Ավստրիայի տնտեսություն
Արժույթ | Եվրո |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, ՏՀԶԿ, ԵՄ |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | $387.3 միլիարդ (2015) $415.9 միլիարդ (2016)[1] |
ՀՆԱ-ի աճ | 1,5 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $47.900 (2016)[1] |
Գնաճ (ՍԳԻ) | 1,5 ± 0,1 տոկոս[3] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 4% (2014)[1] |
Ջինիի գործակից | 29.2 (2013)[1] |
Գործազրկություն | 6.1% (2016)[1] |
Արտաքին | |
Արտահանում | $141.9 milia8d (2016)[1] |
Արտահանվող ապրանքներ | Տեխնիկա, սարքավորումներ, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, թուղթ, շինարարակն ստվարաթուղթ, մետաղական զարդեր, քիմիա, երկաթ, այլ մետաղներ, տեքստիլ, սնունդ[1] |
Արտանհանման հիմնական գործընկերներ | 29.4% 6.4% 6.1% 5.7% 4.4% 4.2% (2015)[1] |
Ներկրում | $138.6 միլիարդ (2016)[1] |
Ներկրվող ապրանքներ | Տեխնիկա, սարքավորումներ, ավտոմքենաներ, քիմիա, մետաղական զարդեր, նավթ, նավթամթերքներ, սնունդ[1] |
Ներկրման հիմնական գործընկերներ | 41.5% 6.3% 6% 4.2% (2015)[1] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 85.8% (2016)[1] |
Եկամուտ | $187.3 միլիարդ[1] |
Ծախսեր | $192.6 միլիարդ (2016)[1] |
Ավստրիան հանդիսանում է Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկը։ Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով համարվում է աշխարհի 14 ամենահարուստ երկրներից մեկը[4]։ Երկրում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ սկսած զբոսաշրջությունից և վերջացրած աէրոտիեզերական տեխնոլոգիաներով։ Միայն զբոսաշրջային ոլորտում գրանցվում է տարեկան շուրջ 15 միլիոն այցելու։ Արդյունաբերության արտադրության հիմնական ճյուղերն են հանդիսանում մեքենաշինությունը (տրանսպորտային և գյուղատնտեսական)[5], հաստոցաշինությունը և արդյունաբերական ոլորտի այլ ճյուղերի սարքավորումների արտադրությունը։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են հանդիսանում Վիեննա, Գրաց, Լինց և Շտայր քաղաքները[6]։
Սև և գունավոր մետաղագործության հիմնական կենտրոնը հարամվում է Ռանսհովենը[6]։
Ավստրիայի թեթև արդյունաբերության առանցքային ճյուղերն են հանդիսանում տեքստիլ, կաշվեկոշկեղենի և կարի արտադրությունը։ Պակաս զարգացած չէ նաև անտառամշակումը, փայտամշակումը և ցելուլոզաթղթային արտադրությունը[6]։
Երկրիրը մասնագիտանում է նաև էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության ոլորտներում։ Զարգանում է գիտելիքահենք տեխնոլոգիաներն ու արտադրությունը։
Ավստրիայում լավ է զարգացած նաև գյուղատնտեսությունը։ Երկրի ցանքատարածությունները զբաղեցնում են 4.1 միլիոն հա տարածք (մոտավորապես երկրի տարածքի կեսը)։ Գյուղատնտեսության հիմքը հանդիսանում է կաթնային անասնապահությունը։ Զարգացած են նաև խաղողագործությունը, պտղաբություծությունը և խոզաբուծությունը[5][6][7]։
Որպես ցամաքային երկիր՝ Ավստրիան այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը (արտահանում և ներկրում) իրականացնում է երկաթուղային ճանապարհներով։ Միջազգային նշանակություն ունեցող Դանուբ գետի միջոցով Ավստրիան ունի ելք դեպի ծով։ Երկրի հիմնական նավահանգիստներն են համարվում Վիեննա և Լինցը։
Արտահանման ոլորտում ավստրիական արտադրանք են հանդիսանում ծանր արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև լայն սպառման ապրանքները (ամբողջ արտահանման 1/2 մասը), գրասենյակային ապրանքները, սննդամթերք։ 2009 թվականին Ավստրիայի արտահանումը կազմել է 129 միլիարդ դոլլար[6]։
Երկիրը արտահանում է հասարակական սպառման ապրանքներ, որոնց արտահանման բաժինը ամբողջ արտահանման գրեթե կեսն է կազմում։ Արտահանվում է նաև պատրաստի արտադրանք[6]։
Տնտեսության հիմնական բաժինը կազմում է ծառայությունների ոլորտը՝ 65.8 %, արդյունաբերությունը՝ 32.3 %, գյուղատնտեսությունը՝ 1.7 %:
2002 թվականին շրջանառության մեջ մտավ միասնական արժույթ՝ եվրոն[8]։ Ավստրիան տնտեսական կապեր ունի աշխարհի ավելի քան 150 երկրների հետ։ Արտասահմանյան ընկերությունների ներգրավման համար ստեղծվեց «Austrian Business Agency» գործակալությունը, որը տրամադրում է երկրում տնտեսության վիճակի մասին տեղեկատվություն[9][10]։
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ապրանքաշրջանառության 2/3-ը (60.2 % արտահանում և 65.8 % ներկրում) բաժին է ընկնում Եվրոպական ՄիությԱՆ երկրներին։ Գերմանիան հանդիսանում է Ավստրիայի գլխավոր առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում ամբողջ ապրանքաշրջանառության 36.1 %-ը։ Երկիրը տնտեսական ամուր կապեր է պահպանում Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Հունաստանի հետ։ Վերջին ժամանակներում ավստրիական առևտրում աճում է արևելաեվրոպական երկրների (առանց Անկախ Պետությունների Համագործակցության երկրների) բաժինը՝ արտահանման 17.5 % և ներմուծման 13.2 % ցուցանիշներով[11]։
2009 թվականին Ավստրիայում գործազրկության մակարդակը կազմել է 4.7 %, իսկ ինֆլացիան՝ 0,4 %:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 The world factbook, cia.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ «Ավստրիա», Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական ցուցանիշներ:(անգլ.)
- ↑ 5,0 5,1 The Agricultural Sector.(անգլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ERNEUERBARE ENERGIE IN ZAHLEN 2015 / MINISTERIUM FÜR EIN LEBENSWERTES ÖSTERREICH. — 2015. Արխիվացված 2016-12-13 Wayback Machine(գերմ.)
- ↑ Solsten, Eric; McClave, David E.; Library of Congress; Federal Research Division; Keefe, Eugene K. — Washington, D.C.: Federal Research Division, Library of Congress, 1994. — С. 144. — 314 p.(անգլ.)
- ↑ Use of the euro.(անգլ.)
- ↑ Austrian Business Agency.(անգլ.)
- ↑ Ежегодник мировой конкурентоспособности за 2016 г., «Качество жизни», «Проблемы загрязнения окружающей среды», «Инфраструктура в сфере здравоохранения», «Риск политической нестабильности».(ռուս.)
- ↑ Real GDP growth - expenditure side (at previous year prices).(գերմ.)