Jump to content

Անտոն Սավլեպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Օլեգովիչ Սավլեպով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСавлепов Антон Олегович
Ծնվել էհունիսի 14, 1988(1988-06-14) (35 տարեկան)
Կովշարովկա, Կուպյանսկի քաղաքային խորհուրդ, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՈւկրաինա
Ժանրերփոփ
Մասնագիտությունպրոդյուսեր, երաժիշտ, շոումեն
Գործիքներվոկալ
Գործունեություն2006-այժմ
ԱնդամակցությունQuest Pistols և Агонь (խումբ)

Անտոն Սավլեպով (ուկրաիներեն՝ Анто́н Оле́гович Савле́пов, հունիսի 14, 1988(1988-06-14), Կովշարովկա, Կուպյանսկի քաղաքային խորհուրդ, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, «Quest Pistols» խմբի նախկին անդամ, «Агонь» խմբի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Սավլեպովը ուկրաինացի երաժիշտ ու շոումեն է, «Quest Pistols» խմբի նախկին անդամ։ Այժմ ներգրավված է «Агонь» խմբում։ 2016 թվականին Սավլեպովը առաջին անգամ հանդես է եկել որպես ժյուրի ուկրաինական «Իքս ֆակտոր» հաղորդման 7-րդ եթերաշրջանում։

Անտոնը ծնվել է Խարկովի շրջանի Կովշարովկա ավանում։ Վեց տարեկանում հաճախել է պարահանդեսային պարերի ստուդիա և դրանից հետո էլ չի հրաժարվել երգից ու պարից։ Դեռահաս տարիքում Սավլեպովը հրապուրվել է ամերիկացի փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնով և նա դարձել է տղայի կուռքը։ Անտոնը սկսել է հագնել սկանդալային հագուստներ, երկարացրել է մազերը և փոխել ոճը, զբաղվել բրեյք դանսով։

Դպրոցից հետո Անտոնը տեղափոխվել է Կիև և ընդունվել Շևչենկոյի անվան համալսարան՝ խորեոգրաֆիայի բաժին։ Մեկ ամիս անց «Quest Pistols» խմբի ղեկավար Յուրի Բարդաշը հրավիրել է նրան իր խումբ, և Սավլեպովը սկսել է իր մասշտաբային հյուրախաղային ուղևորությունները։

Այդ շրջանում ակտիվորեն սկսել է նկարահանվել տեսահոլովակներում։ Աստիճանաբար խումբը սկսել է ճանաչում ձեռք բերել և խմբի անդամները որպես պարողներ հանդես են եկել ուկրաինական, ռուսական և արևմտյան շոու բիզնեսի ներկայացուցիչների ելույթներում և տեսահոլովակներում։ Արդյունքում Յուրի Բարդաշը որոշել է այդ պարային խումբը դարձնել նաև երաժշտական և նկարահանել առանձին տեսահոլովակներ ու երգեր։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ստեղծվել է «Quest Pistols» վոկալային տրիոն։ Առաջին երգը՝ «Я устал»-ը, ձեռք է բերել մեծ հայտնիություն։ Դա «Shocking Blue» հայտնի խմբի «Long and lonesome road» երգի քավեր տարբերակն էր։ Հաջորդ՝ «Белая стрекоза любви» երգը մեծ ճանաչում բերեց տղաներին ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում։

Quest Pistols Show խումբը

Սկզբնական շրջանում խմբի երգացանկում եղել է ընդամենը 3-4 երգ, որը չի բավականացրել ամբողջական համերգներ կազմակերպելու համար։ Մուտքը եղել է շատ պարզ. սկզբում «Quest Pistols»-ը մոտ կես ժամ ցույց է տվել պարային համարներ, իսկ հետո երգել է։

2007 թվականին թողարկվել է նրանց առաջին ստուդիական ալբոմը՝ «Для тебя», որին հաջորդել են ևս 5 ամբողջական սկավառակ։ 2013 թվականին Անտոնը Zorko-ի հետ ձայնագրել է սոլո-սկավառակ՝ նույն անունով։ Դրանից հետո Անտոնը շարունակել է համագործակցել խմբի հետ մինչև 2016 թվականը[2]։ Այնուհետև «Quest Pistols»-ի երկրպագուների համար տեղի է ունեցել անսպասելի իրադարձություն. խմբի առաջատար մենակատարը լքել է խումբը և նրան փոխարինել է նոր վոկալիստ[3]։

Խումբը լքել է նաև Անտոն Սավլեպովը[4]։ Հետո կարճ ժամանակ անց նա Նիկիտա Գորյուկի և Կոնստանտին Բորովսկիի հետ ստեղծել է «Агонь» փոփ խումբը, այսինքն վերականգնվել է «Quest Pistols»-ի առաջին կազմը[5]։ Խումբը ձայնագրել է նոր երգեր, որոնցից են «Отпусти» և «Каждый за себя»:

Ֆիլմեր և հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ որպես դերասան նկարահանման հրապարակում հայտնվել է «Свадьба по обмену» (Փոխանակմամբ հարսանիք) ռոմատիկ կատակերգությունում, ինչպես նաև «Как казаки» (Ինչպես կազակները) հումորային մյուզիքլում։

Բազմաթիվ անգամներ երգիչը հրավիրվել է տարբեր հեռուստաշոուների, այդ թվում նաև Իվան Ուրգանտի և Ալեքսանդր Ցեկալոյի «Большая разница» հաղորդումը։ 2016 թվականին Սավլեպովը դարձավ ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ[6][7]։

Նրա հետ միասին ժյուրիի աթոռին նստած էին նաև «The HardKiss» խմբի մասնակից Յուլիա Սանինան, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն և Անդրեյ Դանիլկոն, ով ավելի հայտնի է որպես Վերկա Սերդյուշկա։ Այդ եթերաշրջանում հաղթող ճանաչվեց հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, ում պրոդյուսերը հաղորդման շրջանակում հենց Անտոն Սավլեպովն էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[8]։ Ազատ ժամանակ երգիչը վարում է իր անձնական խոհարարական վիդեոբլոգը, որում պրոպագանդում է բուսակերությունը։ Բացի դրանից նա զբաղվում է նաև յոգայով և ուսումնասիրում հնդկական մշակույթ։

«Quest Pistols» խմբի նախկին անդամն ունի բազմաթիվ դաջվածքներ մեջքին և ձեռքերին, որոնց Անտոնն այժմ համարում է իր երիտասարդության սխալները[7]։ Հասակը 174 սմ է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2007 Для тебя (հայերեն՝ Քո համար)
2007 Я устал (հայերեն՝ Ես հոգնել եմ)
2008 Волшебные краски (հայերեն՝ Կախարդական գույներ)
2009 Он Рядом (հայերեն՝ Նա ինձ հետ է)
2010 Белая стрекоза любви (հայերեն՝ Սիրո սպիտակ երեխա)
2010 Superklass
2010 Я твой наркотик (հայերեն՝ Ես քո թմրանյութն եմ)
2010 Революция (ft. Արթուր Պիրոժկով) (հայերեն՝ Հեղափոխություն)
2011 Ты Так Красива (հայերեն՝ Դու այնպես գեղեցիկ ես)
2011 Ты Похудела (հայերեն՝ Դու նիհարել ես)
2012 Разные (հայերեն՝ Տարբեր)
2013 Zorko
2013 Забудем все (հայերեն՝ Մոռանանք ամեն ինչ)
2013 Жара (հայերեն՝ Շոգ)
2014 Санта Лючия (հայերեն՝ Սանտա Լուչիա)
2014 Babyboy
2014 Бит
2015 Soundtrack
2015 Мокрая (ft. Մոնատիկ) (հայերեն՝ Թաց)
2015 Пришелец (հայերեն՝ Օտարական)
2016 Отпусти (հայերեն՝ Բաց թող)
2016 Каждый за себя (հայերեն՝ Յուրաքանչյուրը իր համար)
2016 Опа Опа (հայերեն՝ Օպա օպա)
2016 Лето (հայերեն՝ Ամառ)
2017 Супергерой (հայերեն՝ Սուպեր հերոս)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Quest Pistols-ի կազմում

Տարի Տեսահոլովակ Կազմ Ալբոմ
2007 Я устал Անտոն Սավլեպով, Նիկիտա Գորյուկ, Կոնստանտին Բորովսկի Для тебя
Дни гламура
2008 Для тебя
Клетка
2009 Белая стрекоза любви Superklass
Он рядом
2010 Я твой наркотик
Революция (feat. Արթուր Պիրոժկով)
2011 Ты так красива
Ты похудела (feat. Լոլիտա) Անտոն Սավլեպով, Նիկիտա Գորյուկ, Դանիլ Մացեյչուկ
2012 Разные
2013 Забудем всё
Ромео
Baby Boy Անտոն Սավլեպով, Նիկիտա Գորյուկ
2014 Жара
Бит (feat. Secret Q)
Санта Лючия Անտոն Սավլեպով, Նիկիտա Գորյուկ, Իվան Կրիշտոֆորենկո, Վաշինգթոն Սալես, Մարիամ Տուրքմենբաևա
2015 Мокрая (feat. Մոնատիկ) Звучит

(Մոնատիկ)

Пришелец Անտոն Սավլեպով, Նիկիտա Գորյուկ, Իվան Կրիշտոֆորենկո, Վաշինգթոն Սալես, Մարիամ Տուրքմենբաևա, Դանիիլ Մացեյչուկ

Агонь-ի կազմում

Տարի Անվանում
2016 «Отпусти»
2016 «Каждый за себя»
2016 «Лето»
2016 «Опа Опа»
2017 «Супергерой»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антон Савлепов
  2. [http://kp.ua/culture/525642-hruppu-Quest-Pistols-Show-pokynul-esche-odyn-solyst Quest Pistols Show խումբը լքեց ևս մեկ մասնակից// kp.ua, 11.01.2016. (ռուս.)
  3. Quest Pistols-ի նախկին մասնակիցները։ «Ութ տարի շարունակ մենք երգել ենք «Я устал» երգը և դա նյարդայացնող էր» // kp.ua, 26.01.2016. (ռուս.)
  4. Quest Pistols Show потеряли своего солиста
  5. «Անտոն Սավլեպովը «Агонь» խմբի սոլիստ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Х-фактор 7: Անտոն Սավլեպովը փնտրում է արտիստի, ումից անհնար է հրաժարվել // Ivona, 03.08.2016. (ռուս.)
  7. 7,0 7,1 Антон Савлепов: "На моем теле многие тату остались незавершенными, некоторые я пробовал вывести"
  8. «Антон Савлепов поделился секретами своей семейной жизни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]