Անթյե Թրաուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտե Թրաուեից)
Անթյե Թրաուե
գերմ.՝ Antje Traue
Ծնվել էհունվարի 18, 1981(1981-01-18)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրMittweida, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկինոդերասանուհի
antjetraue.com

Անթյե Թրաուե (գերմ.՝ Antje Traue, հունվարի 18, 1981(1981-01-18)[1][2], Mittweida, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[3]), գերմանացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթյե Թրաուեն ծնվել է Գերմանիայի Միջին Սաքսոնիա շրջանի Միտվայդա քաղաքում։

Նրա բեմական կարիերան սկսվել է, երբ դպրոցական ներկայացման մեջ խաղացել է Ժաննա դ'Արկի դերը[4]։ 16 տարեկան հասակում հաղթել է «West End Opera» հիփ հոփ մյուզիքլի գլխավոր դերի համար անցկացված մրցույթը։ Անտեն չորս տարի շրջել է ամբողջ Գերմանիայում, Եվրոպայում և Նյու Յորքում[4]։ Հետագայում Անտեն հայտնվել է մի քանի հեռուստատեսային ֆիլմերում՝ «Ընդմիշտ Կլեյնուփրին», «Բեռլինը ծովի մոտ» և «Ֆանտոմային ցավ»[4]։

2008 թվականին Անտեն ընտրվել է «Պանդորում» ֆանտաստիկ ֆիլմում կնոջ գլխավոր դերում։ Ռեժիսորը եղել է Քրիստիան Ալվարդը, իսկ սցենարիստը՝ Թրեյվիս Միլոուն։ Նրան ընկերակցել են դերասաններ Բեն Ֆոստերը և Դենիս Քուեյդը[5]։

Անտեն ծրագրել էր ավարտել դերասանական կարիերան և իրեն նվիրել բժշկությանը։ Դրա պատճառը դարձել է «Պանդորում» ֆիլմի ձախողումը և այլ ֆիլմերի քասթինգներում բազմաթիվ մերժումները, այդ թվում, այնպիսի բլոկբաստերների, ինչպիսիք են «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (2012 թվական) և «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ արձանագրություն» (2011 թվական)։ Իր դերասանական կարիերայի լճացման պատճառով Անտեն նույնիսկ ստիպված է եղել աշխատել ռեստորաններում և քոլլ-կենտրոններում, մինչև նրա գործակալը չի առաջարկել նկարել հոլովակ «Պողպատե մարդը» ֆիլմի քասթինգի համար, որը դերասանուհին ընդունել է որպես իր վերջին հնարավորություն։ Արդեն երկու շաբաթ անց Անտեին հրավիրել են Լոս Անջելես՝ նկարահանումներին նրա մասնակցության հետագա քննարկման համար։ Զաք Սնայդերը համարել է, որ նա կատարյալ էր Ֆաորա Հու-Ուլ (Faora Hu-Ul) դերի համար և, չնայած ստուդիայի կասկածներին և ֆիլմում ավելի հայտնի դերասանուհու վերցնելու ցանկությանը, Զաքը հաստատել է Անտեի դերը[6]։

2015 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է նոր ֆիլմ՝ «Յոթերորդ որդին»[7]։ 2016 թվականին «Weinberg» և «Berlin Eins» սերիալներում կատարած դերի համար առաջադրվել է «German Television Awards» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[8]։

Լավ տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը եղել է «Պանդորում»-ը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 հֆ Կորած երեխաներ Verlorene Kinder աղջիկ
2003 կֆ Մինչև գիշեր Die Nacht davor Ֆրանցիսկա
2004 ֆ Ընդմիշտ Կլեյնուփրին Kleinruppin forever Ռամոնա
2005 կֆ 202ա 202a Ջեսիկա
2006 կֆ Ոսկե տղան Goldjunge Մանուելա
2007 կֆ Էգո Ego Իզաբել
2007 ս Սոկո Քյոլն SOKO Köln Դիանա Վրոբել
2008 ֆ Բեռլինը ծովի մոտ Berlin am Meer Էստել
2009 ս Դատախազը Der Staatsanwalt Սանդրա Տևես
2009 ֆ Պանդորում Pandorum Նադիա
2011 ֆ 5 օր օգոստոսին Georgia: 5 Days of August Զոի
2012 ֆ Նոբելի վերջին կտակը Nobels testamente Քիթեն
2013 ֆ Պողպատե մարդը Man of Steel Ֆաորա Հի–Ուլ
2015 ֆ Յոթերորդ որդին The Seventh Son Լիզի
2015 ֆ Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I Woman in Gold Ադել Բլոխ-Բաուեր
2015 հֆ Բարշելի գործը Der Fall Barschel Ժիզել
2015 ս Հովիտը Weinberg Հաննա Ցեպտեր
2016 ս Բեռլինի նստավայրը Berlin Station Լանա Վոգել
2016 ֆ Չնայած թափվող ձյանը Despite the Falling Snow Մարինա Ռինսկայա
2016 ֆ Հանցագործը Criminal Էլզա
2017 ֆ Մի անգամ Գերմանիայում Es war einmal in Deutschland... Սառա Սայմոն
2017 ս Խավար Dark Ագնես Նիլսեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #14116929X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: External link in |authorlink= (օգնություն)
  5. Berlinerin sichert sich eine Hauptrolle in «Pandorum»
  6. Antje Traue cast as female villain in Superman
  7. ‘Steel’ thesp Traue begets ‘Seventh Son’
  8. «Nominierung». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.