2008 թվականի ամռանը Միրանտեն տեղափոխվել է «Սամպդորիա» ակումբ[5]: «Սամպդորիայի» կազմում հիմնական խաղացող չի դարձել և 2 մրցաշրջանում մասնակցել է Իտալիայի առաջնության միայն 21 խաղի, իսկ 2008/09 մրցաշրջանում նա թիմին օգնել է հասնել մինչև Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: 2009 թվականի ամռանը Միրանտեն տեղափոխվել է «Պարմա» ակումբ: Նույն տարվա հոկտեմբերի 23-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]: «Պարմա» ակումբի կազմում նա անցկացրել է 6 մրջաշրջան՝ մասնակցելով 204 խաղի:
Անտոնիո Միրանտեն մասնակցել է 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, սակայն այդ մրցաշարում մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել: 2010 և 2014 թվականներին նա հրավիրվել է Իտալիայի հավաքական, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել: