Աջըգյոլ
Քաղաք | ||
---|---|---|
Աջըգյոլ | ||
թուրքերեն՝ Acıgöl | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Նևշեհիրի մարզ | |
ԲԾՄ | 1256 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 5817 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | acigol.gov.tr | |
| ||
Աջըգյոլ (թուրքերեն՝ Acıgöl, նախկինում՝ Դոբադա), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է մարզի հարավարևմտյան հատվածում, Նևշեհիրի մարզկենտրոն համարվող Նևշեհիր քաղաքից մոտ 15 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1256 մետր[1]։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 497 կմ²։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, 2012 թվականին Աջըգյոլի բնակչությունը կազմել է 5817 մարդ, որոնցից 50,7 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 49,3 %[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[3]։
1990 | 1997 | 2000 | 2007 | 2012 |
---|---|---|---|---|
6489 | 5946[4] | 6702 | 5821[4] | 5817 |
Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աջըգյոլի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը։ Քաղաքի շրջակայքում աճեցվում են արևածաղիկ, սոխ, հացահատիկային և հատիկաընդեղեն բույսեր կարտոֆիլ, դդում։ Զարգացած են գինեգործությունը և այգեգործությունը։ Էական նշանակություն ունի նաև անասնապահությունը։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Acigol, Turkey Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-04
- ↑ Институт статистики Турции Archived 2014-11-29 at the Wayback Machine.
- ↑ «Acıgöl: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-04
- ↑ 4,0 4,1 Оценночные данные
Նևշեհիրի մարզի վարչական բաժանում
|
|