Աստրիդ Կիրխհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրիդ Կիրխհեր
գերմ.՝ Astrid Kirchherr
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1938(1938-05-20)[1][2][3]
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա[2]
Մահացել էմայիսի 12, 2020(2020-05-12)[4][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա[5][2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի և պրոդյուսեր
Ստորագրություն
Изображение автографа
 Astrid Kirchherr Վիքիպահեստում

Աստրիդ Կիրխհեր (գերմ.՝ Astrid Kirchherr, մայիսի 20, 1938(1938-05-20)[1][2][3], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[2] - մայիսի 12, 2020(2020-05-12)[4][2][3], Համբուրգ, Գերմանիա[5][2]), գերմանացի նկարչուհի և լուսանկարիչ, որը հայտնի է The Beatles խմբի հետ իր ունեցած համագործակցությամբ և սերտ հարաբերություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Կիրխհերը ծնվել է 1938 թվականին Համբուրգում՝ Ford-ի նախկին աշխատակցի ընտանիքում։ Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, աղջկան տարհանել են դեպի Բալթիկ ծով։ Մանկուց նա մռայլ հիշողություններ է ունեցել ավերված հայրենի քաղաքի մասին[6]։

Դպրոցն ավարտելուց հետո Աստրիդը ցանկացել է մոդելավորող դառնալ, բայց նրա մոտ սև-սպիտակ լուսանկարի տաղանդ է հայտնաբերվել[7][8]։ Նա փոխել է կրթական պրոֆիլը, և դիպլոմը ստանալուց հետո չորս տարի (1959-1963) աշխատել է որպես իր լուսանկարչության դասախոս Ռեյնարդ Վուլֆի օգնական[9]։

1950-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականների սկզբին Աստրիդը և գեղարվեստի քոլեջի նրա ընկերները տարվել են էքզիստենցիոնիստների շարժմամբ, որոնց Ջոն Լենոնը ավելի ուշ անվանել է «էկզիստ»[10][11][12][13]։

Կիրխհերը և The Beatles-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի դպրոցում Աստրիդ Կիրխհերը ընկերացել է Կլաուս Ֆորմանի և Յուրգեն Ֆոլմերի հետ. նրանք երեքն էլ նույն հայացքներն են ունեցել նորաձևության, մշակույթի և երաժշտության վերաբերյալ[14]։ Մի օր, ընկերների հետ վեճից հետո, զայրացած Ֆորմանը որոշել է թափառել Ռեպերբանի վրա։ Այնտեղ նա լսել է «Կայզերկելեր» գիշերային ակումբից հնչող երաժշտությունը։ Ֆորմանը մտել է այնտեղ և տեսել, որ ելույթ է ունենում «The Beatles» անվանումով խումբը[15]։ Այդ դեպքից հետո Ֆորմանին հաջողվել է համոզել Կիրխգերին և Ֆոլմերին լսել այս նոր խմբի երաժշտությունը՝ այցելելով «Կայզերկելլեր»[16]։ Աստրիդը «Բիթլզ»-ից այնքան է տպավորվել, որ ցանկացել է անմիջապես ծանոթանալ նրանց հետ և որքան հնարավոր է հաճախ տեսնել[17]։ Պարզապես երեք ընկերները նախկինում երբեք չեն լսել ռոքնռոլ՝ սահմանափակվելով հիմնականում ջազով[10][18]։

Կիրխհերը հետագայում պատմել է, որ Ֆորմանի ու Ֆոլմերի հետ անհարմար է զգացել Գերմանիայի ոչ վաղ անցյալի պատճառով։ Այդ պատճառով նա երջանիկ կլիներ ծանոթանալ անգլիացիների հետ, չնայած վստահ էր, որ նրանք ծիծաղելու են իր գերմանական առոգանության վրա[14]։ Այդ վստահությունը ամրապնդում էր նաև այն, որ Ջոն Լենոնը հաճախ գոռում էր «Հեյ, գերմանացիներ, իսկ մենք հաղթեցինք պատերազմը», իմանալով, որ գերմանացի հանդիսատեսներից քչերն էին հասկանում անգլերեն[16]։

Ստյուարտ Սաթքլիֆին շատ էին դուր գալիս իրենց երեք մշտական հանդիսատեսները, հատկապես Աստրիդը, նա նրանց անվանում էր «իսկական Բոհեմ»։ Ավելի ուշ Բիլ Հերին պնդում էր, որ երբ Աստրիդը մտնում էր ակումբ, բոլորի հայացքները ուղղվում էին նրա վրա[10]։ Սաթքլիֆը ընկերներին գրել է, որ աչքը չի կարողանում կտրել այդ անծանոթից և ցանկացել է մի օր խոսել նրա հետ ընդմիջման ժամանակ, բայց նա արդեն «Կայզերկելերում» չի եղել[10]։

Շուտով Սաթքլիֆին հաջողվեց ծանոթանալ Կիրխհերրի, Ֆորմանի և Ֆոլմերի հետ[10][19]:

Կիրխհերը խմբի անդամներին հարցրել է, թե արդյոք նրանք չեն ցանկանում ունենալ ֆոտոսեսիա, ինչը նրանց հիացրել է, քանի որ մյուս նման կոլեկտիվները սովորաբար պրոֆեսիոնալների կողմից արված լուսանկարներ չեն ունեցել։ Դրանից հետո արդեն հաջորդ առավոտյան Կիրխհերը The Beatles-ին լուսանկարել է Rolleicord[20] տեսախցիկով Ռեպերբանից ոչ հեռու գտնվող փոքրիկ այգում[16], իսկ նույն օրը երեկոյան նրանց բոլորին (բացի Փիթ Բեսթից, որը մերժել էր հրավերքը) բերել է իր տուն[21][22]։

Ավելի ուշ Ֆորմանի հարաբերությունները The Beatles-ի հետ դարձան զուտ բարեկամական, իսկ Աստրիդը սկսեց հանդիպել Սաթքլիֆի հետ[9][23]։

Rolleicord ֆոտոխցիկը, որի հետ աշխատել Է Աստրիդ Կիրխհերը։

1968 թվականին Կիրխհերը դարձավ Ջորջ Հարիսոնի Wonderwall Music ալբոմի շապիկի դիզայները[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Astrid Kirchherr, Who Helped Create the Beatles’ Image, Dies at 81 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Ihre erste Fotografin (գերմ.) // Die Zeit / Hrsg.: J. AllmendingerZeitverlag Gerd Bucerius, 2020. — ed. size: 477000 — ISSN 0044-2070
  5. 5,0 5,1 5,2 Astrid Kirchherr: Beatles photographer dies aged 81 // BBC News Online — 2020.
  6. «An interview with Astrid Kirchherr». Retrosellers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  7. «Photographers: Astrid Kirchherr». Redferns Music Picture Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  8. «Astrid Kirchherr». Happy Birthday Yellow Submarine (գերմաներեն). www.theater-schwedt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(գերմ.)
  9. 9,0 9,1 Miles, 1997, էջ 64(անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Spitz, 2005, էջ 222(անգլ.)
  11. «Astrid Kirchherr, Beatles Photographer, Interviewed (1994): Young, Free And Wild». Elsewhere Ltd. 2008 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  12. Kirchherr’s interview with Spencer Leigh on BBC Radio Merseyside’s 500th On The Beat programme, Saturday 26 August 1995.(անգլ.)
  13. «Astrid Kirchherr quotes». Piczo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  14. 14,0 14,1 «Astrid Kirchherr biog». Piczo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  15. «Klaus Voormann Biography». Klaus Voormann. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  16. 16,0 16,1 16,2 «Fresh Air interview with Astrid Kirchherr (15 January 2008)». WHYY-FM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  17. Miles, 1997, էջ 61(անգլ.)
  18. Miles, 1997, էջ 62(անգլ.)
  19. Hillman, Bill. «Early '60s ~ Part V: Fab Four Hangouts (Quotations taken fron The Beatles Anthology. Hillmanweb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  20. Reid, Graham. «Astrid Kirchherr, Beatles Photographer, Interviewed (1994): Young, free and wild». Elsewhere. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
  21. Spitz, 2005, էջ 223(անգլ.)
  22. The Beatles Anthology DVD (2003) (Episode 1 — 0:47:16) Harrison talking about Kircherr, Voormann and Volmer.(անգլ.)
  23. Spitz, 2005, էջ 224(անգլ.)
  24. «Astrid Kirchherr K&K biog». Center of Beat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Կիրխհեր» հոդվածին։