Արդար օգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդար օգտագործում (անգլ.՝ Fair use), իրավական հասկացություն ԱՄՆ օրենսդրությունում, որը թույլ է տալիս օգտագործել հեղինակային իրավունքով նյութերը առանց այդ նյութերի հեղինակից թույլտվություն ստանալու։

Fair use եզրը կիրառվում է միայն ԱՄՆ-ում, սակայն որոշ անգլոսաքսոնական պետություններում օգտագործվում է նման եզր «fair dealing»[1]:

Արդար օգտագործումը թույլ է տրվում առանց հեղինակային իրավունքի տիրոջ թույլտվության մինչ այն պահը, մինչդեռ այն նպաստում է «գիտության և օգտակար արվեստների զարգացմանը» (ԱՄՆ Սահմանադրություն, կետ 8 մաս 8 էջ 1), ինչը տարբերվում է հեղինակային իրավունքի օբյեկտի համար պաշտոնական արտոնագրի տրամադրումից։ Արդար օգտագործման ժամանակ որոշ հեղինակային իրավունքի սահմանափակումները բացատրվում են խոսքի ազատության պաշտպանության անհրաժեշտությունով, համաձայն ԱՄՆ սահմանադրության առաջին ճշգրտման[2]։ Այսպիսով այս հասկացության շնորհիվ պահպանվում է իրավունքի տիրոջ և հասարակության հետաքրքրությունների միջև հավասարակշռությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երբեմն fair use եզրը թարգմանվում է որպես «արդար օգտագործում» (օրինակ՝ Управление правами в области цифровой информации: практическое руководство։ Москва: Омега-Л։ 2010։ էջ 58  ), իսկ fair dealing եզրը որպես «պարկեշտ օգտագործում» (Օրինակ՝ Бентли Л., Шерман Б. (2004)։ Право интеллектуальной собственности: Авторское право։ СПб.: Юридический центр Пресс։ էջ 338  )
  2. Aufderheide Patricia, Jaszi Peter (2011)։ Reclaiming Fair Use: How to Put Balance Back in Copyright։ University of Chicago Press։ էջեր 10–11։ ISBN 0226032280։ Վերցված է ապրիլի 16, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]