Quest Pistols (խումբ)
| Quest Pistols Show | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Quest Pistols |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ և Եվրոփոփ |
| Գործունեություն | 2007–ներկա |
| Պարգևներ | |
| Կայք | questpistols.com |
| Անդամներ | |
| Անտոն Սավլեպով Նիկիտա Գորյուկ Մարիամ Տուրկմենբաևա Իվան Կրիշտիֆորենկո Վաշինգտոն Սալես | |
| Նախկին անդամներ | |
| Կոնստանտին Բորովսկի Դանիիլ Մացեյչուկ | |
Quest Pistols Show (մինչև 2014 թվականը՝ Quest Pistols), Ուկրաինական շոու ծրագիր, որը ստեղծվել է 2007 թվականին։ Ծրագիրը հայտնի է դարձել 2007 թվականի «Шанс» հեռուստահաղորդման ժամանակ՝ իրենց դեբյուտային «Ես հոգնել եմ» («Я устал») երգի կատարումից հետո։ Ներկա ժամանակով թողարկվել են երկու ամբողջական ալբոմներ, և մեկ EP։ MTV Europe Music Award-ի և «Золотой граммофон»-ի մրցանակակիրներ։
Խմբի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիո։ 2007-2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը սկսում է Quest պարային բալետից, որի անդամներն էին Անտոն Սավլեպովը, Նիկիտա Գորյուկն ու Կոնստանտին Բորովսկին։ Նրանք որոշում են հանդես գալ փոփ աստղերի համար նոր ամպլուայով և ձայնագրում են «Shocking Blue» խմբի «Long and lonesome road» երգի քավր տարբերակը՝ «Ես հոգնել եմ» անունով։ Նրանց առաջին ելույթը, որ կայացել է 2007 թվականի ապրիլի 1-ին, հանդիսատեսի կողմից ընդունվել է շատ ջերմ։ Նրանց ելույթի համար հեռուստադիտողները տվել են 60 000 ձայն, Quest Pistols-ը դարձնելով հայտնի։
«Ես հոգնել եմ» երգի տեսահոլովակը թողարկվել է 2007 թվականի մայիսին և միանգամից հայտնվել է երաժշտական հեռուստաալիքներում։ Նրանց դեբյուտային ալբոմի՝ «Քեզ համար» («Для тебя»), շնորհանդեսը կայացել է 2007 թվականի հոկտեմբերի վերջին։ Վաճառքի թվով սկավառակը դարձել է «Ոսկի» և ձեռք է բերել շատ դրական արձագանքներ։ Խումբը նաև ձայնագրել է Նիկոլայ Վորոնովի «Սիրո սպիտակ ճպուռ» երգի շատ հաջողված քավրը, որի հիման վրա տեսահոլովակ է թողարկել, որն էլ Youtube-ում դառնում է հիթ։
Նոր կազմ։ 2011-2013
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին խումբը լքում է Կոնստանտին Բորովսկին, նրա տեղը լրացնում է Դանիիլ Մացեյչուկը։ Դանիիլը լքում է խումբը 2013 թվականին։ Ավելի ուշ Կոստյան ու Դանիիլը կազմում են KBDM երաժշտական խումբը և նույնանուն հագուստի բրենդը։
Կարգավիճակի փոփոխում։ 2014- ներկա ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի ապրիլ խումբը շրջագայում էր երկու մենակատարներով՝ Անտոն Սավլեպով և Նիկիտա Գորյուկ, ինչպես նաև գաղտնի դիմակով մասնակցի հետ, բայց արդեն 2014 թվականի ապրիլից, խմբին ավելացան Ռիո դե Ժանեյրոյից բրազիլիացի Վաշինգտոնը, և Մարիամն ու Իվանը։
2014 թվականի նոյեմբերի 15-ից կայացավ պարային Quest Pistols Show-ի պրեմիերան, որից հետո էլ՝ 2015 թվականի հունվարից երաժիշտները ուղևորվեցին շուրջերկրյա շրջագայությունների։ Այդ շոուի սկզբունքը դարձավ խմբի պարային փիլիսոփայության հիմքը։ Ինչը հետագայում բերեց խմբի շոու-ֆորմատի փոխվելուն ու անվանափոխեց Quest Pistols Show-ի։
2015 թվականի մարտի 8-ին կայացավ «Soundtrack» անունով EP-ի թողարկումը։ Ալբոմի մեջ ներառվել են խմբի նոր երգերը, որոնք առանձնացվել են ժամանակից հնչողությամբ՝ պարային և ակումբային հաուս երգեր։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|||||||||||||