Աստվա՜ծ, օգնիր աղջկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աստվա՜ծ, օգնիր աղջկան
անգլ.՝ God Help the Girl
Աստվա՜ծ, օգնիր աղջկան.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1][2] և հասունացման պատմություն
Թվականհունվարի 18, 2014[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորStuart Murdoch?[1][4][5]
ՊրոդյուսերBarry Mendel?
Սցենարի հեղինակStuart Murdoch?
ԴերակատարներԷմիլի Բրաունինգ[2][4][5], Հաննա Մյուրեյ[2][4][5], Օլլի Ալեքսանդեր[2][4][6][…] և Պիեր Բուլանժեր[5]
ՕպերատորՋայլս Նաթգենս
Պատմվածքի վայրԳլազգո
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Աստվա՜ծ, օգնիր աղջկան», ռեժիսոր Ստյուարդ Մենդոկի (Stuart Murdoch) բրիտանական Երաժշտական ֆիլմ, պատմում է իր հուզական խնդիրների պատճառով բուժման կուրս անցնող Եվայի մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 18-ին՝ Սանդենս (Sundance) կինոփառատոնում[7]։ Sundance Film փառատոնում պրեմիերայից հետո, Amplify-ն ձեռք բերեց ֆիլմի տարածման իրավունք։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԱՄՆ-ում[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվան դուրս է գալիս հոգեբուժարանից, որտեղ անց էր կացնում նյարդային անորեքսիայի դեմ բուժման կուրսեր, և ուղևորվում Գլազգո, հույսով, որ կդառնա երաժիշտ։ Համերգին նա հանդիպում է փրկարար և սկսնակ կոմպոզիտոր Ջեյմսին։ Նա ծանոթացնում է իր աշակետուհի Կեսսի հետ, որը կիթառ էր նվագում։ Եվ այդ երեքը դառնում են ընկերներ։

Ջեյմսը հավատացնում է Եվային, որ նրա երգերը ավելի լավ կհնչեն բաս-կիթառով և թմբուկներով։ Նրանք կազմում են God Help the Girl խումբը։ Ջեյմսը իմանում է Եվայի և Անտոնի հարաբերությունների մասին և նրա համար դառնում օտար։ Զգալով միայնության զգացումը Եվան ընդունում է թմրամիջոցներ և վերադառնում հիվանդանոց։

Նա ասում է Ջեյմսին, որ պլանավորում է ընդունվել Լոնդոնում գտնվող երաժշտական քոլեջ, և նրանք հաշտվում են։ Այն բանից հետո, երբ խումբը կատարում է իր եզրափակիչ համերգը, ռադիոկայանը հաղորդում է Եվայի ձայներիզը։ Հաջորդ օրը Եվան ուղևորվում է Լոնդոն։

God Help the Girl նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմը Ստյուարդ Մերդոկի «God Help the Girl» նախագծի մի մասն է, որը իր մեջ ներառում է իր խմբի՝ Belle & Sebastian և տարբեր ոկալիստների համերգները և ստուդիական ձայնագրությունները։ Սա, որպես ռեժիսոր և սցենարիստ, Մեդոկի դեբյուտն էր։ Նա ավելի ճանաչված է որպես ինդի փոփ ուղղության երգիչ և երաժիշտ, նրա խումբը ամենահայտնի խմբերից է Շոտլանդիաում։ Նախագծի մտահաղացումը ծնվել էր դեռևս 2004 թվականին, հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ոկալիստների փնտրտուքները։ Գլխավոր բացահայտումը Կետրին Այրտոնն էր, աշխատանքը նրա հետ սկսվեց 2005 թվականին, 2009 թվականին նույնանուն ֆիլմով ձայնասկավառակում նա կատարել է 14-ից 10 երգ[9]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2012 թվականին Գլազգոում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննդատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը լավ ընդունվեց, 63 արձագանքից 43-ը դրական էին (Rotten Tomatoes վարկանիշը՝ 68 %)[10]: Չնայած դրան դրամարկղային շահույթը 1 850 000 դոլար բյուջեի պայմաններում կազմեց ընդամենը 101 542 դոլար[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանդենս կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը լավագույն դերասանական կազմի համար
  • Եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինյան կինոփառատոնում, որտեղ այն առաջադրվել է որպես լավագույն ֆիլմ[12]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսսիի դերում ընտրվել էր Էլ Ֆենինգը, բայց նա ստիպված էր հրաժարվել նկարահանումների անհամատեղելի գրաֆիկի պատճառով։ Ավելի ուշ նրան փոխարինեց Հաննա Մյուրեյը։

«Pretty Eve in the tub» երգի ժամանակ, երբ երիտասարդների հերթ էր գոյացել, նրանց մեջ կարելի է նկատել Հաննա Մյուրեյին փակցված բեղերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]