Անապատային կաքավ
Անապատային կաքավ | |
![]() Անապատային կաքավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
Ցեղ | Ammoperdix |
Տեսակ | Անապատային կաքավ (A. griseogularis) |
Միջազգային անվանում | |
Ammoperdix griseogularis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Անապատային կաքավ (լատ.՝ Ammoperdix griseogularis), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Մեսոպատամիայից մինչև Իրան և Ինդ ու Պենջաբ, դեպի հյուսիս հասնում է մինչև Թուրքմենստան և Տաջիկստան։ Հայաստանում հայտնաբերված է հանրապետության ծայր հարավում և Մեղրու շրջանում՝ Իրանի սահմանի մոտ[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում է աղքատ չորային բուսականությամբ ծածկված Մեղրու լեռնաշղթայի հարավային քարքարոտ լանջերի ցածր լեռնային շրջանում։
Նստակյաց թռչուն է, որը բնադրում է հողի վրա։ Ապրիլի կեսերից մինչև հուլիս արեալի տարբեր մասերում ձվադրում է տարեկան մեկ անգամ։ Ձվակույտում կարող է լինել 8-12 ձու։ Զարգացումը տևում է 21 օրից ավելի[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիչ մտահոգ տեսակ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ծայրահեղ փոքր թվաքանակով և ոչ կանոնավոր բնադրող տեսակ է։
Սպառնացող վտանգներից են փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և որսագողությունը։
Խիստ պահպանության կարիք ունեցող տեսակի արեալի մի մասն ընդգրկված է «Արևիկ» ազգային պարկի տարածքում և անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|