Անտառային արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային արտույտ
Lullula arborea (Rodrigo de Almeida).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Թռչուններ]]
Կարգ [[Ճնճղուկազգիներ]]
Ընտանիք [[Արտույտներ]]
Ցեղ [[Անտառային արտույտներ]]
Տեսակ Անտառային արտույտ
Լատիներեն անվանում
Lullula arborea
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560894
NCBI 215315
EOL 1048050

Lullula arborea-ի ձվերը

Անտառային արտույտ (լատ.՝ Lullula arborea), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։

Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր։ Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Իրանում, Ռուսաստանում՝ Վոլոգդայի, Կիրովի և Պերմի մարզերում, Ղրիմում, Անդրկովկասում, Թուրքմենիայում։[1]

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում՝ նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում։ Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան։ Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով։ Համարվում է փոքրաքանակ։ Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից։ Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է. սարքում է խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց մոխրագույն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։ Բնադրվում է գետնին, բույնը սարքում է չոր խոտերից՝ թփերի տակ, փոսիկի մեջ։ Դնում է 5-6 սպիտակ, կարմրավուն պտերով ձվեր։ Բազմանում է ապրիլից մինչև հունիս, օժտված է գեղեցիկ ձայնով, երգում է ճախրելիս՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և հատիկներով, բնադրման շրջանում՝ նաև միջատներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 8. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png