Jump to content

Ավանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք և քաղաք
Ավանոս
թուրքերեն՝ Avanos
38°42′54″N 34°50′48″E / 38.71500°N 34.84667°E / 38.71500; 34.84667
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՆևշեհիրի մարզ[1]
Ներքին բաժանումKalaba?, Türkeli?, Özkonak?, Altıpınar?, Büyükayhan?, Çavuşin?, Göynük?, İğdelikışla?, Sarılar? և Topaklı?
ԲԾՄ920±1 մետր
Բնակչություն▲14 968 մարդ (2022)
Հեռախոսային կոդ511
Փոստային դասիչ50500
Պաշտոնական կայքavanos.gov.tr​(թուրքերեն)
Ավանոս (Թուրքիա)##
Ավանոս (Թուրքիա)

Ավանոս (թուրքերեն՝ Avanos), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական մասում, Նևշեհիրի մարզում։

Տարբեր ժամանակներում քաղաքը գտնվել է տարբեր ժողովուրդների իշխանության ներքո՝ խեթերի, ասորիների, փռյուգիացիների, պարթևների, հռոմեացիների, բյուզանդացիների, սելջուկների և, վերջապես, թուրքերի։ Որոշ հետազոտողներ Ավանոս անունը նույնականացնում են խեթական Զուվինասայի (Zuwinasa), ասորական Նենանսայի (Nenansa) և բյուզանդական Վենեսայի (Venessa) հետ։ 1202 թվականին Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի հրամանով՝ քաղաքում կառուցվեց, Ալադին Ջամի մզկիթը, որը համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանոսի շրջանը Նեվշեհիրի իլի քարտեզին
Ավանոսի շրջանը Նեվշեհիրի իլի քարտեզին

Քաղաքը գտնվում է իլի արևելյան մասում՝ Կզըլ Իրմակ գետի երկու ափերին։ Քաղաքը գտնվում է շրջկենտրոն Նևշեհիրից 10կմ հյուսիս-արևելք։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 935 մետր բարձրության վրա[2]։
Շրջանի տարածքը կազմում է 994 կմ²։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, Ավանոսի բնակչությունը 2012 թվականին կազմել է 13 210 մարդ, որից տղամարդկանց թիվը կազմել է 47,3 %, կանայք համապատասխանաբար՝ 52,7 %[3]: Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[4]։

19901997200020072012
10 01015 896[5]11 92111 744[5]10 606

Էկոնոմիկա և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության հիմնական հատվածը զբաղվում է գյուղատնտեսությամբ (գինեգործություն և այգեգործություն), կերամիկայի արտադրությամբ և տուրիզմով։ Ինչպես նաև մեծ նշանակություն ունի տավարաբուծությունը։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ GEOnet Names Server — 2018.
  2. 1 2 «Avanos, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  3. ↑ «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  4. ↑ «Avanos: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  5. 1 2 գնահատական տվյալներ


Նևշեհիրի մարզի վարչական բաժանում

Քաղաքատիպ բնակավայրեր: Նևշեհիր
Գյուղատիպ բնակավայրեր: Աջըգյոլ | Ավանոս | Դերինքույու | Գյուլշեհիր | Հաջիբեքթաշ | Քյոզաքլը | Ուրգյուփ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավանոս» հոդվածին։