Աշոտ Ներկարարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Ներկարարյան
Ծնվել է1907
ԾննդավայրԼեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Աշոտ Նիկողոսի Ներկարարյան (1907, Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1962): ԽՄԿԿ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ներկարարյանը ծնվել է 1907 թվականին, Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի տարրական դպրոցը, այնուհետև՝ Կիրովական քաղաքի առաջին աստիճանի կուսակցական դպրոցը։ 1934 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, իսկ 1941 թվականին՝ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1934-1938 թվականներին աշխատել է Մեղրիի շրջանային լուսբաժնի վարիչ, միաժամանակ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում դասավանդել է ԽՍՀՄ ժողովուրդների պատմություն։ 1938-1939 թվականներին աշխատել է Թալինի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

1941 թվականին Ներկարարյանը զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել ռազմաճակատ։ Նա եղել է վաշտի քաղղեկ, 59-րդ դիվիզիայի 183-րդ գնդի ագիտատոր, 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի 6-րդ առանձին ինժեներասակրավորային գվարդիական գումարտակի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, մարտերով հասել Արևելյան Պրուսիա։ Հայրենական պատերազմում ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով[1]։

1946 թվականին Ներկարարյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել Երևանի լենինյան կուսշրջկոմում, որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1948-1963 թվականներին աշխատել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումի տնօրեն և դասավանդել ԽՄԿԿ պատմություն։ 1962 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ 1963 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի ավագ դասախոս[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1962)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]