Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն
իտալ.՝ Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto
Երկիր Իտալիա
Ժանրդրամա[1][2], քրեական ֆիլմ[1][2] և դրամա
Թվականփետրվարի 9, 1970[3]
Լեզուիտալերեն
ՌեժիսորԷլիո Պետրի[1][4][5]
ՊրոդյուսերՄարինա Չիկոնյա
Սցենարի հեղինակԷլիո Պետրի և Ուգո Պիրո
ԴերակատարներՋան Մարիա Վոլոնտե[4], Ֆլորինդա Բոլկան[4][5], Ջիաննի Սանտուչիո[4], Սալվո Ռանդոնե[4], Օրացիո Օռլանդո[4], Արտուրո Դոմինիչի[4][5], Ալդո Ռենդինե[4], Սերջիո Տրամոնտի[4], Վիտորիո Դուզե[4], Մասիմո Ֆոսկի[4][5], Ֆուլվիո Գրիմալդի[4], Aleka Paizi?, Ֆիլիպո դե Գարա, Ջիանֆրանկո Բարա[6], Վինչենցո Ֆալանգա[6], Էտորե Ջերի[6] և Արիստիդե Կապորալե[6]
ՕպերատորԼուիջի Կուվեյլեր[7]
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՌուջերո Մաստրոյաննի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունVera Films
Տևողություն115 րոպե
 Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto Վիքիպահեստում

«Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն» (իտալ.՝ Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto ), իտալացի ռեժիսոր Էլիո Պետրի դրամատիկական կինոֆիլմը։ Պրեմիերան կյացել է 1970 թվականի փետրվարի 9-ին։ Գլխավոր դերերը կատարել են Ջան Մարիա Վոլոնտե, հոգեկան հիվանդ տեսուչ կերպարի համար արժանացել է բազմաթիվ համաշխարհային պարգևների և Ֆլորիդա Բոլկան։ Որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ կինոժապավենը արժանացել է «Օսկարի»։ Ֆիլմը մեծ հաջողության արժանացավ իտալական հանդիսատեսի մոտ (1969-1970 թվականներին կինովարձույթի մեծությամբ նրանից առաջ էր անցնում միայն «Աստվածների կործանումը» Վիսկոնտի և «Սատրիկիոն» Ֆելինի)[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանը ստանալով բարձր պաշտոն քաղաքական հետախուզման պետ (ֆիլմում նրա անունը չի նշվում, շրջապատում անվանում են նրան վերացկան- հարգանքով; Դոթթորե) ժամադրության ամենաբուռն պահին սպանում է իր սիրուհուն վերջինիս սեփական տանը։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ չի կարող կատարել իր առջև պարտականնությունները և տարօրինակ խաղ է սկսում իր գործընկերների հետ՝ կամ փորձում է ուղղել նրանց իրական մարդասպանի վրա կամ կեղծում է հետքերը։ Միակ վկան, երիտասարդ անարխիստը, հրաժարվում է վկայություն տալ՝ ելնելով գաղափարական սկզբունքներից։ Վերջիվերջո Դոթթորեն գրում է խոստովանական նամակ ձեռնարկներին և սպասում է ձերբակալությանը․ նա տեսնում է երազ, որտեղ գործընկերները ստիպում են նրան ստորագրել «խոստովանություն սեփական անմեղության մեջ»։ Հերոսն արթնանում է՝ եկել են նրա հետևից։

Բնօրինակում մեջ ֆիլմն ավարտվում է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջբերմամբ․ «Ինչպիսն էլ նա լինի, նա օրենքի ծառան է, իսկ դա նշանակում է, որ նա օրենքի հետևորդ է, նշանակում է՝ նա մարդկային դատի ենթակա չէ»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջան Մարիա Վոլոնտե - Դոթթորե, ոստիկանական ղեկավարության պետ
  • Ֆլորիդա Բոլկան - Աուգուստա Տերցի, նրա սիրելին
  • Ջաննի Սանտուչո - քվեստոր
  • Օրացիո Օրլանդո - Բիլյա
  • Սերջո Տորմանտի - Անտոնիո Պաչե
  • Արտուրո Դոմինիչի - Մանգանի
  • Սալվո Ռանդոնե - ջրմուղագործ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 - Գրան-Պրի ժյուրի և Պարգև Ֆիպրեսիայի Կաննի կինոփառատոնում
  • 1970 - Երկու պարգև «Դավիդ դա Դոնաթթելո»․ լավագույն ֆիլմ (Մարինա Չիկոնյա, Դանիլե Սենաթորե), լավագույն դերեսան (Ջան Մարիա Վոլոնտե)։
  • 1971 - «Օսկար» մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար։
  • 1971 - անվանկարգ «Ոսկե գլոբուս» մրցանակի համար, որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։
  • 1971 - Էդգար Ալլան Պոյի անվանակրգ, որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ (Էլիո Պետրի, Ուգո Պիրրո)։
  • 1971 - երեք անվանկարգ « Արծաթե ժապավեն»․ լավագույն ռեժիսոր(Էլիո Պետրի), լավագույն օրիգինալ պատմությունը Յուսսի, լավագույն դերասան (Ջան Մարիա Վոլոնտե), բացի դրանից ժապավենը ստացել է երկու անվանակարգ․ լավագույն պրոդյուսեր (Մարինա Չիկոնյա, Դանիլե Սենաթորե), լավագույն սցենար(Էլիո Պետրի, Ուգո Պիրրո)։
  • 1971 - անվանկարգ «Յուսսի», որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։
  • 1972 - «Օսկար» մրցանակի անվանակարգ, որպես լավագույն օրիգինալ սցենար (Էլիո Պետրի, Ուգո Պիրրո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն» հոդվածին։