Օլլի Ալեքսանդեր
Օլլի Ալեքսանդեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Harrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Hereford College of Arts? |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան |
Անդամություն | Years & Years |
Olly Alexander Վիքիպահեստում |
Օլլի Ալեքսանդեր (անգլ.՝ Oliver Alexander Thornton, հուլիսի 15, 1990, Harrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երգիչ, դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր։ Օլլին Years & Years փոփ խմբի երգիչ է, մասնագիտացված է Էլէկտրոնիկ և փոփ ժանրերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլլին ծնվել է 1990 թվականի հուլիսի 15-ին Անգլիայում։ Ծնողները ամուսնալուծվել են երբ նա 13 տարեկան էր։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Օլլի մայրը՝ Վիկի Տորնտոն, Կոլֆորդ քաղաքի երաժշտական փառատոնի հիմնադիրներից մեկն է։ Օլլին Ալեքսանդերը նախնական կրթությունը ստացել է Կոլֆորդ քաղաքի Սենտ Ջոն դպրոցում, իսկ հետագայում սովորել է Մոնմուտում։ Ավարտելուց հետո սովորել է Հերֆորդ համալսարանի արվեստի բաժնում[2]։ Օլլին Years & Years փոփ խմբի անդամ է։ Բացի Օլլի Ալեքսանդերից, խմբում կան այլ մարդիկ՝ բասիստ Մայք Գոլդորթի և սինթեզահար Էմրե Թյուրքմեն։ Բացի այս ամենի, Օլլին նկարվել է նաև ֆիլմերում, Բեն Ուիշոույի հետ միասին խաղացել թատրոններում, ով նույնպես նկարվել է Years & Years խմբի Real երգի տեսահոլովակում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակը անուն | Դեր |
---|---|---|---|
2008 | «Սամերհիլլ» դպրոցը | Summerhill | Նեդ |
2009 | Պայծառ աստղ | Bright Star | Թոմ Կիտս |
2009 | Տանջվողը | Tormented | Ջեյսոն Բենկս |
2009 | Մուտք դեպի դատարկություն | Enter the Void | Վիկտոր |
2009 | Փոշի | Dust | Էլիաս |
2010 | Հուլիվեր ճանապարհորդությունը | Gulliver’s Travels | Արքայազն Ավգուստ |
2010 | Ուտեստը և գդալը | The Dish & the Spoon | Բոյ |
2012 | Լավ եղանակ հարսանիքի համար | Cheerful Weather for the Wedding | Թոմ |
2012 | Մեծ ակնկալիքներ | Great Expectations | Հերբերտ Պոկետ |
2013 | Ուիկ էնդտ փարիզում | Le Week-End | Մայքլ |
2014 | Աստված, օգնիր աղջկան | God Help the Girl | Ջեյմս |
2014 | Բունտարարի ակումբը | The Riot Club | Թոբի Մեյթլենդ |
2015 | Զվարճալի նապաստակ | Funny Bunny | Թիթի |
Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Դրվագ |
---|---|---|---|
2009 | Լյուիս | Հեյդեն Վիշարտ | «Allegory of Love» |
2011 | Տեսիլքներ | Հարկ | |
2013 | Մոլոկոսները | Ջեյկոբ | «Skins Pure» |
2014 | Սարսափ հեքիաթներ | Ֆոնտոն | «Resurrection» и «Demimonde» |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլլին գեյ է[3]։ Որոշ ժամանակ հանդիպում էր Clean Bandit էլէկտրո-խմբի ջութակահար Նիլ Միլանի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.standard.co.uk/culture/music/hot-kids-on-the-block-years-years-interview-10013172.html
- ↑ «Olly Alexander from Years & Years». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Fronted by out gay singer Olly Alexander, Years & Years have gripped the electronica music scene with a sound that is at once familiar and fresh
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ալեքսանդեր» հոդվածին։ |
|