Ահմեդ Յասիմ
Ահմեդ Յասիմ արաբ․՝ أحمد إسماعيل ياسين | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1936 |
Ծննդավայր | Al-Jura, Jerusalem, Պաղեստին |
Մահացել է | մարտի 22, 2004[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Գազա, Պաղեստին |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն | ակտիվիստ և Դիմադրության մարտիկ |
Կուսակցություն | Մուսուլման եղբայրներ |
![]() |
Շեյխ Ահմեդ Իսմայիլ Յասիմ (արաբ․՝ الشيخ أحمد اسماعيل ياسين, հունիսի 28, 1936, Al-Jura, Jerusalem, Պաղեստին - մարտի 22, 2004[1], Գազա, Պաղեստին), պաղեստինցի քաղաքական գործիչ, Համաս պաղեստինյան իսլամիստական կուսակցության համահիմնադիր, եղել է կազմակերպության հոգևոր առաջնորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Յասիմի ծննդյան տարեթիվը հստակ հայտնի չէ․ Պաղեստինի անձնագրի վարչության համաձայն Ահմեդ Յասիմը ծնվել է 1929 թվականին, սակայն ինքը՝ Ահմեդը, իր ծննդյան տարեթիվը նշել է 1938 թվականը։ Յասինը ծնվել է Պաղեստինի Աշկելոնի մերձակայքում գտնվող Ջուրա գյուղում։ 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմից հետո նրանց գյուղն ավերվել է, ինչի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվել է Ղազա քաղաք։
Յասինը պատանեկության տարիներին մարմնամարզությամբ զբաղվելիս վիրավորվել է և դարձել հաշմանդամ․ նա կորցնել է քայլելու ունակությունը։ 1972 թվականին անդամակցել է «Մուսուլման եղբայրներ» միջազգային կրոնաքաղաքական կազմակերպությանը։ Դպրոցը թողնելուց հետո մոտ մեկ տարի սովորել է Կահիրեի Այն Շամսի իսլամական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իսլամական աստվածաբանություն և անգլիական գրականություն, որից հետո մինչև 1984 թվականը դասավանդել է Կահիրեի դպրոցում։ 1960 թվականին նա ամուսնացել է Հալիմայի հետ, ունեցել է 11 երեխա։
1973 թվականին Յասինը Ղազայում հիմնել է «Սոցիալական ծրագրերի համակարգման իսլամական կենտրոնը»[2]։ 1980-ականների սկզբին նա ստեղծել է «Մոջահեդների փառքը» կազմակերպությունը։ Այդ ընթացքում նա սկսել է նախապատրաստել զինված գործողություններ։ Իսրայելի իշխանությունների կողմից 1984 թվականին Յասինը ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա ազատազրկմա։ Նրան մեղադրել են հակապետական գործունեության և անօրինական զենքեր պահելու համար։ 1985 թվականի մայիսի 21-ին Շիմոն Պերեսի և Ահմադ Ջիբրիլի կազմակեպած բանտարկյալներ փոխանակման ժամանակ Յասինն ազատ է արձակվել։
1987 թվականին Պաղեստինի ինթիֆադայի ժամանակ Յասինը մյուս «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների հետ ստեղծել է Համասս շարժումը և դարձել շարժման գլխավոր գաղափարախոսը։ Յասինը կազմակերպության ղեկավարությունը կոչ է արել բոլոր իսրայելցիներին դիտարկել որպես զավթիչներ և ոչնչացնել Իսրայելը։
1989 թվականին տեսողությունը կիսով չափ կորցրած Յասինը նորից ձերբակալվել է։ «Իսրայելական կառավարության հետ համագործակցող» պաղեստինցիների սպանությանը մասնակցելու և իսրայելցի զինվորների դեմ մահափորձ կազմակերպելու համար 1991 թվականին Յասինը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
1997 թվականին իսրայելցիները Հորդանանի տարածքում Խալեդ Մաշաալին սպանելու համար ձեռնարկել են գաղտնի գործողություն, սակայն գործողությունը ձախողվել է և իսրայելական գործակալները ձերբակալվել են։ Սկանդալը շտկելու դիմաց իսրայելցիները ազատ արձակել Յասինին։ Հուլիսին շեյխին արտաքսել են Հորդանան, որտեղից էլ նա մեկնել է Պաղեստինի ինքնավարության տարածք։
2000 թվականի հոկտեմբերին մոսկովյան «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում շեյխ Յասինը Չեչնիայում կռվող մուսուլմաններին կոչ է արել կռվել Ռուսաստանի դեմ, անվանելով ռուսներին զավթիչներ[3]։
2003 թվականիn իսրայելցիների կողմից մահափորձ կատարեց Յասինը մահափորձի է ենթարկվել Համասի միք քանի առաջնորդների հետ, սակայն վիրահատության արդյունքում ողջ է մնացել։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի մարտի 22-ին Գազայի հատվածում մզկիթից անվասայլակով դուրս գալուց Յասինի ուղղությամբ կրակել են իսրայելական ուղղաթիռից, ինչի արդյունքում նա մահացել է։ Նրա հետ մահացել է ևս երեք մարդ, տասը վիրավորվել[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ РОЛЬ ДВИЖЕНИЯ ХАМАС В СОЗДАНИИ ПАЛЕСТИНСКОГО ГОСУДАРСТВА: ИДЕОЛОГИЯ И ПРАКТИКА
- ↑ Время новостей: N°147, 16 октября 2000
- ↑ «В Газе убит ракетой основатель «Хамас» — незрячий и парализованный шейх А.Ясин»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2009-01-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «IDF strike kills Hamas leader Ahmed Yassin» (Israeli MFA)
- «Hamas leader Ahmed Yassin killed in Israeli airstrike» Archived 2007-11-01 at the Wayback Machine.
- Interactive Guide: Sheikh Yassin assassination — The Guardian
- Profiles of Yassin
- BBC Obituary
- David Hirst Obituary // Sheikh Ahmed Yassin Guardian, 23 March 2004
- Ahmed Yassin, leader of Hamas terrorist organization Archived 2007-11-01 at the Wayback Machine.
- Ahmed Yassin’s Life and Death, from Al-Jazeera
- UN Response
- U.S. vetoes a UN resolution condemning Israel for killing
- Miscellaneous
- Collection of cartoons about Yassin assassination (Daryl Cagle's cartoonists index)
|