Աշոտ Թելունց
Ծնվել է | նոյեմբերի 4, 1914[1][2] Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 27, 1973[1][2] (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Ալմա մատեր | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1938)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Աշոտ Մաթևոսի Թելունց (նոյեմբերի 4, 1914[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 27, 1973[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 4-ին, Խնձորեսկ գյուղում։ 1938 թվականի ավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-1959 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսդպրոցի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1959-62- թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի, 1964-1973 թվականներին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։
Աշոտ Թելունցի ուսումնասիրությունները վերաբերում են գիտության սոցիալական պրոբլոմներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր։ Խմբագրել է Ադո Ադոյանի հանրահայտ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» երկհատոր (1967-1970 թվականներ) գիրքը[4]։ Տիրապետել է մի շարք օտար լեզուների, զբաղվել բնական գիտություններով։ Իր հետք է թողել խորհրդային շրջանի հայ փիլիսոփայական դպրոցի ձևավորման ու զարգացման վրա[5]։
Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմացության պրոցեսի հիմնական գծերը, Երևան, 1968։
- Социальная природа науки, Ереван, 1975.
- Условия и особенности развития науки в социалистическом обществе, Ереван, 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 163.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 426.
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱՇՈՏ ԹԵԼՈՒՆՑ ՄԱԹԵՎՈՍԻ»։ www.anunner.com։ Վերցված է 2018-11-29
- ↑ Ադոյան Ադո Գրիգորի (1967)։ Թելունց Ա Մ, ed.։ Սիրո և ընտանիքի էվոլյուցիան =: Эволюция любви и семьи: 2 գիրք։ Երևան: Հայաստան
- ↑ Կենսագրական հանրագիտարան, հտ. 1, էջ 426 (2005)։ Ով ով է. հայեր։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 163)։ ![]() |