Անդրեյ Կառլով
Անդրեյ Գենադևիչ Կառլով Андрей Геннадьевич Карлов | |||
| |||
---|---|---|---|
2013 թվականի հուլիսի 12 - 2016 թվականի դեկտեմբերի 19 | |||
| |||
2001 թվականի հուլիսի 9 - 2006 թվականի դեկտեմբերի 20 | |||
Նախորդող | Վալերի Իոսիֆովիչ Դենիսով | ||
Հաջորդող | Վալերի Եվգենևիչ Սուխինին | ||
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1992) | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | փետրվարի 4, 1954 | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 19, 2016[1] (62 տարեկան) | ||
Վախճանի վայր | Չանկայա, Անկարայի մարզ, Թուրքիա[2] | ||
Թաղված | Khimki Cemetery | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Պարգևներ | |||
Անդրեյ Գենադևիչ Կառլով (փետրվարի 4, 1954, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2016[1], Չանկայա, Անկարայի մարզ, Թուրքիա[2][3][4], Թուրքիա), ռուս դիվանագետ, Արտակարգ և լիազոր դեսպան (2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1954 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում։ Ըստ անձնական նկարագրության. «Ես մեր ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն եմ, ով աշխատում է դիվանագիտական ծառայությունում։ Իմ պապիկը 1922 թվականին աշխատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ)։ Ես մեծացել եմ դիվանագետների ընտանիքում, և իմ ծնողների օրինակն ինձ համար մեծ նշանակություն է ունեցել»[5]։
1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը և հենց այդ նույն տարում էլ անցել է աշխատանքի դիվանագիտական ծառայությունում։
1976-1981 և 1984-1990 թվականներին աշխատել է ԿԺԴՀ-ում ԽՍՀՄ-ի դեսպանատանը։ Տիրապետել է կորեերեն և անգլերեն լեզուների[6]։
1992 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
1992 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է Կորեայի Հանրապետությունում (Հարավային Կորեա) Ռուսաստանի դեսպանատանը[6]։
2001 թվականի հուլիսի 9-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 20-ը եղել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։ Օժանդակել է Փհենյանում ուղղափառ Երրորդության տաճարի կառուցմանը[9]։ 2006 թվականի օգոստոսի 13-ին տաճարի սրբացման օրը, պատրիարք Կիրիլը (Գունդյաև) պարգևատրվեց Սերաֆիմ Սարովսկիի կուսակրոն խաչի III աստիճանով[10]։
2007-2009 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության փոխտնօրեն։
2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2013 թվականի հուլիսի 12-ը եղել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպոսական վարչության տնօրեն։
2013 թվականի հուլիսի 12-ից մինչև իր կյանքի վերջը եղել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 19-ին մահացել է Անկարայի ժամանակակից արվեստի Կենտրոնի ցուցահանդեսի բացման ժամանակ, իր վրա մահափորձ կատարելու արդյունքում[3][12][13][14]։ Դեսպանի ելույթի ժամանակ ահաբեկիչը, ով բացահայտվեց որպես նախկին ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշ[15], հագնվել էր դասական կոստյում և փողկապ, հանեց ատրճանակը և կրակեց Կառլովի վրա բացականչելով. «Այս վրեժը Հալեպի համար։ Մենք մեռնում ենք այնտեղ, դու կմեռնես այստեղ»[16], որից հետո ավելացրեց նաև իսլամիստների ավանդական «Ալլահու Ակբար» բացականչությունը[17]։ Մի քանի տեղեկությունների համաձայն, կրակողը ատրճանակով ներս է մտել ցույց տալով ոստիկանական փաստաթուղթ[16][17]։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հարձակվողին կրակել և սպանել են թուրք ոստիկանները[16]։
Հենց այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրամայեց Կառլովին ներկայացնել պետական մրցանակի և առաջարկ կատարել նրա հիշատակի հավերժացման համար[18]։ Պուտինի խոսքերի համաձայն, Կառլովը եղել է «հիասքանչ դիվանագետ», «շատ ինտելիգենտ, մեղմ և բարի մարդ»[18]։
Հրաժեշտի և թաղման արարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 20-ին Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Անկարայի Էսենբորգ օդանավակայանում։ Թուրքական կողմից ներկայացան Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեկը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ր փոխ-վարչապետ Տուգրուլ Տյուրկեշը[19]։ Օդանավակայանում հոգեհանգստի արարողությունը իրականացրեց Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության վանահայր Վիսարիոն[20]։
Այդ նույն օրը ԱԴԾ-ի ինքնաթիռը Անդրեյ Կառլովի մարմինը բերեց Մոսկվա։ Վնուկովո օդանավակայանում ինքնաթիռին դիմավորեցին Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները` Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն[21]։ Հոգեհանգստյան պատարագը տեղի ունեցավ Քրիստոս Փրկիչ տաճարում, պատարագը անցկացնում էին ամբողջ Ռուսաստանի և Մոսկվայի Պատրիարք Կիրիլը։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի կունենա թաղման արարողությունը։
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հաղորդեց, որ Անկարայի փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի հյուպատոսարանը, կանվանվի սպանված դեսպանի անունով[22]։
2016 թվականի դեկտեմբերի 20-ին Անկարայի քաղաքապետը որոշեց Ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցահանդեսի սրահը, որտեղ սպանվեց Անդրեյ Կառլովը, անվանել ի պադիվ իրեն[23]։
2016 թվականի դեկտեմբերի 20-ին ՄՀՄՊԻ գիտական խորհուրդը ուսանողների և ինստիտուտի դասախոսների, ովքեր զբաղվում էին արևելյան հարցերով, համար սահմանեց Ա. Գ. Կառլովի անվան կրթաթոշակ և մրցանակ։ Բացի դրանից, դեսպանի անունով պետք է նաև պարգևատրել ՄՀՄՊԻ-ի դիպլոմային ակումբը[24]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.lexpress.fr/actualite/monde/europe/l-ambassadeur-russe-assassine-a-ankara-par-un-policier-turc-au-nom-d-alep_1862091.html
- ↑ 2,0 2,1 2,2 Անդրեյ Կարլովի սպանություն
- ↑ 3,0 3,1 http://tass.ru/proisshestviya/3887350 ТАСС: «20:25:12 Посол РФ в Турции Карлов скончался от полученных ранений, об этом сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.»
- ↑ «Посол России в Турции скончался после нападения в Анкаре». Интерфакс. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Посол РФ: ждем шагов Турции для нормализации отношений. (Интервью РИА Новости) - Новости - Генеральное консульство Российской Федерации в Стамбуле». mid.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ 6,0 6,1 «Посольство Российской Федерации в Турции». mid.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 09.07.2001 г. № 808». kremlin.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «О Карлове А.Г. , Указ Президента РФ от 20 декабря 2006 года №1440». cntd.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ ««Андрей Карлов звонил мне из бронепоезда Ким Чен Ира»». pravmir.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «Освящение храма Живоначальной Троицы в Пхеньяне и пребывание делегации Русской Православной Церкви в КНДР : Русская Православная Церковь». mospat.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12.07.2013 г. № 628». kremlin.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «Посол России в Турции госпитализирован в тяжелом состоянии после покушения». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «В МИД подтвердили, что посол России в Турции получил огнестрельное ранение». РИА Новости. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Нападение на посла РФ в Анкаре. Хроника событий». ТАСС. 19 декабря 2016, 20:11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Совершившим покушение на посла РФ оказался полицейский Мевлют Мерт Алтынташ | TRT Russian Русский». www.trt.net.tr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Пули в спину». lenta.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ 17,0 17,1 «Russian ambassador Andrei Karlov shot and injured in Turkey». BBC news. 2016 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ 18,0 18,1 «Совещание с Сергеем Лавровым, Сергеем Нарышкиным и Александром Бортниковым». kremlin.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «Церемония прощания с послом России Карловым проходит в аэропорту Анкары». gazeta.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ https://www.gazeta.ru/social/news/2016/12/20/n_9478271.shtml
- ↑ «Самолет с телом посла РФ в Турции приземлился в аэропорту Внуково». tass.ru. Վերցված է 21 декабря 2016-ին.
- ↑ «В Анкаре одну из улиц назовут именем погибшего посла Андрея Карлова» (ռուսերեն). RT. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Выставочный зал в Анкаре назовут в память об убитом российском после» (ռուսերեն). RT. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «МГИМО учредил стипендии имени погибшего российского посла в Турции» (ռուսերեն). RT. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 2016 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հրաձգային զենքից մահացածներ
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Սպանվածներ
- Թուրքիայում սպանված անձինք
- Թուրքիայում հրազենից մահացածներ
- Ռուս քաղաքական գործիչներ