Ամառային երեկո. Ինգերը ծովափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային երեկո. Ինգերը ծովափին
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1889
բարձրություն126,5 սանտիմետր[1]
լայնություն161,5 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգենի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան
սեփականատերRasmus Meyer?[2]
Ծանոթագրություններ

«Ամառային երեկո. Ինգերը ծովափին» (նորվ.՝ «Inger på stranden, Sommernatt»), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 126 × 161 սմ։ «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերգենի գեղարվեստի թանգարանում (Բերգեն, Նորվեգիա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի ամռանը Էդվարդ Մունկը փոքր տուն է վարձում Օսգորսդսթրանդում՝ Օսլո ֆյորդի ափին։ Հանգստի սեզոնի բացման ժամանակ այս վայրը Քրիստիանիայի բնակիչների սիրված վայրն էր։ Հանգստացողների թվում էին Մունկի ընկեր նկարիչներ Քրիստիան Քրոհգն ու Ֆրից Թաուլովը[3]։

Օսգորսդսթրանդը մեծ դեր է խաղացել Էդվարդ Մունկի կենսագրությունում։ Մի քանի անգամ նկարիչը ամառներն անցկացրել է հենց այստեղ։ «Կյանքի ֆրիզ» շարքի շատ ստեղծագործություններ Մունկը վրձնել է հենց այստեղ։ 1899 թվականին, երբ առաջին անգամ էր եկել այստեղ, նկարում է «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը։ Նկարի համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել կրտսեր քույրը՝ Ինգեր Մունկը, որը շատ անգամներ է կեցվածք ընդունել Մունկի կտավների համար[4]։ Ամեն օր երեկոյան ժամը 9-ից մինչև 11-ը հեղինակն ուսումնասիրում էր ծովափը, դրա լուսավորությունը[3]։

Առաջին անգամ կտավը հասարակության համար ցուցադրության է ներկայացվել «Երեկո»[5] (նորվ.՝ Aften) անվանումով 1889 թվականին՝ Քրիստիանիայում. ի դեպ, այդ ժամանակ Մունկը գտնվում էր Փարիզում, որտեղ գնացել էր արվեստի նոր տենդենցներն ուսումնասիրելու։ Այդ այցելության արդյունքը եղավ հեղինակի կտավներում սիմվոլիզմի ու էքսպրեսիոնիզմի տարրերի հայտնվելը[6]։ «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը հակասական տպավորություն թողեց քննադատների շրջանում։ Որպեսզի խրախուսի երիտասարդ ընկերոջը՝ անմիջապես ցուցահանդեսից Էրիկ Թեոդոր Վերենշյոլը գնեց կտավը[7]։ 1909 թվականին կտավը գնում է կոլեկցիոներ Ռասմուս Մեյերը։ 1924 թվականից ցայսօր «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» նկարը գտնվում է Բերգենի գեղարվեստի թանգարանում[6]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործության աջ կողմի դիմացի պլանին պատկերված է երիտասարդ կին։ Վերջինս նստած է գրանիտե ժայռին՝ ծովափնյա գլաքարերի հարևանությամբ։ Աղջկա ձեռքերը դրված են ծնկներին։ Գլուխը նկարված է կիսադեմով։ Ձեռքերին բռնել է ծղոտե գլխարկը։ Վառ ճերմակ հանդերձանքը հակադրության մեջ է գտնվում գլաքարերի մամռակալած մակերեսի և թեթև ալիքավորված ծովի կապտակարմրավուն երանգով մակերևույթի հետ։ Նկարում սպիտակ գիշեր է, Հյուսիսային Եվրոպայի ամռանը բնորոշ երևույթ։ Հետին պլանում, աղջկա հետևում երևում են ձկնորսական փայտերը ցանցերով ու ձկնորսների ֆիգուրներ՝ նավակի մեջ[8]։

Արվեստաբան Ուլրիխ Բիշոֆն[9] ասում է, որ Մունկի ավելի վաղ՝ 1884 թվականին ստեղծած «Ինգերը սևերով»[10] նկարում հեղինակի տասնչորսամյա քույրը պատկերված է սևազգեստ, ինչև վկայում է 19-րդ դարի դիմանկարային արվեստի ավանդույթներին Մունկի հավատարիմ լինելը[11]։ Մունկն այս կտավում ցուցադրել է մենություն, մելանխոլիա և կարոտ[12]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականի աշնանը Քրիստիանիայում առաջին անգամ ցուցադրության ներկայացվեց «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը։ Եղան հակասական կարծիքներ, որոնցում գերակշռում էր բացասականը[7]։ Նորվեգական «Morgenbladet» («Առավոտյան ամսագիր») շաբաթաթերթը Մունկի ստեղծագործությունը բնորոշեց որպես «ցնդաբանություն»՝ անվանելով այն հասարակությանը դեպի մոլորության տանող կտավ։ «Aftenposten» («Երեկոյան փաստ») պարբերականը նստած կնոջ կերպարը բնութագրեց որպես անկյանք, առանց էմոցիաների[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bischoff, Ulrich (1988). Edvard Munch. Köln: Taschen. էջեր 17–18. ISBN 3-8228-0240-9.
  • Anni Carlsson: Edvard Munch. Leben und Werk. Belser, Stuttgart 1989, 3-7630-1936-7, S. 33–34.
  • Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993, 3-7913-1301-0, S. 38.
  • O'Neill, Amanda (1996). The Life and Works of Munch. Bristol: Parragon Book Service Ltd. ISBN 0-75251-690-6.
  • Tone Skedsmo: "Sommernacht (Inger am Strand)", 1889. In: Edvard Munch. Museum Folkwang, Essen 1988, ohne ISBN, Kat. 17.
  • Nic. Stang: Edvard Munch. Ebeling, Wiesbaden 1981, 3-921452-14-7, S. 33.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]