Անդրանիկ Պետրոսյանց
| Անդրանիկ Պետրոսյանց | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 8, 1906 |
| Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 3, 2005 (99 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | գիտնական և քաղաքական գործիչ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանց (մայիսի 8, 1906, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 2005, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և պետական գործիչ։ Պահեստի գեներալ-մայոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[1], սոցիալիստական աշխատանքի հերոս (1962 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը (Սվերդլովսկ)։ 1933 թվական - 1939 թվականին աշխատել է Սվերդլովսկի Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանում։ 1939 թվականին եղել է ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1940 թվականին՝ ծանր մեքենաշինության ժողկոմի տեղակալ։ 1941 թվականի հունվարին նշանակվել է հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի առաջին տեղակալ, 1941 թվականի հունիսին՝ տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ։ 1943 թ.-ից աշխատել է ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեում։ 1947 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ 1955 թվականին՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության մինիստրի տեղակալ։ 1962 թվականից ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պետրոսյանցի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Անգլիա)։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1949 թ.)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կուտուզովի առաջին աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Ընտրվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր (1974 թ.) և Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1977 թ.)։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Современные проблемы атомной науки и техники в СССР. - Москва, Атомиздат, 1972, 350 с
- Современные проблемы атомной науки и техники в СССР․- Москва, Атомиздат, 1976, 432 с[2]․
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածների մատենագիտություն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Անդրանիկ Պետրոսյանց»։ Վերցված է 2023-06-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մայիսի 8 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 2005 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Հայ պետական գործիչներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Գեներալ-մայորներ
