Ամին ալ Հուսեյնի
Ամին ալ Հուսեյնի | |
Կուսակցություն՝ | Արաբական գերագույն կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և mufti |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1895 |
Ծննդավայր | Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանի օր | հուլիսի 4, 1974[2][3][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Թաղված | Martyrs' Cemetery in Beirut |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Մանդատային Պաղեստին |
Հայր | Mohammed Tahir al-Husayni? |
Մուհամեդ Ամին ալ Հուսեյնի (արաբ․՝ محمد أمين الحسيني) (հունվարի 1, 1895, Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 4, 1974[2][3][4][…], Բեյրութ, Լիբանան), Երուսաղեմի մուֆթի, Պաղեստինի արաբ ազգայնականների առաջնորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է Երուսաղեմի արաբական ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկից։ Սովորել է Երուսաղեմի Ալյանս հրեական շարժման դպրոցում, այնուհետև Կահիրեի Ալ-Ազհար իսլամական համալսարանում[5] և Ստամբուլի վարչական ծառայողների պատրաստման ուսումնարանում։ 1914-1917 թվականներին ծառայել է թուրքական բանակում։ Պաղեստինի՝ բրիտանացիների կողմից բռնազավթումից հետո, դարձել է ռազմական վարչախմբի պաշտոնյա։ Գլխավորել է «Արաբական ակումբը»։ Վերջինս Երուսաղեմի ազգայնական տրամադրվածություններ ունեցող արաբական երիտասարդական երկու խոշոր կազմակերպություններից մեկն էր։
Ալ Հուսեյնին անգլիական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ 1920 թվականի ապրիլին Երուսաղեմում հակահրեական անկարգություններ կազմակերպելու համար[6]։ Նույն տարվա օգոստոսին համաներման է արժանացել։ 1921 թվականի մայիսին բրիտանական բարձրագույն կոմիսար Հերբերտ Լուիս Սեմուելը Հուսեյնիին նշանակել է Երուսաղեմի մուֆթի[7] (մինչև 1921 թվականի մարտ ամիսը այդ պաշտոնը զբաղեցրել է նրա խորթ եղբայրը)։
Հուսեյնին ակտիվ մասնակցություն է ունեցել 1929 թվականին Պաղեստինում կազմակերպված հրեական ջարդերի ժամանակ։ 1931 թվականին նա նախագահել է Իսլամական համաշխարհային կոնֆերանսը, որին մասնակցում էին իսլամադավան 22 պետություններ։
1936 թվականին Ալ-Հուսեյնին հանդիպել է շվեյցարացի բանկիր Ֆրանսուա Ժենոյի հետ, որը հետագայում դարձել է Երրորդ Ռայխի հայտնի ֆինանսիստը Մերձավոր Արևելքում[8]։ Համաձայն Չակ Մորզեի, նացիստները ֆինանսավորում էին ալ-Հուսեյնիին՝ 1930-ական թվականներին Պաղեստինում տեղի ունեցած արաբական ապստամբության ժամանակ[9]։
1936 թվականի փետրվարի 11-ին, հանդես գալով Հիտլերյուգենդի օրինակով իր կողմից ստեղծված «Al Futuwwah» երիտասարդական կազմակերպության առաջին նիստին[10], նա նշել է, որ Հիտլերը սկսել է 6 հետևորդներով, իսկ հիմա նրանց թիվը հասնում է 60 միլիոնի։ «Al Futuwwah» դարձել է արաբական հիմնական ընդհատակյա խումբը ոչ միայն 1936-1939 թվականներին տեղի ունեցած արաբական ապստամբության, այլև 1947-1949 թվականներին տեղի ունեցած արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ[11]։
1936 թվականին Նաբլուսում կայացած արաբական կուսակցությունների կոնֆերանսում Հուսեյնիի գլխավորությամբ ընտրվել է Արաբական բարձրագույն կոմիտեն, որը 1936-1939 թվականներին գլխավորել է արաբական ապստամբությունը։ Գնդապետ Ֆրեդերիկ Քիշը 1938 թվականին գրել է[7].
Ես ամենևին չեմ կասկածում, որ եթե մուֆթին չարամտորեն չօգտագործեր իր ահռելի իշխանությունը, իսկ կառավարությունն էլ 15 տարի չհանդուրժեր նրա քայլերը, ապա արաբներն ու հրեաները վաղուց հասած կլինեին փոխըմբռնման՝ մանդատի ստանալու հարցում։— Ֆ. Հ. Քիշ. Պաղեստինյան օրագիր, Լոնդոն, 1938, էջ 20
Դաշինք նացիստների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին բրիտանական իշխանությունները Հուսեյնիին հեռացրել են մուֆթիի պաշտոնից։ Վերջինս փախել է, սակայն շարունակել է Բեյրութից և Դամասկոսից ղեկավարել արաբական ապստամբությունները։ 1940 թվականին Հուսեյնին մեկնել է Իրաք, որտեղ մասնակցել է պրոգերմանական հակաբրիտանական հեղաշրջմանը, որը 1941 թվականին փորձում էր իրականացնել Ռաշիդ ալ Հայլանին։ Անգլիացիների կողմից հեղաշրջման ճնշումից հետո, նա բնակվել է Իտալիայում, այնուհետև՝ Նացիստական Գերմանիայում, որտեղ գերմանական կառավարությունից ամսական ստացել է 50 000 մարկ[12][13]։
1941 թվականի նոյեմբերի 28-ին Բեռլինում տեղի է ունեցել Ալ Հուսեյնիի և Հիտլերի հանդիպումը։ Ինչպես հաղորդել են նացիստական լրատվական ծառայությունները, «ֆյուրերը ողջունել է Երուսաղեմի մեծ մուֆթիին, որը համարվում է արաբական ազգային շարժման կարկառուն ներկայացուցիչներից մեկը»։ Հանդիպման ժամանակ ալ Հուսեյնին Հիտլերին անվանել է «իսլամի պահապան», իսկ վերջինս էլ իր հերթին, խոստացել է մուֆթիին «Մերձավոր Արևելքից վերացնել հրեական տարրերը»[14]։ Հուսեյնին Հիտլերին ասել է, որ Գերմանիան և արաբները իրական դաշնակիցներ են, քանի որ ունեն ընդհանուր թշնամիներ՝ անգլիացիները, հրեաները և կոմունիստները։ Հուսեյնին խոստացել է կազմակերպել համաարաբական ապստամբություն և շարունակել ստեղծել Արաբական լեգեոն՝ Վերմախտի զինված ուժերի կազմում։ Հիտլերը խոստացել է լուծարել Պաղեստինում «հրեական ազգային օջախը» և պատերազմից հետո արաբներին տալ անկախություն։ Այդուհանդերձ, պաշտոնական այդպիսի հայտարարություն չի արվել[15][16]։ Համաձայն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից 2010 թվականին կատարած բացահայտումների, Հիտլերը Հուսեյնիին խոստացել է, որ գերմանական զորքերը, որոնք վերադասվելու էին Կովկասում, և Աֆրիկյան կորպուսը «կազատագրեն Մերձավոր Արևելքի արաբներին» և որ, «Գերմանիայի գլխավոր նպատակը կլինի հրեաների ոչնչացումը»[13]։
Ամին ալ Հուսեյնին օգնել է ՍՍ-ի կազմում ձևավորել մուսուլման բոսնիացիներից կազմված դիվիզիա (ՍՍ-ի «Հանջար» 13-րդ լեռնային դիվիզիա)[5]։
Ի հավելումն դրա, նա առաջարկել է Վերմախտի կազմում ստեղծել բազմահազարանոց Արաբական լեգեոն։ 1943 թվականին նա անձամբ դիմել է արտաքին գործերի ռեյխսնախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին՝ պահանջելով կանխարգելել Բուլղարիայից դեպի Պաղեստին 5000 հրեա երեխաների տարհանումը։ Նա պնդել է ռմբակոծել Թել Ավիվը, Պաղեստինում իջեցնել գերմանացի պարաշյուտիստներ։ 1944 թվականի մարտի 1-ին «Բեռլինի ռադիոյով» մուֆթին իսլամական ողջ աշխարհին կոչ է արել ջիհադ հայտարարել հրեաների դեմ։ Նա հայտարարել է․ «Արաբներ, մի մարդու նման կանգնեք և պայքարեք ձեր սուրբ իրավունքների համար։ Սպանեք հրեաներին, որտեղ որ նրանց կհանդիպեք։ Դա հաճո է Աստծուն, պատմությանը և կրոնին։ Այն կփրկի ձեր պատիվը։»[5]։
Նացիստների հետ լավ հարաբերություններ մուֆթին պահպանել է նաև հետպատերազմյան շրջանում։ Նրա ընկերների շարքում հայտնի է եղել Յոհան ֆոն Լերսը, ով եղել է Յոզեֆ Գեբելսի գաղափարակից ընկերներից մեկը։
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի պարտությունից ոչ շատ առաջ, Ալ Հուսեյնին ինքնաթիռով ավստրիական Կլագենֆուրտ քաղաքից մեկնել է Շվեյցարիա և ապաստան հայցել։ Երբ շվեյցարական իշխանությունները մուֆթիին մերժել են, նա որոշել է հանձնվել ֆրանսիացիներին։ Ֆրանսիացիները ձերբակալել են նրան և պահել Փարիզի Շերշ միդի բանտում, այնուհետև Փարիզի մերձակա առանձնատներից մեկում։ Ալ Հուսեյնին հարավսալավական իշխանությունների կողմից ներառվել է դատապարտման ենթակա նացիստ հանցագործների ցանկում։ Սակայն Արաբական պետությունների լիգան դիմել է մարշալ Տիտոյին և խնդրել չպնդել մուֆթիի արտահանձմանը[17]։
1946 թվականին նա փախել և հաստատվել է Կահիրեում։ 1948-1949 թվականներին տեղի ունեցած Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Հուսեյնին Գազայում, որը գտնվում էր եգիպտական զորքերի հսկողության տակ, ձևավորել է «համապաղեստինյան կառավարություն», որը, սակայն, չի ունեցեր որևէ էական իշխանություն և շուտով լուծարվել է։ Հետագայում Հուսեյնին բնակվել է Կահիրեում և Բեյրութում՝ զբաղվելով պանիսլամական բնույթի քաղաքական գործունեությամբ։
Հուսեյնին եղել է Հաշիմյան դինաստիայի մոլի հակառակորդ, հատկապես Աբդալա իբն Հուսեյն արքայի, որը 1965 թվականին սպանվել է Երուսաղեմում՝ Ամիր ալ Հուսեյնիի կողմնակիցներից մեկի կողմից։
Հուսեյնիի բարեկամների թվում են Ֆեյսալ ալ Հուսեյնին (զարմիկը), ով եղել է Պաղեստինի ինքնավար հանրապետության Երուսաղեմի հարցերով նախկին հանձնակատարը, ինչպես նաև Յասեր Արաֆաթը[18]։
Մահացել է 1974 թվականի հուլիսի 4-ին Բեյրութում[6]։
Ժամանակակիցների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ Հուսեյնիի Պաղեստինում բրիտանացիների և հրեաների դեմ պայքարի կողմնակիցներից մեկը Ֆավզի ալ Քավուքջին, որը ղեկավարում էր Արաբական ազատագրական բանակը, մուֆթիին կոչում է անկիրթ, որը ձգտում էր ամբողջական իշխանության և վարկանիշի։ Մուֆթին եղել է եսակենտրոն, արաբների շրջանում չի հանդուրժել մրցակիցների առկայությանը, ինչպես նաև եղել է իշխանատենչ, որն իր հետ չհամաձայնվողներին մեղադրում էր դավաճանության մեջ։ Նա տալիս էր այլոց սպանելու հրամաններ, առանց խղճի խայթ զգալու։ Ժամանակին, Ֆավզի ալ Քավուքջիին Ալ Հուսեյնին մեղադրել է բրիտանացիների և ֆրանսիացիների հետ համագործակցության մեջ[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://afroasian.mediaplaygrounds.co.uk/
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Мальцев, Владислав Александрович Исламский проект Третьего рейха // НГ-Религии. — 11.11.2009.
- ↑ 6,0 6,1 хадж Амин эль-Хусейни
- ↑ 7,0 7,1 Лакер, 2000, էջ 339
- ↑ նրա հետ կապը Հուսեյնին պահել է ընդհուպ մինչև իր մահը՝ 1974 թվականը
- ↑ Morse, Chuck. The Nazi Connection to Islamic Terrorism: Adolf Hitler and Haj Amin Al-Husseini. — iUniverse, 2003. — С. 41—42. — 186 p. — ISBN 0595289444, 9780595289448
- ↑ Encyclopedia of the Modern Middle East & North Africa: D-K Por Philip Mattar, p. 860
- ↑ Arab Revolt (in Palestine), Ami Isseroff
- ↑ Այն դեպքում, երբ գերմանական ֆելդմարշալը ամսական ստանում էր 25 000 մարկ
- ↑ 13,0 13,1 SAM ROBERTS (2010 թ․ դեկտեմբերի 11). «Declassified Papers Show U.S. Recruited Ex-Nazis» (անգլերեն). nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ И. Лосин, «Огненный столп», Иерусалим, 1982, с. 335
- ↑ Benny Morris (Бенни Моррис). Righteous Victims. — Vintage books, 2001. — 784 с. — ISBN 978-0-679-74475-7 стр.166
- ↑ Barry Rubin(editor), Walter Laqueur(editor). The Israel-Arab Reader: A Documentary History of the Middle East Conflict, 7th Edition. — Penguin, 2008. — 784 с. — ISBN 978-0-14-311379-9 стр.51-54
- ↑ Зеленая крона с черными корнями, Сергей Лопатников, профессор, 26 сентября 2005 ПОЛИТ.РУ
- ↑ Хусейни Хадж (Мухаммад) Амин ал-՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Laila Parsons. Soldiering for Arab nationalism: Fawzi Al-Qawuqji in Palestine(անգլ.) // Journal of Palestine Studies. — 2007. — Т. 36. — № 4. — С. 44. — ISSN 0377-919X. Архивировано из первоисточника 1 փետրվարի 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лакер, Вальтер История сионизма = A History of Zionism / Пер. с англ.: А. Блейз, О. Блейз. — М.: Крон-пресс, 2000. — 848 с. — (Экспресс). — 5000 экз. — ISBN 5-232-01104-9
Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Black, Edwin. "Banking on Baghdad, " (Wiley and Sons, NY 2003), specifically chapters 16 and 17 for Amin’s alliance with the Nazis.
- Carpi,Daniel. The Mufti of Jerusalem: Amin el-Husseini, and his diplomatic activity during World War II, October 1941-July 1943, in Studies in Zionism, Vol VII (1983), pp101–131.
- Elpeleg,Zvi, The Grand Mufti: Haj Amin Al-Hussaini, Founder of the Palestinian National Movement, tr. David Harvey, ed. by Shmuel Himelstein Frank Cass Publishers, 1993, ISBN 0-7146-3432-8)
- Jbara,Taysir. Palestinian Leader, Hajj Amin Al-Husoyni, Mufti of Jerusalem, Kingston Press Series. Leaders, Politics, and Social Change in the Islamic World, No 5, Kingston Press, 1985, ISBN 0-940670-21-6)
- Khalidi, Rashid. 'The Formation of Palestinian Identity: The Critical Years, 1917—1923' in James Jankowski and Israel Gershoni (eds.) Rethinking Nationalism in the Arab Middle East, (Columbia University Press, 1997, ISBN 0-231-10695-5)
- Laqueur, Walter and Rubin, Barry M. The Israel-Arab Reader: A Documentary History of the Middle East Conflict (Penguin Books 6th Rev edition, 2001, ISBN 0-14-029713-8)
- Levenberg, Haim. Military Preparations of the Arab Community in Palestine: 1945—1948. London: Routledge, 1993. ISBN 0-7146-3439-5
- Lewis, Bernard. The Jews of Islam, Princeton University Press, Princeton 1984, ISBN 0-691-00807-8
- Lewis, Bernard. The Middle East: A Brief History of the Last 2,000 Years. New York: Scribner, 1995.
- Lewis, Bernard. Semites and Anti-Semites: An Inquiry into Conflict and Prejudice. W.W. Norton & Company, 1999. ISBN 0-393-31839-7
- Mattar, Philip. The Mufti of Jerusalem (Columbia University Press revised edition, 1988, ISBN 0-231-06463-2)
- Mattar, Philip. The Mufti of Jerusalem: Al-Hajj Amin al-Husayni and the Palestinian National Movement. — Columbia University Press, 1992. — 191 p. — ISBN 0231064632, 9780231064637
- Mattar, Philip. 'Al-Husayni and Iraq’s quest for independence, 1939—1941' in Arab Studies Quarterly 6,4 (1984), 267—281.
- Morse, Chuck. The Nazi Connection to Islamic Terrorism: Adolf Hitler and Haj Amin Al-Husseini. — iUniverse, 2003. — 186 p. — ISBN 0595289444, 9780595289448
- Nicosia,Francis R. The Third Reich and the Palestine Question, Transaction Publishers, 2007 ISBN 0-7658-0624-X
- Pappé,Ilan. The Making of the Arab-Israeli Conflict, 1947—1951, I.B.Tauris, 1994
- Parfrey, Adam. (ed.) Extreme Islam: Anti-American Propaganda of Muslim Fundamentalism, Last Gasp, 2002, ISBN 0-922915-78-4)
- Moshe Pearlman|Pearlman, Moshe. Mufti of Jerusalem: The Story of Haj Amin el Husseini, (V Gollancz, 1947)
- Philip Rees,Biographical Dictionary of the Extreme Right Since 1890 Macmillan Library Reference, 1991, ISBN 0-13-089301-3)
- Schechtman, Joseph B.. The Mufti and the Fuehrer: The rise and fall of Haj Amin el-Husseini, (T. Yoseloff, 1965)
- Taggar, Yehuda , The Mufti of Jerusalem and Palestine Arab Politics, 1930—1937 (Outstanding These from the London School of Economics and Political Science) (Garland Pub, 1987, ISBN 0-8240-1933-4)
- van Paassen, Pierre Days of our Years (Hillman-Curl, Inc., 1939, LC 39027058) pp. 363–373
- Who was the Grand Mufti, Haj Muhammed Amin al-Husseini? (Article on Amin al-Husayni, including a picture with Hitler)
- Robinson, Glenn E. (1997). Building a Palestinian State: The Incomplete Revolution. Indiana University Press. ISBN 0-253-21082-8
- Sachar, Howard M. (2006). A History of Israel: From the Rise of Zionism to Our Time, 2nd ed., revised and updated. New York: Alfred A. Knopf. ISBN 0-679-76563-8
- Sachar, Howard. Aliyah: The People of Israel. World Publishing Company, 1961
- Schlor, Joachim (1999). Tel Aviv: From Dream to City. Reaktion Books. ISBN 1-86189-033-8
- Scholch, Alexander (1985) «The Demographic Development of Palestine 1850—1882», International Journal of Middle East Studies, XII, 4, November 1985, pp. 485–505
- Segev, Tom. One Palestine, Complete: Jews and Arabs Under the British Mandate. Trans. Haim Watzman. New York: Henry Holt and Company, 2001.
- Shahin, Mariam (2005). Palestine: A Guide, Interlink
- Sayigh, Yezid (2000). Armed Struggle and the Search for State: The Palestinian National Movement, 1949—1993. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-829643-6
- Schwanitz, Wolfgang G. The Schaikh and The Shoah, Webversion 4-2009
- Shlaim, Avi (2001). Israel and the Arab Coalition. In Eugene Rogan and Avi Shlaim (eds.). The War for Palestine (pp. 79-103). Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-79476-5
- Stillman, Norman. «Jews of the Arab World between European Colonialism, Zionism, and Arab Nationalism» in Judaism and Islam: Boundaries, Communications, and Interaction: Essays in Honor of William M. Brinner. Benjamin H. Hary, William M. Brinner, John Lewis Hayeseds, eds. Brill, 2000. ISBN 90-04-11914-0
- Zertal, Idith (2005). Israel’s Holocaust and the Politics of Nationhood. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-85096-7
- «Encyclopedia of the Holocaust» 1990 Macmillan Publishing Company New York, NY 10022
- «Himmler’s Bosnian Division; The Waffen-SS Handschar Division 1943—1945» by George Lepre. Algen: Shiffer, 1997. ISBN 0-7643-0134-9
- Deutsche — Juden — Völkermord. Der Holocaust als Geschichte und Gegenwart (Germans, Jews, Genocide — The Holocaust as History and Present). Klaus Michael Mallmann and Martin Cüppers. Wissenschaftliche Buchgesellschaft Darmstadt, 2006.
- The Trouble with Islam Today by Irshad Manji, St. Martin’s Griffin (paperback), 2005, ISBN 0-312-32700-5
- Nazi Germany Propaganda Aimed at Arabs and Muslims During World War II and the Holocaust: Old Themes, New Archival Findings, Draft, not for quotation without permission, Jeffrey Herf Professor, Department of History Francis Scott Key Hall, University of Maryland, College Park Արխիվացված 2010-02-15 Wayback Machine
- Understanding the Palestinian Movement // Part 4 — How did the 'Palestinian movement' emerge? by Francisco Gil-White, 13 June 2006
- Caroline Glick (2012 թ․ նոյեմբերի 29). «A few notable anniversaries on the Palestinians' big day» (անգլերեն). counterjihadreport.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
Գերմաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang G. Schwanitz. Amin al-Husaini und das Dritte Reich, Webversion 5-2008
- Он же. Amin al-Husaini, Webversion 4-2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иерусалимский муфтий хадж Амин эль-Хусейни.
- Хусейни Хадж (Мухаммад) Амин ал-՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- МУФТИЙ, СЛУЖИВШИЙ НАЦИСТАМ, Константин Капитонов, 12.12.2000
- «Арабский нацизм». Историко-публицистический проект(չաշխատող հղում) Дов Конторер, «Вести», 10 июня 2004 г
- «Часть VIII. Пересадка в Париже», Дов Конторер
- [http://www.konflikt.ru/index.php?top=3&status=show1news&news_id=32666&page=0&searchword= Великий муфтий. Лицо палестинского национализма. (4-07-2004)] Дов Конторер, konflikt.ru
- Арабы Эрец Исраэль, под руководством муфтия, несут прямую ответственность за уничтожение сотен тысяч евреев во время Катастрофы
- «Чак Морзе: «Лидеры исламского террора — прямые наследники Гитлера»». newsru.co.il. 20 марта 2006 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- Найдена поздравительная телеграмма муфтию от Гиммлера Արխիվացված 2017-12-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամին ալ Հուսեյնի» հոդվածին։ |
|