Ամբարային ցեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբարային ցեց
Ամբարային ցեց
Ամբարային ցեց
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Իսկական ցերեր (Tineidae)
Ցեղ Nemapogon
Տեսակ Ամբարային ցեց (N. granella)
Միջազգային անվանում
Nemapogon granella

Ամբարային ցեց, հատիկային ցեց (լատին․՝ Nemapogon granellus), իսկական ցեցերի ընտանիքի թիթեռ, որը պահեստավորված հացահատիկի, նաև՝ սեխի, դդմի, չորացրած սնկերի վնասատու է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 9-14 մմ է, առջևի թևերը՝ մուգ բծերով արծաթագորշագույն են, հետևինը՝ գորշ կամ դարչնագույն։ Թրթուրի երկարությունը մինչև 10 մմ է, դեղնասպիտակավուն։ Տարեկան տալիս է 1-2 սերունդ։ Թրթուրները ձմեռում են բոժոժներում։ Առաջին սերնդի թիթեռները դուրս են գալիս գարնանը։ Էգերը ձվադրում են հացահատիկի և այլ մթերքների վրա։ Թրթուրները սնվում են նույն տեղերում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է ամենուրեք՝ հացահատիկի պահեստարաններում և բնակելի տներում։ Բնության մեջ ապրում է ծառասնկերի և փտած ծառերի մեջ։

Աշխարհում տարածված տեսակ է։ Տարածված է Ռուսաստանի եվրոպական մասի հարավային շրջաններում, Սիբիրի հարավում։ Կարանտինային օբյեկտ է Հունգարիայի և Մոնղոլիայի համար[1]։

Վնասակարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը մեծ վնաս չի հասցնում հացահատիկի պահեստներում, չնայած դրանցում համեմատաբար տարածված է։ Զանգվածային զարգացման դեպքում այն կարող է մեծ վտանգ ներկայացնել պահեստավորված հացահատիկի համար[2]։

Սննդի պահեստներում այն կարող է փչացնել չոր հրուշակեղենը (թխվածքաբլիթներ, շոկոլադներ)։ Կարող է վնասել գինու արտադրություններում, որտեղ թրթուրները շարժվում են գինու խցաններում՝ նպաստելով գազի արտահոսքին և երբեմն գինու արտահոսքին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов Е. А. Вредители запасов, их карантинное значение и меры борьбы. — Оренбург: Печатный дом «Димур», 2004. — 104 с.
  2. Горяинов А. А. Амбарные вредители и борьба с ними. — Москва: издательство Новый агроном, 1924. — 120 с.
  3. Загуляев А. К. Моли и огневки вредители зерна и продовольственных запасов. — М — Л.: Наука, 1965.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարային ցեց» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարային ցեց» հոդվածին։