Անդրեաս Լենդակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Լենդակիս
Դիմանկար
Ծնվել է1935[1][2] կամ 1934[3][4]
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպիա
Մահացել էմարտի 20, 1997(1997-03-20) կամ 1997[3][4]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի խորհրդարանի անդամ, Q64350575? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունPolitical Spring? և Սինասպիզմոս
ԱնդամությունՀույն գրողների միություն

Անդրեաս Լենդակիս (հուն․՝ Ανδρέας Λεντάκης, 1935[1][2] կամ 1934[3][4], Ադիս Աբեբա, Եթովպիա - մարտի 20, 1997(1997-03-20) կամ 1997[3][4], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, գրող, լրագրող, ուսանողական և հակադիկտատորական շարժման ակտիվիստ[5]։ Նրան են նվիրված կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսի մի շարք երգեր («Անդրեասի երգեր»)։ Լենդակիսը երեք անգամ եղել է Աթենքի Իմիտոս վարչական շրջանի ղեկավար։ 1977 թվականին նա ղեկավարել է Միասնական դեմոկրատական ձախ կուսակցությունը (EDA):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Լենդակիսը ծնվել է 1935 թվականին, Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, հույն ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը՝ Վասիլիս Լենդակիսը, և մայրը՝ Եվանգելիա Նուարուն, ծագումով Հունաստանի Կարպատոս կղզուց էին։ Ամուսիններն ունեին երկու որդի՝ Միխալիսը (ծնվ.` 1932) և Անդրեասը (ծնվ. 1935): Մայրը վախճանվել է Անդրեասի ծնվելուց 3 տարի անց։ Հայրը հայտնի շինարար և քարտաշ էր, Եթովպիայի մայրաքաղաքում նա կառուցել է կայսր Հայլե Սելասիե I-ի պալատի մի թևը, մասնակցել Ադիս Աբեբայում Հուդայի առյուծի հուշարձանի կառուցմանը։ Երբ Անդրեասը 9 տարեկան էր, մահացել է նաև հայրը։ Երկու որբերի խնամքն իր վրա վերցրեց մորաքույրը` Եվդոկիան։

Անդրեասը դպրոցում լավ է սովորել, չնայած այն հանգամանքին, որ 14 տարեկանից նա ստիպված է եղել աշխատել մորաքրոջ մահից հետո։ 1953 թվականին հունական գիմնազիան գերազանցությամբ ավարտելուց հետո նա Եթովպիայի հունական համայնքից կրթաթոշակ է ստացել և ուսման համար ուղարկվել Աթենք։

Աթենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Լենդակիսը ընդունվել է Աթենքի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Լենդակիսն անմիջապես ընդգրկվել է ուսանողական քաղաքական կյանքում, որի արդյունքում ուսումնառության առաջին տարվանից հետո կրճատվել է նրա կրթաթոշակը։ 1955-1958 թվականներին ընդունվել է ընդհատակյա կոմունիստական կազմակերպության (Միասնական համահունական երիտասարդական կազմակերպություն) շարքերը, որը հիմնադրվել էր դեռևս օկուպացիայի տարիներին։ Իր ակտիվ քաղաքական գործունեության պատճառով նա 19 տարի զրկվել է Հունաստանի քաղաքացիությունից (միայն բռնապետության անկումից հետո, 1976 թվականին, նա նորից ստացել է Հունաստանի քաղաքացիություն:) 1957 թվականից մասնակցել է ուսանողական միջազգային ֆորումներին (Մոսկվա, Պրահա, Հավանա, Լոնդոն

1958 թվականին Լենդակիսն ընդունվում է Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության (EDA) երիտասարդական կազմակերպության շարքերը և դառնում նրա Կենտրոնական խորհրդի անդամ։ 1963 թվականին EDA-ի պատգամավոր Գրիգորիս Լամբրակիսի սպանությունից հետո Լենդակիսը դարձել է Լամբրակիսի դեմոկրատական երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Այդ ժամանակահատվածում նա գրել է «Նեոֆաշիստական երիտասարդական կազմակերպություններ» գիրքը[6]։ 1965 թվականի հուլիսյան ցույցերի ժամանակ Լենդակիսը դարձել է ոստիկանական տեռորի հիմնական թիրախներից մեկը։ Ուսանող Սոտիրիս Պետրուլասի սպանության հաջորդ օրը[7] թերթերում լույս են տեսել «Պետրուլասը և Լենդակիսը սպանված են» խորագրով հոդվածներ։ Սակայն Լենդակիսը լուրջ վնասվածք էր ստացել, բայց ողջ էր[6]։

Բռնապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի ապրիլին` երկրում ռազմական դիկտատուրա հաստատվելուց հետո, Լենդակիսը դարձել է Հայրենասիրական ճակատի (ΠΑΜ) կազմակերպիչներից մեկը, նրան ձերբակալել են 1967 թվականի հոկտեմբերին և խոշտանգել Բուբուլինաս փողոցում գտնվող գաղտնի ոստիկանության շենքում[8]։

Երգահան Միկիս Թեոդորակիսը, որը գտնվում էր նրա կողքի խցում և «վկա» էր Լենդակիսի խոշտանգումներին շուտով գրում է «Անդրեասի երգերը» (երաժշտություն և բանաստեղծություն) երգերի շարքը։ Հունաստանում մինչ օրս հայտնի է «Կոտորած» երգը, որը հույն ուսանողները գրեթե միշտ կատարում են նոյեմբերի 17-ին՝ Պոլիտեխնիկական համալսարանի 1974 թվականի ապստամբության տարեդարձի օրը։ Աթենքի բանտից հետո նա աքսորվել է Անդրոս կղզի, այնուհետև` Միլոս կղզի, ինչը նրան հնարավորություն է տվել ուսումնասիրել Միլոսի պատմությունը և գրել մի շարք գրքեր, որոնք մեծապես հարստացրել են Միլոսի պատմագրությունը։

Հետագայում նրան ուղարկել են Աթենքի Ավերոֆ բանտ և Էգինա կղզու բանտ, որից հետո նրան աքսորել են Լերոս կղզի, այնուհետև` կրկին Օրոպոսի բանտ[6]։

Բռնապետությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ռեժիմի տապալումից հետո (1974) Լենդակիսին վերադարձվել է Հունաստանի քաղաքացիություն (1976), և նա ներգրավվել է խորհրդարանական քաղաքական կյանքում։ 1977 թվականին ընտրվել է EDA-ի նախագահ, որը, սակայն, այդ ժամանակ կորցրել էր իր ընտրազանգվածը` հօգուտ սոցիալիստների և կոմունիստների։ Հաջորդ տարի՝ 1978 թվականին, նա ընտրվել է Աթենքի Իմիտոս վարչական շրջանի ղեկավար, որը հիմնադրվել է 20-ականներին Փոքր Ասիայի հունական փախստականների կողմից։ Լենդակիսը վերընտրվել է նույն պաշտոնում 1982 և 1986 թվականներին։ 1989 և 1990 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նա ընտրվել է պատգամավոր Սինասպիզմոսի ձախակողմյան կուսակցությունից[8], բայց 1993 թվականին դուրս է եկել կուսակցությունից` «Քաղաքական գարուն» (Πολιτική ή ξεχωρίζει) աջակողմյան կուսակցությունից ընտրելու նպատակով։

Լենդակիսը ուսումնասիրել է պատմություն ու հնագիտություն, տիրապետել 6 լեզուների, բացի հունարենից` անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, իտալերենի և եթովպերենի։ Եղել է հին հունական և լատինական գրականության խորը գիտակ։ Գրել է մեծ թվով աշխատություններ և ուսումնասիրություններ կատարել հին հույների էրոտիկ կյանքի[9], ֆեմինիզմի, մարքսիզմի, ազգագրության, սրբանկարչության և այլ թեմաների վերաբերյալ։

Եղել է «Հունական ձախեր» (Ελληνική Αριστερά - 1976-1978) թերթի տնօրեն։ Գրել է ավելի քան 450 հոդված՝ «Մեծ Սովետական հանրագիտարան»-ի հունարեն հրատարակության և «Իդրիա» (Υδρία) հանրագիտարանի համար։ Լենդակիսի բազմաթիվ հոդվածներ տպագրվել են «Նորություններ» («Νέα»), «Ազատ մամուլ» (Ελευθεροτυπία), «Ազգ» («θθ»), «Տրիբունա», «Ավգի», «Ռիզոսպաստիս», «Օրաթերթ» («Κανσημι») թերթերում, «Ազատ մամուլ» (Αδεσμευτος Τύπος), «Արվեստի ակնարկներ» (θεσης Tέχνης) և «Տնտեսական փոստատար» (Οικονομικός Ταχυδρόμος), е дрαι) ամսագրերում[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Լենդակիսը մահացել է 1997 թվականի մարտի 20-ին[11] սրտի անբավարարությունից[8]։ Թաղված է Աթենքի առաջին գերեզմանատանը[12]։

Իմիտոսի քաղաքապետարանի նախկին շենքի դիմաց գտնվող այգում տեղադրված է Անդրեաս Լենդակիսի կիսանդրին։ Իմիտոսի մշակութային կենտրոնը, որին Լենդակիսը նվիրել է իր ժամանակի ու էներգիայի մեծ մասը, գտնվում է Սմիրնիայի, Ամիսոսի և Անդրեաս Լենդակիսի փողոցներով ձևավորված եռանկյունու վրա[13]։ Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում գործում է «Անդրեաս Լենդակիսի Մշակութային և կրթական հիմնադրամը», որը ղեկավարում է Լենդակիսի կինը՝ Էֆին[14]։

Աշխատանքներ[15][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեոֆաշիստական երիտասարդական կազմակերպություններ (Οι νεοφασιστικές οργανώσεις στη νεολαία, πρωτοεκδόθηκε το 1963 από τη ΔΚΝ ¨Γρηγόρης Λαμπράκης)
  • Տոտեմիզմ, բանաստեղծությունների ժողովածու (Τοτεμισμός, ποιητική συλλογή, Κέδρος, 1971. Δεύτερη γραφή Κέδρος, 1974)
  • Միլոսի զանազան տեքստեր (Σύμμεικτα Μήλου, Μπουκουμάνης, 1973)
  • Անակրեոնտ և Անակրեոնտյան բանաստեղծություններ, բանաստեղծական փոխադրություններ (Ανακρέων και Ανακρεόντεια (ποιητική μετάφραση), Καστανιώτης, 1974)
  • Միլոսի կործանումը 18-րդ դարում (Η καταστροφή της Μήλου τον 18ο αιώνα, Αθήνα, 1974)
  • Անօրինական կազմակերպություններ և 21-ը ապրիլի (Παρακρατικές Οργανώσεις και 21η Απριλίου, βιβλίο-ντοκουμέντο, Καστανιώτης, 1975)
  • Պանագիս Լեկացաս, Հունաստանի ազգագիտության հիմնադիրը (Παναγής Λεκατσάς, Θεμελιωτής της Εθνολογίας στην Ελλάδα, 1976
  • Վանականներ և սրբանկարիչներ Էմմանուիլ և Անտոնիոս Սկորդիլիս (Οι ιερείς και αγιογράφοι Εμμανουήλ και Αντώνιος Σκορδίλης, Αθήνα, 1977)
  • Սրբանկարիչ և վանական Էմմանուիլ Սկորդիլիս և ծովահեն Լիբերակիս Հերակարիս (Ο αγιογράφος Εμμανουής Ιερεύς Σκορδίλης και ο Μανιάτης πειρατής, Λιμπεράκης Γερακάρης, Αθήνα 1979)
  • Միլոսի ազնվաբարոները (Το Αρχοντολόι της Μήλου και τα οικόσημά του, Αθήνα, 1983)
  • Paterna-Paternis Materna-Maternis, տոհմի կոլեկտիվ ունեցվածքի մնացուկները հետբյուզանդական իրավունքում (Paterna-Paternis Materna-Maternis, ένα κατάλοιπο της συλλογικής ιδιοκτησίας του γένους στο μεταβυζαντινό Δίκαιο, Αθήνα, 1985)
  • Կինը և տեղական ինքնակառավարումը (Γυναίκα και Τοπική Αυτοδιοίκηση, Αθήνα, 1986)
  • Ժողովրդավարություն և տեղական ինքնակառավարում (Δημοκρατία και Τοπική Αυτοδιοίκηση, Κοχλίας, 1986)
  • Արդյոք կինը տղամարդուց ցածր էակ է։ Կամ ինչպես է ստեղծվում կինը (Είναι η Γυναίκα κατώτερη από τον Άνδρα; Ή Πώς κατασκευάζεται η Γυναίκα, Δωρικός, 1986)
  • Պալատինյան անթոլոգիա, 500 բանաստեղծությունների ժողովածու (Παλατινή Ανθολογία, ποιητική μετάφραση από τα αρχαία ελληνικά. Α΄ έκδοση Κέδρος, 1972, ανατυπώσεις Δωρικός, 1988)
  • Արդյո՞ք Մարքսն ամեն ինչ ասել է ? (Τα είπε όλα ο Μάρξ; Δωρικός 1990)
  • Սրբազան անբարոյականություն (Ιερά Πορνεία, Δωρικός, 1990
  • Ռոման (Քաղցրահնչուն) Сладкопевец , ԿոստասՎառնալիս և հավաքական արվեստ (Ρωμανός ο Μελωδός, Κώστας Βάρναλης και Στρατευμένη Τέχνη. Α΄ έκδοση Κέδρος, 1977, Δωρικός, 1991)
  • Էրոսը Հին Հունաստանում - հատոր I. Էրոսը կրոնում կամ Էրոսի գաղափարախոսությունը (Ο έρωτας στην αρχαία Ελλάδα — Τόμος Α΄:• Ο έρωτας στη θρησκεία ή Η ιδεολογία του έρωτα)
  • Էրոսը Հին Հունաստանում - հատոր II. Ժամանակաշրջանը մինչև պատրիարխատ (Τόμος Β΄ : Η περίοδος πριν από την πατριαρχία -
  • Էրոսը Հին Հունաստանում - հատոր III. Անբարոյականություն (Τόμος Γ΄ : Η πορνεία)
  • Էրոսը Հին Հունաստանում - հատոր IV : Հետերները (Τόμος Δ΄ : Οι εταίρες, Καστανιώτης, 1997—1999)
  • Ստվերային կառավարություն և ապրիլի 21 (Το Παρακράτος και η 21η Απριλίου, επανέκδοση Προσκήνιο, 2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Catalogue of the National Library of Greece
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Catalogue of the Academy of Athens Library (հուն.)
  5. «Εθνικό Κέντρο Βιβλίου / Σύγχρονοι Έλληνες συγγραφείς». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Ο Αγωνιστησ Ανδρεασ
  7. Βιογραφίες - Σωτήρης Πέτρουλας
  8. 8,0 8,1 8,2 Φύλλο 21ης Μαρτίου 1998 Արխիվացված 2012-01-31 Wayback Machine, σελ. 2 & 4, από την εφημερίδα «Η Καθημερινή»
  9. Ανδρέας Λεντάκης | Εκδόσεις Καστανιώτη
  10. ΑΝΔΡΕΑΣ ΛΕΝΤΑΚΗΣ 1935-1997: Η ζωή, η Αγωνιστική του Πορεία και το Πνευματικό του Έργο
  11. Αιφνίδια απεβίωσε χτες ο Ανδρέας Λεντάκης | ΠΟΛΙΤΙΚΗ | ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ
  12. ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ : Κηδεύτηκε χτες ο Ανδρέας Λεντάκης
  13. Φιλοπρόοδος Όμιλος Υμηττού
  14. Μικρη Εισαγωγη Για Το Ιδρυμα
  15. Ο Επιστημονασ-Στοχαστησ