Փիթ Բեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիթ Բեսթ
Pete Best2005.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Pete Best
Ծնվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1] (79 տարեկան)
Չեննայ, Բրիտանական Հնդկաստան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
Մասնագիտությունթմբկահար և երաժիշտ
Գործիքներհարվածային համակարգ
ԼեյբլApple Records
ԿրթությունLiverpool Collegiate School?
ԱնդամակցությունThe Beatles և Pete Best Band?
Կայքpetebest.com
Pete Best Վիքիպահեստում

Փիթ Բեստ (անգլ. Randolph Peter «Pete» Best, նոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան), բրիտանացի երաժիշտ և երգերի հեղինակ։ 1960 թվականից մինչև 1962 թվականները եղել է The Beatles խմբի թմբուկահար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Beatles[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթի մայրը՝ Մոնա Բեսթը հանդիսանում է լուվերպուլական «Կազբա» («Казба») ակումբի սեփականատեր, որտեղ The Beatles-ը շատ հաճախ է հանդես եկել, Բեսթին The Beatles-ը 1959 թվականին հրավիրել են խմբում մի քանի անգամ հանդես գալ։ Որոշակի երաժշտական դադարից հետո՝ 1960-1961 թվականներին Բեսթը Համբուրգ (Գերմանիա) ուղևորության ժամանակ նորից միանում է խմբին։ Նա նվագախմբում հանդես է եկել 1962 թվականին The Beatles-ի EMI-ի առաջին ֆիլմի համար, իսկ օգոստոսի 16-ին նրան փոխարինել է Ռինգո Սթարը։

Այն մասին որ նրան հեռացնում են խմբից, ասել են ոչ թե նրա նախկին խմբի անդամները, այլ The Beatles-ի մենեջեր Բրայան Էպստայնը։ Բեսթի հեռանալուն նպաստել է Ջորջ Մարտինը, նա դարձել է խմբի պրոդյուսեր, որը շատ բավարարված չէր հարվածային գործիքներով տիրապետելուն։

Բեսթի խմբից հեռանալու պատճառը միայն այն չէր որ նա վատ էր նվագում։ Փիթը չէր համարվում խմբի լիարժեք անդամ, քանի որ մյուս անդամների հետ իր հարաբերություները բավական լարված էին։ Ջոն Լենոնն, Փոլ ՄաքՔարթնին և Ջորջ Հարիսոնն իրենց ազատ ժամանակը անցկացնում էին միասին։ Նա չէր ընդունում խմբի ընդհանուր ոճը, չի համաձայնվել սանրվածքի և հագուստի հետ։ Փիթը չի համաձայնվում խմբի մյուս անդամների հետ։

Մեկ այլ տարբերակի համաձայն, որի մասին Ալբերտ Գոլդմանը գրել է «Ջոն Լենոն» գրքում, Փիթը միակն էր խմբի մեջ, որի արտաքինը համապատասխանում էր աստղային չափանիշներին։ Բեսթի խմբից հեռանալու պատճառներից մեկը գեղեցկությունն էր, քանի որ խմբում իշխանությունը բաժանված էր Փոլի և Ջոնի միջև, և նրանցից ոչ մեկը չէր կարող հաշտվել այն բանի հետ, որ ինչ որ երրորդ անձ կարող էր իրենց գերազանցել հանրության աչքում։

The Beatles-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Փիթը փորձեց սկսել սոլային կարիերա, սակայն նրա բոլոր փորձերը անհաջող ավարտվեցին։ Նրա ֆինանսական վիճակը ժամանակին հասել է կործանման։ Այնուամենայնիվ, երբ 1995 թվականին լույս տեսավ The Beatles-ի The Anthology ալբոմը, Փիթը նշանակալի ֆինանսական պարգևներ է ստացել։

2007 թվականի փետրվարին The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինը հրապարակայնորեն ներողություն խնդրեց Բեսթից 1962 թվականին նրան խմբից հեռացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Бест(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]