Նևշեհիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նևշեհիր
թուրք.՝ Nevşehir
Turkey.Nevşehir01.JPG
Կոորդինատներ: 38°37′30″ հս․ լ. 34°42′44″ ավ. ե. / 38.62500° հս․. լ. 34.71222° ավ. ե. / 38.62500; 34.71222
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Նևշեհիրի նահանգ
ԲԾՄ 1224 մ
Բնակչություն 67 864 մարդ (2000)
Ազգային կազմ թուրքեր
Կրոնական կազմ իսլամ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 0384
Փոստային ինդեքս 50xxx
Փոստային ինդեքսներ 50000–50999
Ավտոմոբիլային կոդ 50
Պաշտոնական կայք nevsehir.bel.tr
##Նևշեհիր (Թուրքիա)
Red pog.png

Նևշեհիր (թուրք.՝ Nevşehir), քաղաք Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի նահանգում։ Այն Նևշեհիր նահանգի նահանգակենտրոնն է։ Գտնվում է Անատոլիական սարահարթի կենտրոնական հատվածում։ Քաղաքի նախկին անվանումը եղել է Մուշքար, իսկ հնում քաղաքը կոչվել է Նիսսա։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմել է 67 864 մարդ։ Կենտրոնի միջին բարձրությունը կազմում է 1224 մետր։ Նևշեհիրի տակ գտնվել է հնագույն քաղաքի հետքեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևշեհիրի տարածքը հնում բնակեցված է եղել խեթերի կողմից։ Այն փոքր գյուղ էր, որը գտնվել է Քըզըլըրմաք գետի ափին։ Ավելի ուշ, Նևշեհիրը գրավվել է ասորիների, փռյուգիացիների, իսկ արդեն մ.թ.ա. 546 թվականին քաղաքը գրավել է պարսից Քիրոմ I-ը։ Մ.թ.ա. 333 թվականին քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ալեքսանդրի մահից հետո, քաղաքը անցել է Սելևկյանների կայսրության կազմը, իսկ ավելի ուշ մտել է Կապադովկիայի թագավորության կազմը։ Նոր թվարկության սկզբին, քաղաքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։

2015 թվականին քաղաքի տակ հայտնաբերվել է ստորգետնյա քաղաք, որտեղ սելջուկների և քոչվոր այլ ցեղերի հարձակումների ժամանակ, կարող էին թաքնվել քաղաքի բնակիչները։ Այնտեղ կարող էր տեղավորվել, ավելի քան, 20 000 մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կիրառվել է բյուզանդական ժամանակաշրջանից մինչև օսմանյան ժամանակաշրջան[1]։ Այլ տվյալներով, այն ի հայտ է եկել 5000 տարի առաջ[2]։ Այն ստորգետնյա ամենամեծ քաղաքն է աշխարհում, ընդ որում աշխարհի մեծությամբ երկրորդ ստորգետնյա քաղաքը՝ Դերինքույուն գտնվում է Նևշեհիրից 29 կիլոմետր հեռավորության վրա[1]։

1071 թվականից հետո քաղաքը գրավել են սելջուկները։ Ռումի սուլթան Քըլըչ Արսլան II-ը երկիրը բաժանել է իր որդիների միջև։ Նևշեհիրը անցել է Մեսութին, սակայն նրա ավագ եղբայր Սուլայման Ռուքն ադ Դինը ստիպեց եղբորը՝ քաղաքը թողնել իրեն։ 1308 թվականին քաղաքը անցել է մոնղոլների տիրապետության տակ։ 16-րդ դարի սկզբին քաղաքը գրավել են թուրքերը։ 1954 թվականին Նևշեհիրը, որը գտնվում էր Նիղդեի նահանգում, դարձավ նորաստեղծ նահանգի կենտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]