Ամանդա Սեյֆրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամանդա Սայֆրիդից)
Picto infobox film.png
Ամանդա Սեյֆրիդ
Amanda Michelle Seyfried
Flickr - Josh Jensen - Amanda Seyfried Interview.jpg
Ծնվել է դեկտեմբերի 3, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})[1] (31 տարեկան)
Ծննդավայր Ալլենթաուն
Կրթություն Ֆորդհեմի համալսարան և William Allen High School
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն դերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեղինակ-կատարող, մոդել և կոմպոզիտոր

Ամանդա Միշել Սեյֆրիդ (անգլ.՝ Amanda Michelle Seyfried, ազգանունը արտասվանում է ˈsaɪfrɛd,[2], գերմաներեն արտասանությոմբ՝ ˈzaɪfriːt, ծնվ. դեկտեմբերի 3, 1985[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի դերասանուհի, երգչուհի, և նախկին մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդան ծնվել է Ալլենթաունում, Փենսիլվանիա: Նրա մայրը՝ Էննը(ծնունդով Սանդերից) համարվում էր պրոֆեսիոնալ hոգեբույժ, իսկ հայրը՝ Ջեկը, աշխատում է որպես դեղագործ։ Նա ունի կրտսեր քույր՝ Ջենիֆերը, երգչուհի է, որն երգում է Love City ռոք խմբում[3]: Ունի գերմանական ծագում[4]:

William Allen High School դպրոցն ավարտել է 2003 թվականին[5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերան սկսվել է դեռ մանկությունից, 11 տարեկանից նա սկսել է աշխատել որպես մոդել, իսկ 15 տարեկանում սկսոմ է նրա դերասանակն կարիերան հեռուստասերիալներ՝ «Ինչպես է պտտվում աշխարհը» և «Բոլոր իմ երեխաները»:

1995 թվականից սկսում է նրա դերասանակն կարիերան հարազատ քաղաքում՝ Ալլենտաունում, որտեղ նա հաճախում է տեղական թատրոն դասերի։ Ավելի ուշ Ամանդան կնքում է պայմանագիր Image International Agency (IIA) հետ և աշխատում է այնտեղ ընդհումպ միչև անցումը Bethlehem’s Pro Model Agenc, իհարկե վերջում նա պայմանագիր է ստորագրում Wilhelmina Agenc–ի հետ Նյու Յորքում: Ամանդայի որպես մոդել կարիերան ավարտվել է 17 տարեկանում։

2004 թվականին նա ունեցել է դեբյուտ «Վատ աղջիկները» ֆիլմում Կարեն Սմիթի դերում։ Այնուհետև եղել են դերեր «Իննը կյանք» (2005 թվականին), և «Ալֆա շունը»(2006 թվական) ֆիլմերում։ 2006 թվականին նա ստանում է գլխավոր դեր հայտնի HBO հեռուստաընկերության կողմից նկարահանված «Մեծ սեր հեռուստասերիալ» ֆիլմում։ Բացի դա նա նկարահանվել է երաժշտակա ֆիլմ՝ «Մամա Միա»-ում Սոֆի Շերիդանի դերում։ Նաև խաղացել է գլխավոր դեր «Ջենիֆերի մարմինը»(2009 թվական), «Խլոյա»(2009 թվական), «Թանկագին Ջոն»(2010 թվական)։

Մոդել աշխատելու տարիներին նա վերցնում էր վոկալի դասեր դասուսույց Բրոդվեյից 5 տարի շարունակ և սովորում էր օպերային արվեստ 2 տարվա ընդացքում, որը թույլ էր տալիս նրան ընդունվել «Grease» և «A Christmas Carol» Բրոդվեյի դրվածքով։

2000 թվակնից նա սկսում է աշխատել «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստաշույում և խաղալով 27 էպիզոդ, դուրս է գալիս աշխատանքային տարաձայնության պատճառով։ 2002-2003 թվականներին նա սկսում է խաղալ «Իմ բոլոր երեխանները» սերիալում։ 2003 թվականին նա փորձում է խաղալ Ռեջին Ջորջի կերպարում «Վատ աղջիկները» սերիալում, սակայն արդյունքում այդ դերը ստանում է Ռեյջել Մակադամսը, բայց սցենարիցտն Ամանդային է տալիս մեկ այլ դեր՝ Ռեջինի ընկերուհիներից մեկի դերը։ Ֆիլմն աշխարհում հավաքել է ավելի քան $129 միլիոն և այն MTV Movie Award-ի «Լավագույն հեռուստատեսային խումբ» նոմինացիայում հաղթել է Մակադամսի և Լինդսա Լոխանի հետ։

Ամանդան նաև փորձել է «Վերոնիկա Մարս» ֆիլմում գլխավոր դերը, բայց նրա դերը տալիս են Կրիստեն Բելլին, իսկ նա ինքը խաղում է ֆիլմում որպես հրավիրած աստղ։ Վերջին հաշվով դերը նրա կերպարի ավել ընդարձակված էր, սկսնակների հետ համեմատած։ 2004-2006 թվականներին այդ սերիալի շրջանակներում նա նկարահանվել, և հայտնվել է 10-ն անգամ։

2005 թվականին նա խաղացել է «Վատ աղջիկները» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որի համա ստացել է մրցանակ միջազգային կինոփառատոնում՝ լավագույն կանացի դեր նոմինացիայում, որը տեղի է ունեցել Լոկարնում: Նույն թվականին դուրս է գալիս «Ամերիկական զենք» ֆիլմը, իր մասնակցությամբ։

2006 թվականին Ամանդան խաղում է 5 էպիզոդ Wildfire սերիալում, և «Ցիգանները, շրջմոլիկները և գողերը» կարճամետրաժ ֆիլմում։ Նաև նա ունեցել է Ջուլի Բեկլիի փոքրիկ դերը «Ալֆա Շունը» ֆիլմում։ 2004-ից 2006 թվականների ընդացքում նկարահանվել է «Բժիշկ Խաուսը», «Օրենք և կարգուկանոն: Անձնական կորպուս», «Ամերիկացի պապաշան»,«C.S.I. հանցագործության վայրը»: 2008 թվականին Ամանդան նկարահանվում է կարճամետրաժ «Պաշտոնական հավաք» ֆիլմում։

Մեծ ձեռքբերում էր նրա համար այն որ նա ստացավ դեր «Մեծ սեր» ֆիլմում, ֆիլմի առաջնելույթը տեղի է ունեցել 2006 թվականի մարտի 12-ին ԱՄՆ-ում։

Սերիալի նկարահանումներից հետո, նա խաղացել է դրամայում «Արևադարձ», և «Մամա միա» ֆիլում Մերիլ Սթրիլի հետ միասին։

2008 թվականի մարտին Ամանդան մասնակցում է նկարահանման հավաքի՝ մի կատագերգական սարսափ ֆիլմի համար «Ջենիֆերի մարմինը», որտեղ խաղում էր գլխավոր հերոսի ընկերուհու դերը։ Ֆիլմը ցուցարվել է Տորոնտոյի միջազգային փառատոնի ժամանակ 2009 թվականին և ստացել է տարբեր աստիճանի գնահատական։ Այդ տարում նկարահնվել է ֆիլմ իր մասնակցությամբ՝«Բուգի Վուգի»:

2009 թվականին ռեժիսյոր Զակ Սնայդերը պլանավորել էր Ամանդայնի տալ գլխավոր դերը իր ֆիլմում «Անթույլատրելի ընդունում», բայց նա ստիպված էր հրաժարվել իր Մեծ սեր ֆիլմի նկարահանումների պատճառով։

2010 թվականին հրապարակվել է երկու ֆիլմ իր մասնակցությամբ՝ «Հարազատ Ջոն», «Նամակ Ջուլիետային», իսկ 2011 թվականին «Կարմիր գլխարկը» և «Ժամանկ»:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդա Սեյֆրիդը Լոնդոնում «Մամա Միա! ֆիլմի պրիմիերայի ժամանակ»

«Բոլոր իմ երեխանները» ֆիլմի նկարահանման ժամանակ նա ունեցել է սիրավեպ իր խաղընկերոջ՝ Միկա Ալբերտի հետ։ Դրանից հետո իրենց հարաբերություններն ավարտվում է, և նա հանդիպում է դերասան Էմիլեմ Խիրշերի հետ, որի հետ նկարահանվում է «Ալֆա շունը» ֆիլմում։

2009 թվականին նա սկսում է հանդիպել «Մամա միա» ֆիմի իր խաղընկերոջ՝ Դոմինիկ Կուպերի հետ, սակայն 2010 թվականի մայիսին նրանք հայտնեցին իրենց բաժանման մասին։

Մամուլում խոսում էին այն մասին, որ նա հարաբերություններ է սկսել Ռայան Ֆիլլիպի հետ, դրանից հետո հայտնվում է նրանց լուսանկարը միասին Հելլոինի ժամանակ դերասան Քեյթ Հադսոնի հետ։ Սեյֆրիդը և Ֆիլլիպը միասին են եղել երեք ամիս, որից հետո դադարեցրել են շփումը։

2012 թվականին Ամանդան հանդիպում էր դերասան Ջոշե Հարթնետի հետ[6][7]:

2013 թվականի հոկտեմբերին նա սկսել էր հանդիպել Ջասթին Լոգանի հետ[8]:

Դերասանուհին հայտարարել է, որ ունի տագնապ և պանիկայի դրսևորում[9][10]: Ինչպես նաև նա ունի վախ բեմում ելույ ունենալուց, այդ իսկ պատճառով երբեք չի խաղում թատրոնում[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #142534749 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. «Amanda Seyfried Exclusive: My Name's Not 'Siegfried'»։ Hollywood.com։ Արխիվացված օրիգինալից December 4, 2012-ին։ Վերցված է 2012-12-04 
  3. Lina Das (2008-06-18)։ «'I'm just so open about things at this point in my life – and that can get you into trouble'»։ Daily Mail (UK)։ Վերցված է 2010-01-01 
  4. Longsdorf Amy (2008-07-13)։ «'It's just so RIDICULOUS.' ** With a star turn in 'MAMMA MIA!' Allentown native AMANDA SEYFRIED has sung her way onto the HOLLYWOOD A-LIST. She talks about her exciting life»։ Morning Call։ Վերցված է 2010-01-29 
  5. «Amanda Seyfried: From Soaps To Big Screen Stardom»։ The Morning Call։ 2008-07-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-19-ին։ Վերցված է 2010-01-06 
  6. «Amanda Seyfried and Josh Hartnett Have Been Dating Since January! - UsMagazine.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  7. «Amanda Seyfried & Josh Hartnett Split Up - Starpulse.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  8. Chelsea White. (դեկտեմբերի 4, 2013)։ «It must be serious! Makeup-free Amanda Seyfried takes boyfriend Justin Long to South Korea where she's mobbed by fans that wish her a happy birthday» (անգլերեն)։ Daily mail։ Վերցված է 2014-11-20 
  9. Spencer Amy (մարտի 1, 2010)։ «Amanda Seyfried: The Most Down-To-Earth Member of the Glam New Guard»։ Glamour։ Վերցված է փետրվարի 23, 2011 
  10. Kaufman Amy (մայիսի 15, 2010)։ «Amanda Seyfried in full bloom»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-06-10 
  11. Seyfried, Amanda (December 12, 2012). Interview with Letterman, David. The Late Show with David Letterman.