Վալերի Դենիսով
Վալերի Դենիսով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1941 (82 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Վալերի Դենիսով (ռուս.՝ Вале́рий Ио́сифович Дени́сов, նոյեմբերի 1, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, կորեագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կորեական բաժանմունքը և 1983 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Դիվանագիտական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- 1970-1974, 1977-1981 և 1983-1987 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1992-1994 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
- 1994 թվականից մինչև 1996 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1996 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2001 թվականի հուլիսի 9-ը եղել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2001 թվականիցմ մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը
- Տարբեր տարիների Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում, Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում կատարել է մանկավարժական և գիտական աշխատանք։ 2002 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի արևելագիտության ամբիոնի պրոֆեսոր, Շանհայի համագործակցության ընկերության և Արևելյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտական աշխատող է։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 25)[3]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի օգոստոսի 16)[4]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի հունիսի 9)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12.08.1996 № 1158 «О назначении Денисова В. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Корейской Народно-Демократической Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 09.07.2001 № 807 «О Денисове В. И.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Указ Президента СССР от 25.03.1991 № УП-1713 «О присвоении тов. Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12.08.1996 № 1159 «О присвоении Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 09.06.2000 № 1088 «О присвоении Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ