Հարավային Ղազախստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Կենտրոնական Ղազախստան      Հյուսիսային Ղազախստան      Հարավային Ղազախստան      Արևելյան Ղազախստան      Արևմտյան Ղազախստան

Հարավային Ղազախստան (ռուս.՝ Южный Казахстан) - Ղազախստանի տնտեսա-աշխարհագրական տարածաշրջան (մինչև այդ Ղազախական ԽՍՀ-ի)։ Երկրի ամենախիտ բնակեցված տարածաշրջանն է։ Այստեղ գտնվում է Ղազախստանի խոշորագույն քաղաքները՝ Ալմա Աթան և Չիմքենտը։ Ղազախստանում 1997 թվականինց անցած վարչա-տարածքային ռեֆորմից հետո Հարավային Ղազախստան տարածաշրջանի կազմի մեջ մտնում են հետևյալ մարզեր (արևելքից արևմուտք)՝ Ալմաթայի մարզ, Ժամբիլի մարզ,Հարավ-Ղազախստանյան մարզ և Կիզիլօրդայի մարզ։ Մինչև 1997 թվականը Հարավային Ղազախստանին վերաբերվում էր նաև այժմ կազմված Թալդի-Կուրգանի մարզը։

Հարավային Ղազախստանի տնտեսության հիմքը կազմում են թեթև և ծանր արդյունաբերության տարբեր ոլորտներ։ Մեղմ ձմռան պատճառով գյուղտնտեսությունը լավ զարգացված է և այդ պատճառով այստեղ աճում են բամբակ, բրինձ, բուրդ, հացահատիկ, միրգ, բանջարեղեն, ծխախոտի, խնձոր, խաղող, կանեփ և այլն։ Արդյունաբերական բաժնում ներկայացված են՝ գունավոր մետաղագործությունը, մեքենաշինությունը, գործիքաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերությանը, ձկնաբուծությունը, անտառաբուծությունը և անասնաբուծությունը։