Ահմեդ Ումիթ
Ահմեդ Ումիթ թուրքերեն՝ Ahmet Ümit | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Այնթապ, Թուրքիա |
Մասնագիտություն | սցենարիստ և գրող |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Մարմարա համալսարան |
Ahmet Ümit Վիքիպահեստում |
Ահմեդ Ումիթ (թուրքերեն՝ Ahmet Ümit սեպտեմբերի 30, 1960[1][2][3], Այնթապ, Թուրքիա), թուրք գրող և հրապարակախոս[4]։ Առավել հայտնի է դարձել «Ստամբուլի հուշը» վեպով։ Վերջինս թարգմանվել է նաև հայերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդ Ումիթը ծնվել է 1960 թվականին Թուրքիայի Այնթապ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Մարմարայի համալսարանի հանրային կառավարման բաժինը։ Հենց նույն տարում էլ գրել է իր առաջին պատմվածքը։ 1980 թվականի հեղաշրջման փորձից հետո միացել է սահմանադրական շարժմանը։ Ումիթը գրել է իր ընկերոջ մասին հոդված, ով ձերբակալվել էր քաղաքական պոստերը փակցնելու համար։ Հոդվածի տակ նա ստորագրել էր իր կեղծանունով` "Ք. Չալչըն": Հոդվածը տպագրվել էր " Atılım Magazine" և "Peace and Socialism Magazine" ամսագրերում։ Ամուսնացած է Վիլդան Ումիթի հետ։ Ունի դուստր` Գյուլ Ումիթ Գյուրաքը և մեկ թոռ Ռյուզգար Գյուրաք անունով։
Ահմեդ Ումիթը եղել է թուրքական կոմունիստական կուսակցության անդամ և ուղարկվել Մոսկվա։ 1985- 1986 թվականներին սովորել է Մոսկվայի սոցիալական գիտությունների ակադեմիայում։ Գրականության ասպարեզ նրա մուտքը պայմանավորված էր «Փողոց փորողը» աշխատության հետ, որը հրատարակվել էր 1989 թվականին։
1990 թվականին, գրականասեր մի խմբի հետ, տպագրել է թուրքական գեղարվեստական ամսագիր, որը ուներ “Սըսս” անվանումը։ Նա տպագրում էր իր բանաստեղծությունները, պատմվածքները և երկերը այնպիսի ամսագրերում, ինչպիսիք էին Adam Sanat, Öküz, Cumhuriyet, Kitap և Yeni Yüzyıl:
Նրա դետեկտիվների առաջին ժողովածուն` «Գիշերային մերկ ոտքերը», տպագրվել է 1992 թվականին։ Այդ տարի Ահմեդ Ումիթը շահեց Ferit Oğuz Bayır մրցանակը գրքային արվեստի ասպարեզում։ «Գիշերային մերկ ոտքերը» ժողովածուն դարձավ Ահմեդ Ումիթի ճանաչելիության սկիզբը։
1994 թվականին նա գրեց «Շնագայլերի քայլերը» հեռուստասերիալի սցենարը, որը հեռարձակվում էր ATV հեռուստաալիքով։ Ահմեդը Ումիթը կատարել է նաև մի շարք թարգմանություններ, հատկապես ռուս գրականության։ Նա թարգմանություններ է կատարել Ֆրանց Կաֆկայի, Ֆեոդոր Դոստոևսկիի, Էդգար Ալլան Պոյի ստեղծագործություններից։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Մշուշ և գիշեր» վեպն է։ Այն բավականին հայտնի է Թուրքիայում, սակայն բավականին հակասական կարծիքներ կան աշխատության վերաբերյալ։ Տպագրվել է Հունաստանում և համարվում է առաջին թուրքական թրիլլերը, որը թարգմանվել է այլ լեզվով։ Մի շարք թուրքական հեռուստասերիալներ նկարահանվել են Ումիթի ստեղծագործություններին վրա։ Մասնավորապես, ռեժիսոր Թուրղութ Յասալարը նկարահանել է «Մշուշ և գիշեր» ֆիլմը։
Ահմեդ Ումիթի ամենահայտնի գործը, թերևս, «Ստամբուլի հուշը» (թուրքերեն՝ İstanbul Hatırası) վեպն է։ Գիրքը տպագրվել է 2010 թվականի հունիսի 4-ին Ստամբուլում։ Գիրքը թարգմանվել է նաև հայերեն[5]։ Վեպը դետեկտիվ ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Այն վեպ է «կորցրած հուշերի և կորուսյալ Ստամբուլի մասին»։ Վեպում մարդասպանները մեկ առ մեկ սպանում են այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են վնասել Ստամբուլի ճարտարապետությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Korean Authority File (կոր.)
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ Neuwirth, Angelika; Winckler, Barbara; Pflitsch, Andreas (2006). Poetry's voice - society's norms: forms of interaction between Middle Eastern writers and their societies. Reichert. էջեր 121-. ISBN 978-3-89500-518-3. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին. «Ahmet Ümit (b. 1960) ... Ahmet Ümit's mechanisms are somewhat more multilayered. Sis ve Gece (Fog and Night, 1996) revolves around an ... Thus Ahmet Ümit's tale propels us direct into history, which we will delve into a bit more deeply because the newly awoken ...»
- ↑ https://mediamax.am/am/news/BookHouse/15820/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ումիթ» հոդվածին։ |
|