Jump to content

Ավրա Թեոդորոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրա Թեոդորոպուլու
հուն․՝ Αύρα Θεοδωροπούλου
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1880(1880-11-03)
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 20, 1963(1963-01-20) (82 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի, գրող և սուֆրաժիստ
ԱմուսինSpyridōn Iōannou Theodōropoulos?
 Avra Theodoropoulou Վիքիպահեստում

Ավրա Թեոդորոպուլու (հուն․՝ Αύρα Θεοδωροπούλου, նոյեմբերի 3, 1880(1880-11-03), Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 20, 1963(1963-01-20), Աթենք, Հունաստան), երաժշտության հույն ուսուցիչ, դաշնակահար, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան։ 1920 թվականին հիմնադրել է Կանանց իրավունքների հունական լիգան և 1920-1957 թվականներին ղեկավարել այն։

Ավրա Թեոդորոպուլուն ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 3-ին Ադրիանապոլիսում, Օսմանյան կայսրություն, Էլենի և Արիստոմենիս Դրակոպուլոսի ընտանիքում։ Հայրը Հունաստանի հյուպատոսն է Թուրքիայում[1]։ Ավրայի քույրը՝ Թեոնե Դրակոպուլուն, եղել է հայտնի բանաստեղծ և դերասանուհի։ Մանուկ հասակում նրա ընտանիքը նախ հաստավել էր Թուրքիայում, ապա Կրետե կղզում, նախքան Աթենք տեղափոխվելը[2]։ Ավագ դպրոցում Դրակոպուլուն ուսանել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն[1]։ Հույն-թուրքական պատերազմի ժամանակ եղել է բուժքույր[3]։ 1900 թվականին ավարտել է Աթենքի կոնսերվատորիան։ Նույն տարում հանդիպել է Սպիրոս Թեոդորոպուլուսին, որը հետագայում դարձավ քաղաքական գործիչ, գրող՝ հանդես գալով Ագիշ Թերոս գրչանունով։ 1906 թվականին նրանք ամուսնացել են՝ հոր առարկությունները հաղթահարելուց հետո[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Թեոդորոպուլուսը ստացել է Անդրեաս և Իֆիգենիա Սինգրոսների արծաթե մեդալ դաշնամուրային հմտությունների համար և կոնսերվատորիայում նշանակվել երաժշտության պատմության և դաշնամուրի ուսուցիչ[1]։ Վաղ շրջանում՝ ինքնարտահայտվելու տարբեր մեթոդների փնտրտուքներում, Թեոդորոպուլուսը գրել է երկուպիես՝ «Իրավունք» կամ «Կամք» (հուն․՝ Τύχην ή θέλησιν) (1906), որը չի կատարվել, քանի որ մասամբ ինքնակենսագրական էր և «Կայծերը մահանում են» (հուն․՝ Σπίθες που σβήνουν), որը 1912 թվականին կատարել է Մարիկա Կոտոպուլին[3]։ 1911 թվականին զբաղվել է աշխատող կանանց համար կիրակնօրյա դպրոցի ստեղծմամբ (հուն․՝ Κυριακάτικο Σχολείο Εργατριών) (KSE), կազմակերպություն, որն առաջին անգամ հաստատեց, որ կանանց կրթությունն արդարացի պահանջ է։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ (1912-1913) ռազմաճակատ է վերադարձել որպես կամավոր բուժքույր և պատերազմին մասնակցելու համար արժանացել Հունական Կարմիր խաչի մեդալի, Թագուհի Օլգայի մեդալի, Բալկանյան պատերազմի մեդալի և Հույն-բուլղարական պատերազմի մեդալի[3]։

1918 թվականին Թեոդորոպուլուսը եղել է Զինվորի քույրեր (հուն․՝ Αδελφή του Στρατιώτη) ընկերակցության հիմնադիրներից մեկը, որը ստեղծվել է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար և ակտիվ միջոցներ քաղաքացիական մասնակցություն ունենալու համար։ Կազմակերպության նպատակն էր կանանց տալ ընտրական և քաղաքական իրավունքներ[3]։ Հաջորդ տարի Ավրան հեռացավ Աթենքի կոնսերվատորիայից և սկսեց դասավանդել Հելլենական կոնսերվատորիայում[1]։ 1920 թվականին Թեոդորոպուլուսը Ռոզա Իմվրիոտիի, Մարիա Նեգրեպոնտիի, Ագնի Ռուսոպուլոսի, Մարիա Սվոլուի և այլ ֆեմինիստների հետ միասին հիմնադրեց Կանանց իրավունքների լիգան (հունարեն՝ Σύνδεσμος για τα Δικαιώματα της Γυναίκας)[5][6] և հավասարության իրենց պահանջները ներկայացնելու համար համագործակցության եզրեր փնտրեց Կանանց միջազգային սուֆրաժիստական միության (IWSA) հետ։ Ի սկզբանե կազմակերպությունը Հունաստանի ֆեմինիստական կազմակերպություններից ամենադինամիկն էր[5]։ 1920 թվականին նա Հունաստանի կառավարությանը ասոցիացիայի անունից բանաձև ներկայացրեց` պահանջելով վերանայել կանանց ընտրական իրավունքն արգելող անհավասարություններ[7]։ Հաջորդ տարի նա դարձավ լիգայի նախագահը և պաշտոնավարեց մինչև 1958 թվական, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածը, երբ կազմակերպության գործունեությունն արգելվել էր[5]։

1922[3] թվականին Թեոդորոպուլոսը ուշադրությունը կենտրոնացրեց Վերահսկողության ծառայության և ազգային ապաստանի վրա(հուն․՝ Εθνική Στέγη): Երկու կազմակերպությունների նպատակն էր աջակցել Հույն-թուրքական պատերազմի փախստականներին։ Հակամարտության ավարտից հետո Հունաստանը լցվել էր փախստականներով և Լիգայի վերահսկողության ծառայությունը 50 բնակավայրերում կամավորների միջոցով օգնություն էր տրամադրում։ Ազգային կացարանը մանկատուն էր, որը կարող էր ապաստան տալ մինչև 85 աղջկա։ 1923 թվականին Թեոդորոպուլոսը նախաձեռնեց լիգայի «Կանանց պայքար» (հուն․՝ Ο Αγώνας της Γυναίκας) ամսագիրը և Հռոմում մասնակցեց Կանանց միջազգային ալիանսի 9-րդ համաժողովին։ Նա դարձավ Կանանց միջազգային ալիանսի խորհրդի անդամ մինչև 1935 թվականը և համաժողովում ձեռք բերած կապերի միջոցով հիմնադրեց «Կանանց փոքրիկ անտանտը» (հուն․՝ Μικρή Αντάντ Γυναικών) (LEW)[5], որի անդամների հանդիպումը կայացավ նույն տարում Բուդապեշտում։ Համաժողովի ժամանակ Թեոդորոպուլուսն արժանացավ Ալեքսանդր I Կարագեորգևիչի մեդալի՝ հանուն խաղաղության կատարած աշխատանքի համար[8]։ «Կանանց փոքրիկ անտանտը» կազմված էր Չեխոսլովակիայի, Հունաստանի, Լեհաստանի, Ռումինիայիև Հարավսլավիայի ֆեմինիստներից։ Թեոդորոպուլուսն աջակցում էր նրանց ամենամյա հավաքների կազմակերպմանը։ 1925-1927 թվականներին նա եղել է հունական «Կանանց փոքրիկ անտանտի» նախագահը[8]՝ հաջորդելով Ալեքսանդրինա Կանտակուցինոյին[9]։ Այս շրջանում նա ակտիվ գործունեություն է ծավալեկ միջազգային կոնֆերանսների ժամանակ և որոշ հաջողություններ ունեցավ երկրում, երբ 1930 թվականին կրթված հույն կանանց թույլատրեցին մասնակցել տեղական ինքնկառավարման ընտրություններին[8]։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին, երբ Իոանիս Մետաքսասը Հունաստանում ստանձնեց իր դիկտատուրան, նա դադարեցրեց կանանց կազմակերպության գործունեությունը։ Կանայք իրենց մասնակցությունն ունեցան Հունական դիմադրության ժամանակ և [6] Թեոդորոպուլուսն իր մասնակցությունն ւոնեցավ որպես բուժքույր[7]։ 1946 թվականին նա դարձավ նոր ձևավորված Կանանց համահելլենական դաշնության նախագահը (հուն․՝ Πανελλαδική Ομοσπονδία Γυναικών) (POG): 1946 թվականի մայիսին շարժումը կազմակերպեց համաժողով, որի 671 պատվիրակները հանդիպեցին Աթենք, որից ամիսներ անց բռնկվեց Հունաստանի քաղաքացիական պատերազմը[10], և Թեոդորոպուլուն հրաժարական տվեց, քանի որ նա գտնում էր որ կանանց շարժումը պետք է լինի ոչ կուսակցական[11]։

Հակամարտության դադարից հեոտ Թեոդորոպուլուն վերսկսեց իր մասնակցությունը Կանանց միջազգային ալիանսի կոնֆերանսներին, եղավ Ամստերդամում (1949), Ստոկհոլմում (1951), Նեապոլում (1952), Կոլոմբոյում (1955), Կոպենհագենի (1956) և Աթենքում (1958)[12]։ 1952 թվականին հույն կանայք վերջապես դարձան քվեարկության լիարժեք մասնակիցներ[6]։ 1957 թվականին Թեոդորոպուլուն դադարեցրեց դասավանդելը, 1958 թվականին դուրս եկավ Կանանց իրավունքների լիգայից[1]։ Հետագա տարիներին աշխատել է որպես երաժշտության քննադատ, տպագրվել թերթերում և ամսագրերում[6] և 1961 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա զբաղվեց իրենց արխիվներով։ Ավրա Թեոդորոպուլուն մահացել է Աթենքում, 1963 թվականի հունվարի 20-ին[12]։

  • Ամուսին՝ Ագիս Թերոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Boutzouvi, Aleka (2006). «Theodoropoulou, Avra (born Drakopoulou) (188–1963)». In de Haan, Francisca; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries (PDF). Budapest, Hungary: Central European University Press. էջեր 569–574. ISBN 978-963-7326-39-4 – via Project MUSE. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  • Cheşchebec, Roxana (2006). «Cantacuzino, Princess Alexandrina (1876–1944)». In de Haan, Francisca; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries (PDF). Budapest, Hungary: Central European University Press. էջեր 89–94. ISBN 978-963-7326-39-4 – via Project MUSE. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  • Duchen, Claire; Bandhauer-Schoffmann, Irene (2010). When the War Was Over: Women, War, and Peace in Europe, 1940–1956. London, England: Leisest University Press. ISBN 978-1-4411-7270-9.
  • Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. New York, New York: Garland Publishing. ISBN 978-0-8240-8547-6.
  • Χατζηϊωάννου, Ευθύμιος (2015 թ․ մարտի 8). «Γυναικείο κίνημα» [Women's movement] (Greek). Berlin, Germany: Elliniki Gnomi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Χατζόπουλος, Ελευθέριος Θ. (2012 թ․ փետրվարի 9). «Προσωπικότητες Της Θράκης: Αυρα Θεοδωροπούλου» [Personalities of Thrace: Aura Theodoropoulou] (Greek). Thrace, Greece: Πανελλήνια Ομοσπονδία Θρακικών Σωματείων. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • {{cite book|ref=harv|last1=Zirin|first1=Mary|last2=Livezeanu|first2=Irina|last3=Worobec|first3=Christine D.|last4=Farris|first4=June Pachuta|title=Women and Gender in Central and Eastern Europe, Russia, and Eurasia: A Comprehensive Bibliography |url=https://b Արխիվացված 2017-10-25 Wayback Machine

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bonnie G. Smith: The Oxford Encyclopedia of Women in World History: 4 Volume Set
  • Uglow, Jennifer S. & Hendry, Maggy, The Macmillan dictionary of women's biography, 3. ed., Papermac, London, 1999
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրա Թեոդորոպուլու» հոդվածին։