրթության քոլեջի դոցենտ, իսկ 1940 թվականի նոյեմբերին դասընթացների շարք է պատրաստել, որը հիմք է հանդիսացել Արգենտինայի տնտեսության իրավական ռեժիմի մասին ի1942 թվականին հրատարակված իր գրքի համար։

1946-1952 թվականներին եղել է Ազգային Կոնգրեսի անդամ։ 1951 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու։ 1954 թվականին ընտրվել է Քաղաքացիական արմատական միության Ազգային կոմիտեի նախագահ։ Նրա «Նավթ և քաղաքականություն» գիրքը 1954 թվականին դարձավ բեսթսելլեր՝ բացահայտելով նախագահ Խուան Պերոնի կողմից «US Standard Oil de California» ամերիկյան նավթային ընկերության հետ կնքված նավթային պայմանագրերի հակառակ կողմը։ 1955 թվականի հունիսին որոշ ժամանակով ձերբակալվել է Խուան Պերոնի դեմ մահափորձ կատարած խռովարարներից մեկի հետ կապ ունենալու մեղադրանքով։ 1955 թվականի հուլիսի 27-ին նա հանդես է եկել իր ամենանշանավոր ելույթներից մեկով, որտեղ պետության ղեկավարին կոչ է արել «չճնշել երկիրը», այլ ճանապարհ բացել իշխանության և հասարակության միջև երկխոսության համար։ Նա կասկածի տակ դրեց հանրային քաղաքականության բազմաթիվ ասպեկտներ, մասնավորապես, Կալիֆորնիայի նավթային ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, որոնք նրան բնորոշում էին որպես գաղութատեր և վասալ։

Ֆրոնդիզին և նրա տնտեսական խորհրդական Ռոխելիո Ֆրիխելիոն Կինտա դե Օլիվոս նախագահական նստավայրում (1958)

1957 թվականին, Քաղաքացիական արմատական միության պառակտումից հետո, նա դարձավ Անզիջում քաղաքացիական արմատական միության ղեկավարը։ 1958 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ձայների 47,6%-ով։ Չնայած իր արմատական անցյալին, իր կառավարման օրոք նա ճնշող քաղաքականություն է վարել ձախակողմյան և դեմոկրատական ուժերի դեմ, մասնավորապես, 1959 թվականին արգելել է Արգենտինայի կոմունիստական կուսակցությունը։ Նա մի շարք զիջումներ է արել մեծահարուստներին և օտարերկրյա կապիտալին՝ կնքելով պայմանագրեր, որոնք նավթարդյունաբերությունը դրեցին ԱՄՆի վերահսկողության տակ։ ԱՄՀ-ից կանխիկ վարկեր ստանալու համար Ֆրոնդիզին հաստատել է Կայունացման և զարգացման տնտեսական ծրագիրը, որը ներառում էր մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են պեսոյի արժեզրկումը, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը, սոցիալական ծախսերի կրճատումը և այլն։ Մյուս կողմից, օտարերկրյա ներդրումներն աճել են տասն անգամ, իսկ ներքին ներդրումները՝ կրկնապատկվել։ Առավել նկատելի էր արտադրության աճը պողպատի, ավտոմոբիլային, նավթաքիմիական արդյունաբերություններում։ Ածխաջրածինների արտադրության աճը կազմել է 150%, 1958 թվականին երկիրը ներկրողից վերածվել է նավթի և գազի արտահանողի։ Նոր պայմանագրերի կնքման շնորհիվ 4 տարվա ընթացքում նավթի արդյունահանումը եռապատկվել է։ Սակայն 1960 թվականի սեպտեմբերին նավթագործների արհմիությունը համընդհանուր գործադուլ է հրավիրել՝ ի նշան բողոքի ամերիկյան ընկերությունների հետ նավթային պայմանագրերի կնքման դեմ։ Նախագահը արտակարգ դրություն է հայտարարել՝ արհմիությունների առաջնորդներին մեղադրելով պերոնիստների հետ կապ ունենալու մեջ։

Նրա նախագահության տարիներին ազատական հակապերոնիստական բարեփոխումներ են տեղի ունեցել կրթության (սոցիոլոգիան և հոգեբանությունը ի հայտ են եկել որպես բարձրագույն կրթության մեջ ընդգրված առարկաներ) և մշակույթի բնագավառներում։

1959 թվականին նա կատարեց Արգենտինայի նախագահի առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ հանրապետության պատմության մեջ։ 1960 թվականին նա միակողմանիորեն դատապարտել է սոցիալիստական բլոկի երկրների՝ ԽՍՀՄ, Ռումինիա, ԳԴՀ, Բուլղարիա հետ գոյություն ունեցող առևտրային պայմանագրերը։ 1961 թվականին Ֆրոնդիզիի հրավերով Բուենոս Այրես ժամանեց Չե Գևարան, որին նախագահը անհաջող փորձեց համոզել հրաժարվել ԽՍՀՄ-ի հետ համագործակցությունից[6]։ Զրկվելով դեմոկրատական ուժերի աջակցությունից՝ գահընկեց է արվել պետական հեղաշրջմամբ (1962)։ 1963 թվականին նա դարձավ GRSN-ի (Անզիջողական կուսակցություն) խմբակցություններից մեկի ղեկավարը, որը կոչվում էր «Շարժում հանուն ինտեգրման և զարգացման»։

1959 թվականին կատարել է Արգենտինայի հանրապետության պատմության մեջ կատարել է նախագահական առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։ 1960 թվականին նա դատապարտել է սոցիալիստական բլոկի երկրների՝ ԽՍՀՄ-ի, Ռումինիայի, ԳԴՀ-ի, Բուլղարիայի հետ կնքված առևտրային պայմանագրերը։ 1961 թվականին Ֆրոնդիզի հրավերով Բուենոս Այրես ժամանեց Չե Գևարան, որին նախագահը փորձեց համոզել հրաժարվել ԽՍՀՄ-ի հետ համագործակցությունից, բայց ապարդյուն։ Զրկվելով դեմոկրատական ուժերի աջակցությունից՝ 1962 թվականին գահընկեց է արվել պետական հեղաշրջմամբ։ 1963 թվականին դարձավ Անզիջողական կուսակցություն խմբակցություններից մեկի ղեկավարը, որը կոչվում էր «Շարժում հանուն ինտեգրման և զարգացման»։

1976 թվականին Արգենտինայում հաստատված ռազմական դիկտատուրայի տարիներին նա սպասողական կեցվածք է ընդունել։ Նույն թվականին դստեր՝ Ելենայի մահից հետո նրա մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին գնալով աննկատելի էր դառնում։ Վերջին անգամ նա հանրության առջեւ է հայտնվել 1983 թվականին՝ իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Ռաուլ Ալֆոնսինին փոխանցելու ժամանակ։ Հաջորդ տարի պետության ղեկավարը պաշտոնապես ճանաչեց Ֆրոնդիզիի դերը երկրի պատմության մեջ, իսկ 1992 թվականին 84 տարեկան հասակում նրան շնորհվեց Արգենտինայի զինված ուժերի ոսկե մեդալը։

Նա ստացել է պատվավոր դոկտորի կոչումներ Վասեդայի (Ճապոնիա), Մայամիի, Օտտավայի և Մադրիդի համալսարանների կողմից։

Ֆրոնդիսը հուղարկավորվել է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։

  • Չուլա Չոմ Կլաո շքանշան (1961)[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Alonso G. L. 1930-1980, cincuenta años de historia argentina — P. 159. — ISBN 950-077-007-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  6. Казаков В.П. Политическая история Аргентины. — Москва: Высшая школа, 2007. — С. 111-112.
  7. ราชกิจจานุเบกษา, ประกาศสำนักนายกรัฐมนตรี เรื่อง พระราชทานเครื่องราชอิสริยาภรณ์ Արխիվացված 2021-11-19 Wayback Machine, เล่ม 79, ตอน 22 ง, 6 มีนาคม พ.ศ. 2505, หน้า 558
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրո Ֆրոնդիզի» հոդվածին։