Jump to content

Առնոլդս Բուրովս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդս Բուրովս
լատիշ․՝ Arnolds Burovs
Ծնվել էապրիլի 29, 1915(1915-04-29)[1][2]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 13, 2006(2006-01-13)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Երեք աստղերի շքանշան

Առնոլդս Բուրովս (լատիշ․՝ Arnolds Burovs, ապրիլի 29, 1915(1915-04-29)[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 2006(2006-01-13)[1][2], Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային ռեժիսոր, բեմանկարիչ և նկարիչ-մուլտիպլիկատոր։ Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդս Բուրովսը ծնվել է 1915 թվականի ապրիլի 29-ին Ռիգայում, բանվոր Ալբերտ Բուրովսի ընտանիքում։

Հոր մահից հետո նա ստիպված համատեղում է դպրոցն ու աշխատանքը։ Սովորել է Ռիգայի 2-րդ գիմնազիայում, Ռիգայի արվեստագործական գեղարվեստական ուսումնարանում, Ռիգայի ժողովրդական կոնսերվատորիայի ջութակի դասարանում և Լիտվայի կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանում։ Ավարտել է Բուլդուրի այգեգործության դպրոցը (1941 թվական) և Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը (1953 թվական)։

Աշխատել է գրահրատարակչության և պոլիգրաֆիկական պետական վարչությունում (1941 թվական), որպես բանվոր աշխատել է Ժողովրդական թատրոնի դեկորացիայի արտադրամասում (1941-1944 թվական)։ Աշխատել է ռեժիսոր և գլխավոր ռեժիսոր Լատվիական տիկնիկային թատրոնում (1944-1964 թվական), Ռիգայի երաժշտական կոմեդիայի թատրոնում (1954-1959 թվական)։ 1964 թվականից աշխատել է Ռիգայի կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր, լատվիական մուլտիպլիկացիայի առաջամարտիկներից մեկն է[3]։

Մահացել է 2006 թվականի հունվարի 13-ին, Ռիգայում, 91 հասակում։ Այրին դերասանուհի Էլեոնարա Դուդան է։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական բեմականացումների և մուլտիպլիկացիոն ժապավենների համար մասնագիտական մեծաքանակ մրցանակների մրցանակակիր է.

  • Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1987 թվական),
  • Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ (1988 թվական),
  • «Մեծ Քրիստապ» կինոփառատոնի դափնեկիր,
  • Երեք աստղ շքանշանի ասպետ (1995 թվական)։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական տիկնիկային թատրոն

Երաժշտական կոմեդիայի թատրոն

  • 1953 թվական` Ֆլորիմոնա Էրվեի «Օրիորդ Նիտուշը» (դիպլոմային աշխատանք)
  • 1955 թվական` Ռոբեր Պլանկետի «Կորնևիլյան զանգերը»
  • 1955 թվական` Ա. Վիլների և Հ. Ռեյգերտի «Տրեյմեյտենեսը», ըստ` Ֆրանց Շուբերտի երաժշտության
  • 1957 թվական` Յուրի Միլյուտինի «Չանիտայի համբույրը»
  • 1958 թվական` Ֆրանց Լեհարի «Կոմս Լյուքսեմբուրգը»

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  • 1966 թվական` Կի-կե-րի-կու
  • 1967 թվական` SOS
  • 1967 թվական` Մյաու-մյաու վագրը
  • 1968 թվական` Անսիսի ծաղիկները
  • 1968 թվական` Տարօրինակ Դաուկան
  • 1969 թվական` Բումը և Պիրամիդոնը
  • 1969 թվական` Հեքիաթ պղնձադրամի մասին
  • 1970 թվական` Նորաձևության վերջին ճիչը
  • 1970 թվական` Խառնաշփոթությունը
  • 1970 թվական` Պիգմալիոն
  • 1970 թվական` Ծերուկը
  • 1971 թվական` Խառնաշփոթությունը (հավաքածու)
  • 1971 թվական` Կարմիր կոշիկները
  • 1971 թվական` Եղջյուրավոր կավը
  • 1971 թվական` Կալեյդոսկոպ-71
  • 1972 թվական` Գողացված պուդելը
  • 1973 թվական` Փոքրիկ խնձորենին
  • 1974 թվական` Թե ինչպես ես դարձա տրակտորավարորդ
  • 1975 թվական` Նվեր Աֆրիկայից
  • 1975 թվական` Տասներեք
  • 1976 թվական` Ումուրկումուրս
  • 1977 թվական` Կոզետան
  • 1977 թվական` Պո-Պո-Դրու
  • 1978 թվական` Բազեիկ
  • 1978 թվական` Բարեկեցություն փնտրողը
  • 1979 թվական` Ինչու՞ մկնիկը չէր քնում
  • 1980 թվական` Ձիու ծիծաղն էլ կգա
  • 1981 թվական` Բիմինի
  • 1983 թվական` Երազանքը
  • 1984 թվական` Վերջին տերևը
  • 1985 թվական` Հին դռնապանի արկածները
  • 1986 թվական` Հայրիկ
  • 1987 թվական` Արքայադուստրը և փուման
  • 1987 թվական` Փոքրիկ եղբայրը
  • 1988 թվական` Կսպասեմ քեզ
  • 1990 թվական` Խաղ կյանքի հետ

Սցենարիստ

  • 1966 թվական` Կի-կե-րի-կու
  • 1967 թվական` SOS
  • 1967 թվական` Մյաու-մյաու վագրը
  • 1969 թվական` Բումը և Պիրամիդոնը
  • 1969 թվական` Հեքիաթ պղնձադրամի մասին
  • 1970 թվական` Նապաստակի կաղամբը
  • 1970 թվական` Պիգմալիոն
  • 1970 թվական` Ծերունին
  • 1971 թվական` Կարմիր կոշիկները
  • 1972 թվական` Գողացված պուդելը
  • 1972 թվական` Ոզնու մորթին
  • 1973 թվական` Փոքրիկ խնձորենին
  • 1974 թվական` Թե ինչպես ես դարձա տրակտորավարորդ
  • 1975 թվական` Նվեր Աֆրիկայից (Վալենտին Յակոբսոնի հետ համահեղինակությամբ)
  • 1975 թվական` Կիսահեքիաթը (Վալենտին Յակոբսոնի հետ համահեղինակությամբ)
  • 1975 թվական` Տասներեք
  • 1976 թվական` Ումուրկումուրս
  • 1977 թվական` Կոզետան
  • 1978 թվական` Բազեիկ
  • 1978 թվական` Բարեկեցություն փնտրողը
  • 1980 թվական` Ձիու ծիծաղն էլ կգա
  • 1981 թվական` Բիմինի
  • 1983 թվական` Երազանքը
  • 1984 թվական` Վերջին տերևը
  • 1985 թվական` Հին դռնապանի արկածները
  • 1986 թվական` Հայրիկ
  • 1987 թվական` Արքայադուստրը և փուման
  • 1987 թվական` Փոքրիկ եղբայրը
  • 1988 թվական` Կսպասեմ քեզ
  • 1990 թվական` Խաղ կյանքի հետ

Բեմադրող նկարիչ

  • 1968 թվական` Անսիսի ծաղիկները
  • 1970 թվական` Խառնաշփոթությունը
  • 1973 թվական` Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ
  • 1975 թվական` Կիսահեքիաթ

Նկարիչ

  • 1966 թվական` Կի-կե-րի-կու
  • 1967 թվական` SOS
  • 1969 թվական` Բումը և Պիրամիդոնը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. , (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Крыжановский Б. Арнольд Буровс. Мастера мультипликационного кино. Иллюстрации М. Киноцентр 1990 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]