Ուրգյուփ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ուրգյուփ | ||
| թուրքերեն՝ Ürgüp | ||
| 38°37′46″N 34°54′43″E / 38.62944°N 34.91194°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Նևշեհիրի մարզ | |
| Համայնք | Նևշեհիրի մարզ[1] | |
| Ներքին բաժանում | Sarıhıdır? | |
| Մակերես | 574 կմ² | |
| ԲԾՄ | 1043±1 մետր | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 19 116 մարդ (2012) | |
| Ազգային կազմ | թուրքեր | |
| Կրոնական կազմ | իսլամադավան | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Փոստային դասիչ | 50400 | |
| Ավտոմոբիլային կոդ | 50 | |
| Պաշտոնական կայք | urgup.gov.tr | |
|
| ||
Ուրգյուփ (թուրքերեն՝ Ürgüp), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է մարզի հարավարևելյան հատվածում՝ մարզկենտրոն Նևշեհիր քաղաքից մոտավորապես 14 կիլոմետր դեպի արևելք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1043 մետր[2]։ Շրջանի տարածքը կազմում է 563 կմ²։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալների, Ուրգյուփի բնակչությունը, 2012 թվականի տվյալներով, կազմում է 19 116 մարդ, որոնցից 49,4 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 50,6 %-ը[3]։ Ստորև ներկայացված է քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարեթվերի[4]։
| 1990 | 1997 | 2000 | 2007 | 2012 |
|---|---|---|---|---|
| 11 040 | 13 295[5] | 14 538 | 15 456[5] | 19 116 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության հիմքը հանդիսանում է գյուղատնտեսությունը։ Քաղաքում և նրա հարակից բնակավայրերում աճեցնում են կարտոֆիլ, մրգեր, հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, լոբի, սիսեռ և այլն։ Մեծապես զարգացած է խաղողագործությունը։ Անասնապահությունը թույլ է զարգացած, քանի որ արոտավայրերի թիվը սակավ է։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[2]։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի առաջին կեսին քաղաքում բնակվել է ուղղափառ սուրբ Հովհաննես Ռուսացին։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- 1 2 «Urgup, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Институт статистики Турции». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Ürgüp: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- 1 2 Գնահատողական տվյալներ
Նևշեհիրի մարզի վարչական բաժանում
|
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրգյուփ» հոդվածին։ |
| ||||||
