Աջըգյոլ (Նևշեհիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Աջըգյոլ
թուրք.՝ Acıgöl
Acıgol, Nevsehir, Turkey-minamie.jpg
Կոորդինատներ: 38°33′01″ հս․ լ. 34°30′33″ ավ. ե. / 38.55028° հս․. լ. 34.50917° ավ. ե. / 38.55028; 34.50917
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՆևշեհիրի նահանգ
ԲԾՄ1256 մ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն5817 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+03:00
Պաշտոնական կայքacigol.gov.tr
##Աջըգյոլ (Նևշեհիր) (Թուրքիա)
Red pog.png

Աջըգյոլ (թուրք.՝ Acıgöl, նախկինում՝ Դոբադա), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի նահանգում։ 

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջըգյոլ շրջանը Նևշեհիր նահանգի քարտեզի վրա։

Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևմտյան հատվածում, Նևշեհիր նահանգի կենտրոն համարվող Նևշեհիր քաղաքից մոտ 15 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1256 մետր[1]։

Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 497 կմ²։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, 2012 թվականին Աջըգյոլի բնակչությունը կազմել է 5817 մարդ, որոնցից 50,7 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 49,3 %[2]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[3]:

1990 1997 2000 2007 2012
6489 5946[4] 6702 5821[4] 5817

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջըգյոլի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը։ Քաղաքի շրջակայքում աճեցվում են արևածաղիկ, սոխ, հացահատիկային և հատիկաընդեղեն բույսեր կարտոֆիլ, դդում։ Զարգացած են գինեգործությունը և այգեգործությունը։ Էական նշանակություն ունի նաև անասնապահությունը։

Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Acigol, Turkey Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-04 
  2. Институт статистики Турции Archived 2014-11-29 at the Wayback Machine.
  3. «Acıgöl: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-04 
  4. 4,0 4,1 Оценночные данные


Նևշեհիրի նահանգի վարչական բաժանում

Locator map-Nevşehir Province.png

Քաղաքատիպ բնակավայրեր: Նևշեհիր
Գյուղատիպ բնակավայրեր: Աջըգյոլ | Ավանոս | Դերինքույու | Գյուլշեհիր | Հաջիբեքթաշ | Քյոզաքլը | Ուրգյուփ