2013-2014թթ., ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
2016թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ։
2018թ. հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ–հետախուզական վարչության պետի տեղակալ։
2019թ. մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։
2020թ. մայիսի 4-ի ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ[4]։
2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2020թ . դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։