Ակացիայի հրաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակացիայի հրաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Հրաթիթեռներ
Տեսակ Ակացիայի հրաթիթեռ
Լատիներեն անվանում
Etiella zinckenella


Ակացիայի հրաթիթեռ, ընդեղենի հրաթիթեռ (լատին․՝ Etiella zinckenella), հրաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-26 մմ թևերի բացվածքով հատիկաընդեղեն բույսերի (հատկապես՝ սիսեռի և սոյայի) վնասատու թիթեռ։ Առջևի թևերը դեղին կամ գորշ շականակագույն են, իսկ հետևինները՝ բաց գորշավուն։ Պղտոր կանաչավուն, պղտոր շագանակագույն կամ վարդագույն երանգներ ունեցող թրթուրների երկարությունը մինչև 22 մմ է, իսկ գլխի հատվածը մեջտեղում դեղնգորշավուն է և սև աղոտ բծերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Ռուսաստանում`անտառատափաստանային և տափաստանային գոտիներում, Հարավային Ղազախստանում և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրը

Տարեկան զարգանում 2-3 սերունդ։ Թրթուրները զարգացման վերջին փուլում ձմեռում են հողում՝ բոժոժի ներսում։ Թիթեռները դուրս են գալիս մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ։ Էգերը հիմնականում ձվադրում են թիթեռնածաղկավոր բույսերի վրա՝ դնելով կաթնասպիտակավուն մեկական ձու[1]։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի միջոցառումներից են վաղ բերքահավաքը, լավ խոզանավարը և խորը ցրտահերկային թիթեռների թռիչքի խոչընդոտումը, ինչպես նաև թռիչքի ժամանակ քիմիական միջատասպաններով բույսերի մշակումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակացիայի հրաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակացիայի հրաթիթեռ» հոդվածին։