Ատլասյան արջ
Ատլասյան գորշ արջ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ursus arctos crowtheri
Schinz, 1844
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Ատլասյան արջ կամ Աֆրիկյան գորշ արջ (լատին․՝ Ursus arctos crowtheri), գորշ արջերի անհետացած տեսակ, որը տարածված է եղել Հյուսիսային Աֆրիկայում[1]։ Հնագույն ժամանակներում այս արջերն իրենց «բնական ակնոցների» պատճառով Աֆրիկայից տեղափոխվել են Իսպանիա, որտեղ և տեսակը սկսել է հայտնի դառնալ որպես կանտաբրիական գորշ արջ[2][3]։
Տարածվածություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլասյան գորշ արջը ժամանակակից աշխարհում մեզ հայտնի միակ արջի տեսակն է, որի հայրենի բնաշխարհն Աֆրիկան է։ Գորշ արջի այս տեսակները ժամանակին տարածված են եղել Ատլասի լեռներում և հարակից տարածքներում՝ Մարոկկո և Լիբիա պետությունների տարածքում։ Ներկայումս այս գիշատիչներն ի սպառ վերացել են։ Ատլասյան արջերն ունեցել են մորթու սև գունավորում, իսկ դնչի տակ՝ սպիտակ նշան։ Ստորին վերջույթների մազածածկույթ եղել է կարմիր երանգով ծիրանագույն։
Դունչը և ճանկերը եղել են շատ ավելի կարճ, քան ամերիկյան սև արջինը, թեև ատլասյան արջերն ի համեմատություն արևմտյան այս արջերի, ունեցել են համեմատաբար ավելի հաստ մորթածածկ[4]։ Որոշ փորձագիտական հետազոտություններ ցույց են տվել, որ այս տեսակի ներկայացուցիչների մարմնի ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 9 մետր, իսկ մարմնի կշիռը՝ ավելի քան 450 կգ։ Ըստ երևույթի, վերջիններս սնվել են արմատներով, կաղինով և ընկույզով[5]։ Այսպիսով՝ գիտական փաստարկներն ասում են, որ ատլասյան արջերը եղել են բուսակեր, սակայն հաշվի առնելով այս տեսակի և ժամանակակից արջերի գենետիկական ընդհանրությունները՝ ենթադրվում է, որ վերջիններս երբեմն սնվել են նաև մսով։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվոլյուցիայի արդյունքում ատլասյան արջերի ձևավորման հստակ ժամանակաշրջանը հայտնի չէ։ Մոլեկուլամորֆոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում չի հաջողվել գենետիկական ընդհանրություններ գտնել ատլասյան և գորշ արջերի միջև։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ աֆրիկյան այս գիշատիչները բազմաթիվ կապեր և էվոլյուցիոն ընդհանրություններ ունեն բևեռային արջերի հետ՝ չնայած ֆիզիոլոգիական էական տարբերություններին։
Իսպանիայի Անդալուզիա երկրամասի հինքարեդարյան քարանձավներից մեկի պատերին հայտնաբերվել են բևեռային արջի փորակերտ ժայռապատկերներ։ Ենթադրվում է, որ բևեռային արջերը Պիերենեյներից շատ հեշտությամբ կարող էին ներթափանցել Ատլասի լեռներ։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական միջավայրին հարմարվողականության ու էկոլոգիայի առումով ատլասյան արջերը նման են մյուս գորշ արջերին։ Ազատ բնության մեջ ատլասյան արջերի հակառակորդները եղել են աֆրիկյան ընձառյուծն ու բերբերական առյուծը։
Անհետացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլասյան արջերի անհետացումը մասամբ կապված է մ․թ․ա․ 2-րդ դարում Հռոմեական կայսրության կողմից Հյուսիսային Աֆրիկայի գրավման հետ։ Տիրապետելով Հյուսիսային Աֆրիկայի տարածքին՝ հռոմեացիները սպորտային խաղերի և ծիսակատարությունների համար որսում են բազում վայրի կենդանիներ։ Դեռևս հին աշխարհում դարեր շարունակ ատլասյան արջերը դարձել են որսագողության զոհ։ Հաճախ այս կենդանիներն արենաներում օգտագործվում էին գլադիատորների, առյուծների, վագրերի և այլ գիշատիչների դեմ կռվելու համար։ Նրանք դաժանորեն էին վերաբերվում կենդանիներին՝ նրանց մեջ ագրեսիա սերմանելու համար անգամ թողնելով սոված։ Այսպիսով՝ հռոմեական գերիշխանության տարիներին բազում ատլասյա արջեր ևս որսացվել են սպորտային խաղերի և զվարճանքների համար։
Ժամանակակից հրազենների մշակումից հետո սկսվում է կրիտիկական սպառնալիքի տակ գտնված տեսակի զանգվածային ոչնչացումների նոր շրջափուլ։ Հարյուրավոր առանձնյակներ դառնում են որսորդների զոհ, իսկ չափահաս տեսակների որսը հանգեցնում է վերարտադրողականության մակարդակի անկման։ Ատլասյան արջերը վերանում են 19-րդ դարի վերջին։ Հայտնի է, որ 1870 թվականին Մարոկկոյի հյուսիսում գտնվող Թետուանի լեռներում որսորդի կողմից սպանվել է վերջին ատլասյան արջը։ Մարդկային գործունեության ներգործությունը հսկայական դեր է խաղացել ատլասյան արջերի ոչնչացման գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրիդեն, Հ․Ա․ (խմբագրությամբ) (1899). Աֆրիկայի մեծ և փոքր խաղեր Rowland Ward հրատարակչություն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն էջ 544-608
- ↑ Հյուգես Ս․; Թուգարդ Ս․ (2008). «Գորշ արջերի գենետիկական ընդհանրությունների և ԴՆԹ-ի մասին». 17: 1962–1970.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Missing|author1=
(օգնություն) - ↑ Կ․, Սեբաստիեն; Հյուգս, Սանդրինե; Հաննի, Կատերինա (2009). «Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի խաչմերուկներում բնակվող վտանգված գորշ արջերի (Ursus arctos) գենետիկական բազմազանությունը». Diversity and Distributions. 15: 742–750. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Փաստեր ատլասյան արջերի մասին», Բոբ Սթրաուս, 2014
- ↑ Բրուին։ «Հսկայական արջերի որսը», Մայնե Ռեիդ, 1865
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլասյան արջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլասյան արջ» հոդվածին։ |
|