ATV (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ATV
«Aktüel Televizyonu»
Atv logosu.png
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
Հեռարձակման լեզութուրքերեն
Հեռարձակման սկսման թվական1993
ՀիմնադիրԴինչ Բիլգին
ՍեփականատերՍաբահ Գրուփ (1993–2002)
Ջիներ Գրուփ (2002–2007)
Չալիք Հոլդինգ (2007–ից)
Վեբ-կայքhttp://www.atv.com.tr/


Ա թիվի (ATV-Aktüel Televizyonu, թարգ.` Ակտուալ հեռուստաընկերություն), թուրքական համազգային լրատվական հեռուստաընկերություն։ Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականի սեպտեմբերի 9-ին, կենտրոնը գտնվում է Ստամբուլ քաղաքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Թուրքիայում Թուրգութ Օզալի նախաձեռնությամբ պետական հեռուստատեսության մենաշնորհի վերացումից և մասնավոր հեռուստատեսությունների ստեղծումից հետո Դինչ Բիլգինը (բիզնեսմեն) 1992 թվականին ստեղծեց Սաթել հեռուստաընկերությունը (թուրք.`sabah-առավոտ և televizyon-հեռուստատեսություն բառերից): Ալիքի առաջին համակարգողը Գյուներ Ջիվաօղլուն էր: 1993 թվականի հունիսի 12-ին ալիքը վերանվանվեց Ա թիվի և մինչ օրս այդ անվամբ է հեռարձակվում [2]: 1992 թվականի սեպտեմբերի 9-ին հեռուստաալիքը փորձարկվեց, իսկ 1993 թվականի հունիսի 12-ից սկսեց գործել [3]:

Հեռուստաընկերության կարգախոսն է` «Կրկին նոր եթերաշրջան, կրկին այս եթերաշրջանում Աթիվի պիտի դիտեք» ( Yine bir Sezon, Yine bu Sezon ATV seyredeceksiniz):

Դինչ Բիլգինի (Բիլգին կազմակերպություն), Հյուզնյու Օզյեղինի (Ֆիբա կազմակերպություն) և Մեհմեդ Էմին Քարամեհմեդի (Չուքուրովա կազմակերպություն) կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծված Սաթել ընկերության շրջանակներում ստեղծվեց Ա թիվին: Սակայն Հյուզնյու Օզյեղինը, ցանկանալով իր ողջ ժամանակն ու էներգիան ներդնել սեփական Ֆինանսբանկի զարգացման մեջ, իր բաժնետոմսերը թողեց մյուս երկու գործընկերներին: Այնուհետև երկու ընկերությունների միջև առաջացած տարաձայնությունների արդյունքում Դինչ Բիլգինն իր ձեռքը վերցրեց Ա թիվին, բոլոր իրավունքները ստացավ Կենտրոնական հրատարակչությունից և հեռուստաալիքը շարունակեց այս կերպ գործել [4]:

1993-2002 թվականներին ալիքը հովանավորվել է Սաբահ ընկերության (Sabah Grubu) կողմից: 2002 թվականից ալիքն սկսել է հեռարձակվել Ջիներ ընկերության (Ciner Grubu) հովանավորությամբ: 2007 թվականին այն վաճառվել է Չալիկ Հոլդինգի (Çalik Holding) ընկերություններից Թուրքուվազին (Turkuvaz): Վերջինիս հովանավորությամբ Ա թիվին շարունակեց հեռարձակվել Ադրբեջանում, Ավստրալիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում: 2013 թվականից մինչ օրս ալիքը պատկանում է Քալյոն ընկերությանը (Kalyon Grubu) [5]: Տնօրենը մինչ օրս հանդիսանում է Օրհան Ջեմալ Քալյոնջուն:

2011 թվականից սկսած հեռարձակվում է HD որակով: 2015 թվականի օգոստոսի դրությամբ Ա թիվին հինգերորդ ամենահայտնի ալիքն էր[6]:

Ա թիվիով հեռարձակվում են տարբեր ժանրերի ֆիլմեր, սերիալներ, սիթքոմներ և այլն: Այս հեռուստաալիքի սերիալները վաճառվել և ցուցադրվում են աշխարհի 60 տարբեր երկրներում [7]:

ATV հեռուստաընկերության կազմում գործում են նաև այլ հեռուստաալիքներ՝

  • atv Haber - լրատվական հեռուստաալիքը,
  • atv HD - հեռուստաալիքի բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող տարբերակը, հեռարձակվում է 2011 թ. ապրիլի 24-ից,
  • atv Avrupa - ATV հեռուստաալիքի Եվրոպայում արբանյակային ցանցերով հեռարձակվող տարբերակը,
  • atv Spor- սպորտային հեռուստաալիքը,
  • minikaÇOCUK, minikaGO- մանկական հեռուստաալիքները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեռուստաալիքը LyngSat Adress կայքում(անգլ.)
  2. «Özal'ın Sinyaliyle Kurulan Ilk Özel Televizyonlar»։ Ayda Özlü Çevik։ Վերցված է 28․12․18 
  3. «ATV»։ Martin Eden։ Վերցված է 28.12.18 
  4. «ATV»։ Martin Eden։ Վերցված է 28․12․18 
  5. «ATV (Turkey)» (անգլերեն)։ 2018-12-06 
  6. «1-15 Ağustos 2015 TV Verileri - Connected Vivaki - Geleneksel, Dijital ve Sosyal Medya Hakkındaki Son Haberler, Araştırmalar, Trendler, Gazete Tirajları ve TV Reyting Sonuçları»։ www.connectedvivaki.com։ Վերցված է 2018-12-28 
  7. [www.atvdisrtibution.com/aboutus «WELCOME TO THE WORLD OF ATV»]։ Վերցված է 28․12․18