Jump to content

Արդյունավետ կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդյունավետ կառավարում
հասկացություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիագործընթաց
 • regulation
  • Կառավարում Խմբագրել Wikidata
Հակառակըmisgovernance Խմբագրել Wikidata

Արդյունավետ կառավարում (անգլ. ՝ Good governance), գործընթաց, որը չափում է, թե ինչպես են պետական հաստատությունները վարում հանրային գործերը, կառավարում հանրային ռեսուրսները և երաշխավորում մարդու իրավունքների իրականացումը` էապես զերծ պահելով չարաշահումից և կոռուպցիայից և պատշաճ կերպով հաշվի առնելով օրենքի գերակայությունը։ Կառավարումը «որոշումների ընդունման գործընթացն է և այն գործընթացն է, որով որոշումներն իրականացվում են (կամ չեն իրականացվում)»[1]։ Այս համատեքստում կառավարումը կարող է վերաբերել կորպորատիվ, միջազգային, ազգային կամ տեղական կառավարմանը[1] ինչպես նաև փոխգործակցությանը հասարակության այլ հատվածների միջև։

Այսպիսով՝ «արդյունավետ կառավարում» հասկացությունը ի հայտ է գալիս որպես անարդյունավետ տնտեսությունները կամ քաղաքական մարմինները[2] կենսունակ տնտեսությունների և քաղաքական մարմինների հետ համեմատելու մոդել։ Այս հասկացությունը կենտրոնանում է կառավարությունների և կառավարող մարմինների պատասխանատվության վրա՝ բավարարելու զանգվածների կարիքները՝ ի հակադրություն հասարակության առանձին խմբերի։ Քանի որ երկրները, որոնք հաճախ բնութագրվում են որպես «ամենահաջողակ», լիբերալ-դեմոկրատական պետություններ են, որոնք գտնվում են Եվրոպայում և Ամերիկայում, արդյունավետ կառավարման չափորոշիչները հաճախ համեմատում են այլ պետական կառույցներն այս պետությունների[2] հետ։ Օգնություն տրամադրող կազմակերպությունները և զարգացած երկրների իշխանությունները հաճախ կենտրոնացնում են «արդյունավետ կառավարման» իմաստը մի շարք պահանջների վրա, որոնք համապատասխանում են կազմակերպության օրակարգին, որի արդյունքում «արդյունավետ կառավարումը» սկսում է ենթադրել բազմաթիվ տարբեր բաներ տարբեր համատեքստերում[3][4][5]։

Քաղաքականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների համատեքստում արդյունավետ կառավարումը լայն եզրույթ է, և այդ առումով դժվար է եզակի սահմանում գտնել։ Ըստ Ֆուկույամայի (2013)[6]՝ պետության կարողությունը և բյուրոկրատիայի անկախությունը այն երկու գործոններն են, որոնք որոշում են կառավարման գերազանց կամ սարսափելի լինելը։ Նրանք նաև լրացնում են միմյանց այն առումով, որ ավելի շատ ինքնավարություն պետք է թույլատրվի, երբ պետությունն ավելի ունակ է, օրինակ՝ հարկերի հավաքագրման միջոցով, քանի որ բյուրոկրատները կարող են լավ կատարել իրենց պարտականությունները՝ առանց մեծ ուղղորդման։ Այնուամենայնիվ, նախընտրելի է ավելի քիչ ազատություն և ավելի մեծ կարգավորում կարողությունների ավելի ցածր մակարդակ ունեցող պետություններում։

Արդյունավետ կառավարման հետագա հեռանկարը հիմնված է արդյունքների վրա։ Արդյունավետ կառավարման մասին մտածելու ավելի լավ տարբերակ չկա, քան քաղաքացիների կողմից պահանջվող այնպիսի արդյունքների միջոցով, ինչպիսիք են անվտանգությունը, առողջությունը, կրթությունը, ջուրը, պայմանագրերի կատարումը, գույքի պաշտպանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ընտրելու իրավունքը և արդար աշխատավարձը։ Ահա թե ինչու են կառավարությունները գործում իրենց ընտրողներին հանրային բարիքներ տրամադրելու մտադրությամբ[7]։

Նմանապես, արդյունավետ կառավարումը կարող է մոտավորվել արդյունավետ կերպով հանրային ծառայությունների մատուցմամբ, բնակչության որոշակի խմբերի ավելի մեծ մասնակցությամբ, ինչպիսիք են աղքատները և փոքրամասնությունները, երաշխիքով, որ քաղաքացիները հնարավորություն ունեն իշխանությունները տարանջատելու և քաղաքացիների և նրանց ունեցվածքի պաշտպանության և անկախ դատական համակարգերի[8] առկայության նորմերի կիրառմամբ։

Լոուսոնը (2011)[9] Ռոթշտայնի «Կառավարության որակը. կոռուպցիա, սոցիալական վստահություն և անհավասարություն միջազգային տեսանկյունից»[10] գրքի իր գրախոսականում նշում է, որ հեղինակը արդյունավետ կառավարումը կապում է անկողմնակալության հայեցակարգի հետ, որը հիմնականում այն է, երբ բյուրոկրատներն իրենց առաջադրանքները կատարում են՝ ելնելով ոչ թե սեփական, այլ հասարակական շահերից։ Լոուսոնը տարբերվում է նրանով, որ օրենքի այս անաչառ կիրառումը անտեսում է այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսին է տնտեսական լիբերալիզմը, որի շնորհիվ էլ տնտեսական աճ է տեղի ունենում։

Միակուսակցական կառավարությունների արդյունավետությունը կարող է գրավիչ թվալ, սակայն առաջնորդներին անհրաժեշտ է խորը պատկերացում ունենալ երկրի ուժային կառուցվածքի և «բարոյական տնտեսության» մասին՝ ըստ Մեգ Ռիթմիրի։ Նրա «Վտանգավոր կապեր. բիզնեսը և պետությունը ավտորիտար Ասիայում» գիրքը ուսումնասիրում է տարածաշրջանում[11] կապիտալիստների և ավտոկրատների նուրբ հարաբերությունները։

Ըստ Բո Ռոթշտայնի և Յան Թեորելի՝ արդյունավետ կառավարման հիմնական հատկանիշը պետական կառույցների[12] անաչառությունն է։

Բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվ գործերում արդյունավետ կառավարումը կարելի է դիտարկել հետևյալ հարաբերություններից յուրաքանչյուրում.

  • կառավարման և կորպորատիվ կառավարման միջև,
  • կառավարման և աշխատողների չափորոշիչների միջև,
  • կառավարման և աշխատավայրում կոռուպցիայի միջև։

Արդյունավետ կառավարման նշանակությունը կորպորատիվ ոլորտների առումով տարբերվում է՝ ըստ դերակատարների։ Օրենսդրություն է ընդունվել՝ փորձելով ազդել կորպորատիվ գործերում արդյունավետ կառավարման վրա։ Միացյալ Նահանգներում 2002 թվականի Սարբանես-Օքսլի ակտը սահմանեց պահանջներ, որոնց պետք է հետևեն ձեռնարկությունները։ Ապօրինի գործունեության վերաբերյալ իրազեկումը նույնպես լայնորեն կիրառվում է կորպորացիաների կողմից՝ բացահայտելու կոռուպցիան և խարդախությունը[13]։

Բարեփոխումներ և չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կառույցներ կարող են բարեփոխվել արդյունավետ կառավարումը խթանելու համար։ Դրանք են պետությունը, մասնավոր ոլորտը և քաղաքացիական հասարակությունը[14]։ Այնուամենայնիվ, տարբեր մշակույթների մեջ բարեփոխումների անհրաժեշտությունն ու պահանջարկը կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ երկրի հասարակության[15] առաջնահերթություններից։ Երկրների մակարդակով տարբեր նախաձեռնություններ և միջազգային շարժումներ շեշտը դնում են կառավարման տարբեր տեսակի բարեփոխումների վրա։ Բարեփոխումների համար յուրաքանչյուր շարժում սահմանում է չափանիշներ, որոնք նրանք համարում են արդյունավետ կառավարում` ելնելով սեփական կարիքներից և օրակարգից։ Ստորև բերված են միջազգային հանրության հայտնի կազմակերպությունների համար արդյունավետ կառավարման չափորոշիչների օրինակներ։

Միավորված ազգերի կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) աստիճանաբար ավելի մեծ դեր է խաղում արդյունավետ կառավարման գործում։ Ըստ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, «արդյունավետ կառավարումն ապահովում է մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումը, ժողովրդավարության ամրապնդումը, պետական կառավարման ոլորտում թափանցիկության և կարողությունների խթանումը»։ Դա իրականացնելու համար ՄԱԿ-ը հետևում է ութ սկզբունքների[1].

  • Մասնակցություն - մարդիկ պետք է կարողանան իրենց կարծիքը բարձրաձայնել օրինական անմիջական կազմակերպությունների կամ ներկայացուցիչների միջոցով։
  • Օրենքի գերակայություն - իրավական դաշտը պետք է անաչառ կերպով կիրառվի, հատկապես մարդու իրավունքների մասին օրենքների վերաբերյալ։
  • Ընդհանուր հայտարարի կողմնորոշում - միջնորդում է տարբեր շահեր՝ համայնքի լավագույն շահերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի հասնելու համար։
  • Հավասարություն և ներառականություն - մարդիկ պետք է հնարավորություններ ունենան բարելավելու կամ պահպանելու իրենց բարեկեցությունը։
  • Արդյունավետություն և արտադրողականություն - գործընթացները և հաստատությունները պետք է կարողանան արդյունք տալ, որոնք կբավարարեն իրենց համայնքի կարիքները՝ միաժամանակ լավագույնս օգտագործելով իրենց ռեսուրսները։
  • Հաշվետվողականություն - պետական կառույցները, մասնավոր ոլորտները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն հանրության և ինստիտուցիոնալ շահակիցներին։
  • Թափանցիկություն - տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը, լինի հասկանալի և վերահսկվի։
  • Արձագանքողականություն - հաստատությունները և գործընթացները պետք է ծառայեն բոլոր շահագրգիռ շահակիցներին։

Արժույթի միջազգային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համաժողովի ժամանակ, Նյու Հեմփշիր նահանգի Բրետտոն Վուդս քաղաքում։ 1996-ին ԱՄՀ-ն հայտարարեց «արդյունավետ կառավարման խթանումն իր բոլոր հայեցակերպերով, ներառյալ օրենքի գերակայության ապահովումը, հանրային ոլորտի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը բարելավելը և կոռուպցիայի դեմ պայքարը, որպես այնպիսի շրջանակի էական տարրեր, որում տնտեսությունները կարող են բարգավաճել»[16]։ Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ տնտեսությունների ներսում կոռուպցիան պայմանավորված է տնտեսության անարդյունավետ կառավարմամբ, որը ենթադրում է՝ կա՛մ չափազանց շատ կարգավորումներ, կա՛մ չափազանց քիչ կարգավորումներ[16]։ ԱՄՀ-ից վարկեր ստանալու համար երկրները պետք է ունենան որոշակի արդյունավետ կառավարման քաղաքականություն, ինչպես սահմանված է ԱՄՀ-ի կողմից[16]։

Համաշխարհային բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկը ներկայացրել է հայեցակարգը իր 1992 թվականի «Կառավարում և զարգացում» զեկույցում։ Փաստաթղթի համաձայն, արդյուավետ կառավարումը էական լրացում է առողջ տնտեսական քաղաքականությանը և առանցքային նշանակություն ունի ուժեղ և արդար զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծման և պահպանման համար։ Ըստ Համաշխարհային բանկի՝ արդյունավետ կառավարումը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ հանրային ոլորտի կառավարման կարողություններ և արդյունավետություն, հաշվետվողականություն, զարգացման իրավական դաշտ, ինչպես նաև տեղեկատվություն և թափանցիկություն[17]։

Համաշխարհային կառավարման ցուցիչները Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է՝ ավելի քան 200 երկրների կառավարման որակը չափելու համար։ Այն օգտագործում է կառավարման վեց չափումներ՝ իրենց հաշվարկների համար՝ ձայն և հաշվետվողականություն, քաղաքական կայունություն և բռնության բացակայություն, կառավարության արդյունավետություն, կարգավորման որակ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի վերահսկում։ Նրանք իրականացնում են երկրների ուսումնասիրություն 1996[18] թվականից։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մարդասիրական ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունավետ կառավարումը սահմանում է մի կատարելատիպ, որին դժվար է հասնել ամբողջությամբ, թեև զարգացման աջակիցները դա հնարավոր են համարում նվիրատվություն կատարելիս[19]։ Խոշոր նվիրատուները և միջազգային ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կամ Համաշխարհային բանկը, իրենց օգնությունն ու վարկերը հիմնավորում են այն պայմանով, որ ստացողը բարեփոխումներ կիրականացնի, որոնք կապահովեն արդյունավետ կառավարում[1]։ Սա հիմնականում պայմանավորված է վատ կառավարման և կոռուպցիայի[20] միջև սերտ կապով։

Ժողովրդավարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արդյունավետ կառավարման հայեցակարգը սահմանելիս հաճախ օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, ապակենտրոնացումը, հակամարտությունների խաղաղ կառավարումը և հաշվետվողականությունը, արդյունավետ կառավարման սահմանումը խթանում է բազմաթիվ գաղափարներ, որոնք սերտորեն կապված են արդյունավետ ժողովրդավարական կառավարման[14] հետ։ Զարմանալի չէ, որ արդյունավետ կառավարման վրա շեշտադրումը երբեմն կարող է հավասարվել ժողովրդավարական կառավարման խթանմանը։ Այնուամենայնիվ, 2011 թվականին Արտերկրյա զարգացման ինստիտւտի ներկայացուցիչ Ալինա Ռոչա Մենոկալի կողմից կատարված գրականության ուսումնասիրությունը, որը վերլուծում է ժողովրդավարության և զարգացման միջև կապը, ընդգծում է այս հարաբերությունների[21] վերաբերյալ ապացույցների անբավարարությունը։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դերակատարների համար արևմտյան ժողովրդավարական կառավարման և արդյունավետ կառավարման հայեցակարգի միջև այս սերտ կապի լավ օրինակ է 2009 թվականի օգոստոսի 12-ին Նիգերիայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետևյալ հայտարարությունը.

«Կրկին, նախագահ Օբամայի ելույթին անդրադառնալով՝ Աֆրիկան կարիք ունի ոչ թե ավելի ուժեղ տղամարդկանց, այլ ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը։ (Ծափահարություններ:) Առանց արդյունավետ կառավարման, ոչ մի նավթ կամ օգնություն, ոչ մի ջանք չի կարող երաշխավորել Նիգերիայի հաջողությունը։ Բայց արդյունավետ կառավարման դեպքում ոչինչ չի կարող կանգնեցնել Նիգերիային։ Դա նույն ուղերձն է, որը ես կատարել եմ իմ բոլոր հանդիպումներում, ներառյալ այսօր կեսօրին ձեր նախագահի հետ իմ հանդիպումը։ Միացյալ Նահանգները սատարում է բարեփոխումների յոթ կետից բաղկացած օրակարգը, որը նախանշվել է նախագահ Յար'Ադուայի կողմից։ Մենք հավատում ենք, որ ճանապարհների, էլեկտրաէներգիայի, կրթության և այդ օրակարգի մյուս կետերի մատուցումը ցույց կտա այն կոնկրետ առաջընթացը, որին սպասում է Նիգերիայի ժողովուրդը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սեմ Աջիրի՝ «հայեցողական տարածքը, որը թողնում է կառավարման հստակ և ճիշտ սահմանված շրջանակի բացակայությունը, թույլ է տալիս օգտվողներին ընտրել և սահմանել իրենց սեփական պարամետրերը»[4]։

«Արդյունավետ կառավարման դեմ պայքար» գրքում Եվա Պոլուհան և Մոնա Ռոզենդալը վիճարկում են արևմտյան ժողովրդավարության համար ընդհանուր չափորոշիչները՝ որպես կառավարման[5] «արդյունավետության» չափորոշիչներ։ Քաղաքական մարդաբանական մեթոդների կիրառմամբ նրանք եզրակացնում են, որ թեև կառավարությունները կարծում են, որ որոշումներ կայացնելիս կիրառում են արդյունավետ կառավարման հայեցակարգեր, մշակութային տարբերությունները կարող են հակասություն առաջացնել միջազգային հանրության[5] տարասեռ չափորոշիչների հետ։

Արդյունավետ կառավարման քննադատության լրացուցիչ աղբյուր է «Խելացի մարդու ուղեցույցը արդյունավետ կառավարման համար», որը գրել է Սուրենդրա Մունշին։ Մունշիի աշխատանքը ստեղծվել է արդյունավետ կառավարումը «վերակենդանացնելու» նպատակով։ Շատ անհատներ հակված են կա՛մ արհամարհել կառավարման գաղափարը և ձանձրանալ դրանից, կա՛մ ընդհանրապես պատկերացում չունենալ դրա հնարավորությունների մասին։ Այս գիրքն ընդհանրացված քննարկում է այն մասին, թե որն է արդյունավետ կառավարման նպատակը և ինչպես է այն ծառայում այդ նպատակին մեր հասարակության մեջ։ Մունշիի թիրախային ընթերցողը բոլոր նրանք են, ովքեր հետազոտություններ են կատարում կամ պարզապես «նրանք, ովքեր մտահոգված են կառավարման[22] խնդրով»։

Արդյունավետ կառավարումը վերլուծող մեկ այլ օրինակ է Մայքլ Պ. Քրոզիերիի «Համակարգերի վերաիմաստավորում. քաղաքականության և գործելաոճի կազմաձևեր ժամանակակից կառավարման մեջ» աշխատությունը։ Քրոզիերիի հոդվածը քննարկում է փոփոխությունների տարբեր դինամիկան, որոնք տեղի են ունենում հաղորդակցության համակարգերում և դրա ազդեցությունը կառավարման[23] վրա։ Տարբեր տեսակետների գաղափարը ներկայացված է ամբողջ հոդվածում։ Սա թույլ է տալիս ընթերցողին տեսնել, թե ինչպիսին է ժամանակակից կառավարումը տարբեր տեսանկյուններից։ Քրոզիերիի շարժառիթն էր նաև բաց մտածելակերպ ստեղծելը, երբ խոսում էր այն մասին, թե ինչպես են գործում կառավարումն ու քաղաքականությունը հասարակության մեջ, հատկապես օրեցօր տեղի ունեցող մշտական փոփոխություններով։

Վերջին քննադատությունն ուղղված է այն գաղափարին, որ արդյունավետ կառավարումը և կառույցները տնտեսական աճի առաջնային բացատրական փոփոխականներից մեկն են, ինչպես պնդում են Քաուֆմանը և Քրեյը[24], ինչպես նաև Աճեմօղլուն և Ռոբինսոնը[25], ինչը բարձրացրել է ինստիտուցիոնալ բարեփոխումների դիրքը համաշխարհային զարգացման օրակարգերում։ Քննադատությունը հիմնովին վերաբերում է այն խնդրին, որ այն քիչ երկրները, որոնց հաջողվել է արագ զարգանալ վերջին 70 տարիների ընթացքում, չունեին «ճիշտ» տեսակի կառույցներ։ Ի հակադրություն՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը[26] և Հարավային Կորեան[27], իրենց զարգացման հետագծերի ընթացքում  բախվել են կոռուպցիաի և իշխանության տարանջատման բացակայության խնդրին։ Կամ, ինչպես ասում է զարգացման տնտեսագետ Դանի Ռոդրիկը. «Զարգացման ռազմավարությունը, որը կենտրոնացած է Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վրա, չի բերի այնպիսի աճի տեմպերի, ինչպիսին այս երկիրը գրանցել է 1978 թվականից ի վեր, և ոչ էլ կհանգեցնի 400 միլիոնով ավելի քիչ մարդկանց ծայրահեղ աղքատության»[28]։

Որպես արդյունք, նշվեց, որ հակակոռուպցիոն ջանքերը և կառավարության բարեփոխումները կարող են շատ բացասական հետևանքներ ունենալ հատկապես խոցելի երկրներում[29][30], տնտեսական աճի համար կարող են զգալիորեն ավելի մեծ խոչընդոտներ լինել, քան կոռուպցիան կամ ինստիտուցիոնալ որակը[31][32], և հակակոռուպցիոն ջանքերն ու կառավարման բարեփոխումները հաճախ ձախողվում են տեղական սոցիալ-քաղաքական համատեքստերի[29][30][33] ոչ այնքան օպտիմալ ըմբռնման պատճառով։

Տարբեր հեղինակներ նաև պնդում են, որ «արդյունավետ կառավարումը» ապահովում է զարգացման շատ անօգուտ օրակարգ, քանի որ անհասկանալի է, թե որոնք են «ճիշտ» տեսակի կառուցները կամ ինչպես դրանք պետք է իրականացվեն, նույնիսկ եթե մենք ընդունենք, որ դրանք անհրաժեշտ են կամ օգտակար[34][35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "What is Good Governance". UNESCAP, 2009. Accessed April 6, 2021.
  2. 2,0 2,1 Khan 16
  3. Agere 1
  4. 4,0 4,1 Agere 4
  5. 5,0 5,1 5,2 Poluha, Eva; Rosendahl, Mona (2002). Contesting 'good' governance:crosscultural perspectives on representation, accountability and public space. Routledge. ISBN 978-0-7007-1494-0.
  6. Fukuyama, Francis (2013 թ․ հունվար). «What Is Governance?». Center for Global Development. Working paper 314.
  7. Rotberg, Robert (2014 թ․ հուլիս). «Good Governance Means Performance and Results». Governance. 27 (3): 511–518. doi:10.1111/gove.12084.
  8. Grindle, Merilee (2004 թ․ հոկտեմբեր). «Good Enough Governance: Poverty Reduction and Reform in Developing Countries». Governance. 17 (4): 525–48. doi:10.1111/j.0952-1895.2004.00256.x.
  9. Lawson, Robert (2012). «Book Review of Bo Rothstein: The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective». Public Choice. 150 (3–4): 793–795. doi:10.1007/s11127-011-9903-y. S2CID 153403374.
  10. Rothstein, Bo (2011). The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective. Chicago, IL: The University of Chicago Press.
  11. «Economic Growth Draws Companies to Asia. Can They Handle Its Authoritarian Regimes?». HBS Working Knowledge. 2023 թ․ նոյեմբերի 28.
  12. Rothstein, Bo; Teorell, Jan (2008). «What Is Quality of Government? A Theory of Impartial Government Institutions». Governance. 21 (2): 165–190. doi:10.1111/j.1468-0491.2008.00391.x. ISSN 0952-1895.
  13. Eaton, Tim V., and Michael D. Akers. "Whistleblowing and Good Governance". CPA Journal 77, no. 6 (June 2007): 66–71. Business Source Complete, EBSCOhost (accessed March 22, 2016).
  14. 14,0 14,1 Agere 10
  15. Agere 11
  16. 16,0 16,1 16,2 «The IMF's Approach to Promoting Good Governance and Combating Corruption — A Guide». International Monetary Fund. 2005 թ․ հունիսի 20. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. http://documents.worldbank.org/curated/en/604951468739447676/pdf/multi-page.pdf
  18. Kaufmann, Daniel and Kraay, Aart, "Growth Without Governance" (November 2002). World Bank Policy Research Working Paper No. 2928.
  19. Agere 2
  20. "The IMF and Good Governance", IMF. Accessed August 12, 2009.
  21. Rocha Menocal, A. (2011) "Analysing the relationship between democracy and development" Արխիվացված Նոյեմբեր 2, 2013 Wayback Machine, Overseas Development Institute
  22. Munshi, Surendra; Abraham, Biju Paul; Chaudhuri, Soma (2009 թ․ մարտի 12). The intelligent person's guide to good governance. New Delhi, India: Sage Publications. ISBN 9788178299310.
  23. Crozier, Michael P. (2010 թ․ հուլիսի 16). «Rethinking Systems». Administration & Society. 42 (5): 504–525. doi:10.1177/0095399710377443. S2CID 145540844.
  24. Kaufmann, Daniel; Kraay, Aart. 2007. Governance Indicators : Where Are We, Where Should We Be Going?. Policy Research Working Paper; No. 4370. World Bank, Washington, DC. © World Bank. https://openknowledge.worldbank.org/handle/10986/7588
  25. Acemoglu, D. and Robinson, J. A. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty, Crown Business Publishing, New York.
  26. Ang, Y. Y. (2020). China's Gilded Age: The Paradox of Economic Boom and Vast Corruption, Cambridge University Press, Cambridge, UK.
  27. Kang, D.C. (Winter 2002), "Bad Loans to Good Friends: Money Politics and the Developmental State in South Korea", International Organization, Vol. 56, No. 1, pp. 177–207. JSTOR 3078674.
  28. Rodrik, D. (2007), "Can anyone be in favor of corruption?", available at: https://rodrik.typepad.com/dani_rodriks_weblog/2007/05/can_anyone_be_i.html
  29. 29,0 29,1 Kuipers, S. (2021), "Rethinking anti-corruption efforts in international development", Journal of Financial Crime, Vol. ahead-of-print No. ahead-of-print. doi:10.1108/JFC-08-2021-0176.
  30. 30,0 30,1 North, D.C. et al. (2013), "Limited Access Orders: An Introduction to the Conceptual Framework", North, D.C. et al. (eds.), In the Shadow of Violence: Politics, Economics and the Problems of Development, Cambridge University Press, Cambridge, pp. 1–23.
  31. Rodrik, D. (2008), "Second-Best Institutions", American Economic Review: Paper & Proceedings. Vol. 98, No. 2, pp. 100–104.
  32. Rodrik, D. (2014), "An African Growth Miracle?", working paper No. 20188, National Bureau of Economic Research, Cambridge, MA, June
  33. Marquette, H. and Peiffer, C. (2018), "Grappling with the 'real politics' of systemic corruption: Theoretical debates versus 'real-world' functions", Governance Vol. 31, No. 3, pp. 499–514.
  34. Matt Andrews (2008). The Good Governance Agenda: Beyond Indicators Without Theory, Oxford Development Studies, 36:4, 379–407, doi:10.1080/13600810802455120.
  35. Grindle, M.S. (2017), "Good Governance, R.I.P.: A Critique and an Alternative", Governance, Vol. 30, No. 1, pp. 17–22.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղուներ[խմբագրել | խմբագրել կոդը]