Իսկական ցեցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսկական ցեցեր (Tineidae), թիթեռների ընտանիք։ Թևերի բացվածքը 6-60 մմ է։ Հայտնի է ցեցերի 2000 (ԽՍՀՄ–ում՝ 200) տեսակ։ Թրթուրներն ապրում են շարժական պատյանիկներում։ Սնվում են բուսական կամ կենդանական մնացորդներով, սնկերով, քարաքոսերով։ Մոտ 40 տեսակը վնասատուներ են։ Վնասում են սննդամթերքները (հատկապես հացահատիկի ցեցը), բուրդը, մորթին (հագուստի ցեց), կահույքը (կահույքի ցեց)։ Իսկական ցեցեր են կոչվում նաև ավելի քան 10 այլ ընտանիքի թիթեռներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։