Անդրեյ Բալանչիվաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բալանչիվաձե
Բնօրինակ անունվրաց.՝ ანდრია ბალანჩივაძე
Ի ծնե անունվրաց.՝ ანდრია ბალანჩივაძე
Ծնվել էմայիսի 19 (հունիսի 1), 1906
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia (1990–2004).svg Վրաստան
Մահացել էապրիլի 28, 1992(1992-04-28)[2] (85 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Անդրեյ Մելիտոնիս ձե Բալանչիվաձե, (վրաց.՝ ანდრია მელიტონის ძე ბალანჩივაძე, մայիսի 19 (հունիսի 1), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1992(1992-04-28)[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968 թ.)։

Հայրը՝ Մելիտոն Անտոնի Բալանչիվաձեն (1862–1937 թթ.), վրացի պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից էր, ազգային առաջին օպերայի («Խարդախ Դարեջան») հեղինակը։

Բալանչիվաձեն սովորել է Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանովի (Թիֆլիսի կոնսերվատորիա) և Ա․ Մ․ Ժիտոմիրսկու (Լենինգրադի կոնսերվատորիա) մոտ։ Գրել է վրացական առաջին՝ «Լեռների սիրտը» (1936 թ., Վրացական օպերայի և բալետի թատրոն, Թբիլիսի), ապա «Կյանքի էջերը» (1961 թ.) և «Մցիրի» (1964 թ.) բալետները, երկու սիմֆոնիա (1-ինը՝ 1944 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), չորս դաշնամուրային կոնցերտ նվագախմբի հետ (2-րդը՝ 1946 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թ.), կամերային–գործիքային ստեղծագործություններ, օպերաներ, երաժշտություն թատրոնի և կինոյի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Баланчивадзе Андрей Мелитонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227 CC BY-SA icon 80x15.png